Երևան
12 °C
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովման, նորարարական կենտրոնների ձեւավորման միջոցառումները:
Հարցը զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ նախորդ տարի 6 կենտրոններ մասնակցել են դրամաշնորհային մրցույթի, շահել են դրամաշնորհներ՝ նշված ուղղություններով գործունեություն իրականացնելու համար, սակայն կորոնավիրուսի, ապա պատերազմի պատճառով դրանք չեն իրագործվել:
«Հիմա առաջարկվում է Վանաձորում Լոռու մարզային գրադարանի մասնաշենքերից մեկը տրամադրել «Լոֆթ» կենտրոնին, իսկ մնացած 5 մարզային կենտրոնները պետք է իրականացնեն դրամաշնորհային ծրագրեր, որոնք շահել են նախորդ տարի: Ընդհանուր գումարը մոտ 110 մլն դրամ է կազմում»,- ասաց նախարարը:
Արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «իքս» պահի իրենք արձանագրել են՝ մարզերի մեծամասնությունում չկան այնպիսի կենտրոններ, որտեղ երիտասարդությունը հավաքվի եւ քննարկումներ իրականացնելու հնարավորություն ունենա:
«Եթե կոպիտ ձեւակերպեմ, նման հնարավորությունները հիմնականում կառուցվում են ուտելիքի շուրջ: Մենք տեսանք այդ բացը, որ հատկապես մարզերում պետք է ստեղծել կենտրոններ, որի առանցքում լինի բովանդակություն: Մենք տեսնում ենք, որ առանց Կառավարության միջամտության, օրինակ, Երեւանում եւ Գյումրիում ժամանակի ընթացքում այդպիսի կենտրոններ ձեւավորվել են»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ որոշեցին խթանել այդպիսի կենտրոնների ձեւավորումը նաեւ մարզերում եւ արդյունքում որոշեցին դրամաշնորհային ծրագիր իրականացնել:
«Այսինքն՝ առաջարկ անել, որպեսզի ովքեր ունեն նման նախաձեռնություն, ներկայացնեն ձեւավորված մրցութային հանձնաժողով: Մարդիկ ներկայացրին իրենց առաջարկները, որի արդյունքում ունենք շահողներ, որոնց մենք աջակցում ենք, որպեսզի այդ կենտրոնները ստեղծվեն»,- ներկայացրեց վարչապետը:
Նա նշեց, որ սա մի ծրագիր է, որտեղ ձեւավորվում է միջավայր, որտեղ մարդիկ կարող են մի ամբողջ օր անցկացնել ցուցահանդեսներ, համերգներ, քննարկումներ, ընթերցումներ, այդ թվում՝ սուրճ, թեյ եւ այլն:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր հերթին ասաց, որ այսպիսի կենտրոնների ստեղծումը նաեւ շատ կարեւոր է հեռավար աշխատանքի հնարավորություններն ընդլայնելու համար. «Հիմա, ինչպես գիտենք, հեռավար աշխատանքի մոդան զարգանում է, եւ շատ մարդիկ աշխատում են տնից: Լոռու մարզից աշխատում են ԱՄՆ-ի համար, Ճամբարակից աշխատում են Անգլիայի կամ Երեւանի համար: Այսպիսի կենտրոնների ստեղծումը հնարավորություն է տալիս, որպեսզի մարդիկ նաեւ ունենան հեռավար աշխատանքի տեղեր»:
Քերոբյանն ասաց, որ տնից հարմար չէ աշխատել վատ ինտերնետի կամ վատ միջավայրի պատճառով. «Վերջերս ես էլ մի քանի օր հեռավար աշխատեցի, եւ երեխաների կողքը հեշտ չէ»:
Վարչապետը կատակեց՝ «Մանավանդ նորածինները շատ են, չէ՞, խանգարում»:
Նախարարը դրական արձագանքեց՝ հավելելով, որ 2 ձեռքով կողմ է նման կենտրոնների ստեղծմանը:
Վարչապետը ԿԳՄՍ նախարարից հետաքրքրվեց, թե որտե՞ղ են լինելու այդ կենտրոնները՝ բացի Վանաձորից, ի պատասխան՝ Վահրամ Դումանյանն ասաց, որ Գյումրիում, Էջմիածնում եւ Թալինում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ապամոնտաժվել են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ Սևանի առանձնատանը կից ապօրինի շինությունները
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան վերանայել է Օլիմպիական խաղերի որակավորման գործընթացը. 4 ուղեգիր է տրվելու
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Ձյուն, ձնախառն անձրև ու անձրև. ՀՀ տարածքում տեղումներ են
Հրազդանում ավտոմեքենա է հրդեհվել
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ․ ինչ է քննարկվել
2 եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համար․ ինչ պետք է իմանան Հռոմ մեկնող զբոսաշրջիկները
Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է․ Շիրակի և Սյունիքի մարզերում՝ ձյուն
Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Մյասնիկյան գյուղի բնակչի տնից ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել
Հայտնի է ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների օրը
Փրկարարները կանխել են ճաղավանդակի ընկնելու վտանգը
Ինչ է հարկավոր անել առողջապահական ապահովագրությունից օգտվելու համար. Տիգրանյանը մանրամասնում է. տեսանյութ
Մասուդ Փեզեշքիանը հրամայել է միջուկային հարցի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսել
Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Ջերմուկ տանող հատվածում
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով մեքենաների համար․ Աշոցքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Ժաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին
Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետն այցելել է ռազմական ակադեմիա, հանդես եկել դասախոսությամբ
Դեմ չեմ «սեքսի նախարարություն» ստեղծելուն, եթե Կարապետյանի ընտանիքի կանայք լինեն առաջին շահառուները. տեսանյութ
ԱԲ-ի նոր սերունդը կվերափոխի տնտեսությունը և կնպաստի ՀՀ-ում թվային վերափոխման քաղաքականությունների իրականացմանը
Թուրքիան ու Եգիպտոսը առևտրային համաձայնագիր են ստորագրել
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Կառավարությունը պատրաստ է կառուցողական համագործակցության․ վարչապետն ընդունել է GRAWE-ի գլխավոր տնօրենին
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ ձնախառն անձրև, լեռնային առանձին շրջաններում բուք կլինի
Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտերից մեկը․ Անդրեասյանը՝ Իսրայելի կրթության նախարարին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատվիրակությանը
Ռոբերտ Քոչարյանը սխալ է․ նա համադրել է գործազրկության անհամադրելի տվյալներ․ FIP
Մեկնարկում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության 2026թ․ դիմումների ընդունումը․ ովքեր են շահառու
Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում կմասնակցի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությանը
Ինչ ջերմաստիճան է կանխատեսվում փետրվարին
Սևանա լճում արդյունագործական որսի հսկողության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր են քննարկվել
Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքը
«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ
Հայաստանում աշխատանք փնտրողների ու գործազուրկների թիվը վերջին տարիներին էականորեն նվազել է. Հարությունյան
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Գեներալ Չաուհանին և Պապիկյանը բարձր են գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության մակարդակը. տեսանյութ
Իջևան համայնքին է վերադարձվել 2,3 մլն դրամ մոտարկված արժեքով հերթական հողամասը. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT