Երևան
12 °C
2021 թվականի հոկտեմբերին, առաջին անգամ իրականացվելու է շախմատի՝ օնլայն ձևաչափով համաշխարհային առաջնություն աշխարհի բոլոր երկրների քրեակատարողական հիմնարկներից ընտրված դատապարտյալների ուժեղագույն թիմերի միջև։
Առաջնությանը մասնակցելու նպատակով ապրիլի 15-ին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ, ՀՀ ԱՆ ՔԿԾ սոցիալական, իրավական և հոգեբանական աշխատանքների բաժնի և շտաբի օժանդակությամբ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մեկնարկել էր շախմատի առաջնություն քրեակատարողական բոլոր հիմնարկներից նախապես ընտրված շուրջ 24 լավագույն խաղացող դատապարտյալների միջև։ Խաղն անցկացրել են շախմատի միջազգային մրցավար Վահագն Խաչատրյանը և հանրապետական մրցավար Գևորգ Մուրադյանը։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը:
Ներկա է եղել նաև շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, որն իր բացման խոսքում նշել է այս խաղի կարևորությունը և ոգեշնչել խաղացողներին՝ հաջողություն մաղթելով նրանց և ընդգծելով շախմատի դերը հասարակության, ինչպես նաև անազատության մեջ գտնվող անձանց համար։ Գրոսմայստերը շնորհակալություն է հայտնել նաև Քրեակատարողական ծառայության վարչակազմին, որը մշտապես պատրաստակամ է եղել իրենց օժանդակել, և որի շնորհիվ քրեակատարողական հիմնարկներում այժմ մեծ տեղ ունի շախմատը։
Առաջնության արդյունքում հավաքականի թիմում ընդգրկվել են վեց լավագույն խաղացողները՝ Ռոբերտ Սարգսյանը, Իգիթ Գրիգորյանը, Ռուբիկ Մկրտչյանը, Նարեկ Հովակիմյանը «Արմավիր» ՔԿՀ-ից, Վազրիկ Միքայելյանը «Սևան» ՔԿՀ-ից և Արմեն Գորոյանը «Հրազդան» ՔԿՀ-ից։ Նրանցից Ռ․ Սարգսյանը, Վ․ Միքայելյանը և Իգ․ Գրիգորյանը համապատասխանաբար զբաղեցրել են առաջին երեք հորիզոնականները։
Հայաստանի հավաքականի թիմը Հայաստանը նախ ներկայացնելու է մայիսին կայանալիք շախմատի համաշխարհային կոնֆերանսին, իսկ հոկտեմբերին՝ շախմատի համաշխարհային առաջնությանը։ Հատկանշական է, որ կոնֆերանսին պետք է ցուցադրական խաղով ներկայանա 4 երկիր՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Իսպանիան և Հայաստանը։
Վերոնշյալ միջոցառումներին լավագույնս ներկայանալու համար հավաքականի թիմի հետ աշխատելու են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի որակյալ մարզիչները։
Դեռևս 2015 թվականի փետրվարին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը ազատազրկված անձանց վերասոցիալականացման և նրանց ազատ ժամանակը արդյունավետ օգտագործելու նպատակով սկսել էր համագործակցել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ։
Համագործակցության շրջանակներում շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի գլխավորությամբ և մասնակցությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հաճախ անցկացվել են շախմատային դասընթացներ և տարբեր միջոցառումներ։
Դատապարտյալներից շատերը, անազատության մեջ սովորելով և ուսումնասիրելով շախմատի գաղտնիքները, դարձել են այդ խաղի ջատագովներ և վարպետներ։ Արդյունքում՝ 2019 թվականի օգոստոսին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Քրեակատարողական ծառայության օժանդակությամբ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ների ուժեղագույն շախմատիստ դատապարտյալների թիմը մասնակցեց օնլայն ձևաչափով կազմակերպված շախմատի միջազգային փորձնական առաջնությանը՝ մրցելով շախմատային հզոր երկրների՝ Բրազիլիայի, ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Անգլիայի, Իտալիայի, Բելառուսի լավագույն խաղացող դատապարտյալների հետ։ Հայաստանի թիմն այս առաջնությունում գրավեց 4-րդ հորիզոնականը։
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT