Եթե Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, նրա օրոք կգնդակահարեին Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից այսօր անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի՝ 2020 թ. դեկտեմբերի 4-ի հարցազրույցին, որտեղ Քոչարյանը հայտարարել էր՝ «Ստեղծել է մի վիճակ, որ դու Ադրբեջանին շանս չես տվել՝ հուսալու, որ դիվանագիտական ճանապարհով ինքը կարող է որևէ բանի հասնել, իսկ եթե այսպիսի շանս չես թողնում, մնում է պատերազմը»:

Փաշինյանը շեշտեց՝ սա ուղղակի հանճարեղ նախադասություն է, որն արտահայտում է հայկական կողմի 20-ամյա դիվանագիտության բանակցային տրամաբանությունը.

«Այսինքն՝ հայկական կողմը բանակցությունների շուրջ ունեցել է մի խնդիր. անընդհատ հույս ներշնչել Ադրբեջանին, որ նա բանակցությունների միջոցով կհասնի նրան, ինչ ինքն ուզում է: Իսկ ինքն ուզում է, որ Ղարաբաղը լինի իր կազմում՝ մշակութային կամ որևէ ինքնավար կարգավիճակում, իսկ եթե հնարավոր է, նույնիսկ առանց դրա: Եթե դու 20 տարի անընդհատ հույս ես տալիս, գալիս է պահը, երբ այդ հույսը պիտի արդարացնես»:

Վարչապետն ընդգծեց՝ սա ամենամեծ ձախողումն է, երբ ամբողջ հայ ժողովրդին ներշնչվել է, որ մենք պետք է հրաժարվենք մեր բոլոր իրավունքներից, պետք է հրաժարվենք Արցախյան շարժման բոլոր արդյունքներից, շրջանառության մեջ է դրվել ամենաանհեթեթ թեզը, որ կարելի էր դնել՝ ամենավատ բանակցություններն ավելի լավ են, քան ամենալավ պատերազմը.

«Ավելի մեծ անհեթեթություն դժվար էր հորինել, որովհետև ամենավատ բանակցությունները բերում են ամենավատ պատերազմի: Էլ չեմ ասում, որ հենց Ռոբերտ Քոչարյանի ժամանակներում՝ 1997-98 թվականներին, ոչ միայն հույս են տվել Ադրբեջանին, այլ երաշխիք են տվել, և այդ երաշխիքը Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելն էր: Հիմա Ռոբերտ Քոչարյանը ու Լևոն Տեր-Պետրոսյանը վիճում են, հիմա՝ չգիտեմ, չնայած այն ժամանակ վիճում էին, թե ով է իրենցից դուրս թողել, բայց առանց Ղարաբաղի բանակցությունների գնալը հույս ու երաշխիք է եղել Ադրբեջանին, որ նրանք պիտի հասնեն իրենց նպատակին:

Ինչ պիտի անեին, այո՛, ինչ մենք փորձեցինք անել 2019-ին՝ ասելով, որ մենք առանց Ղարաբաղի չենք պատկերացնում հարցի լուծում ու բանակցություն, իրենք պետք է անեին 1997-98 թթ., որովհետև այն ժամանակ Ադրբեջանը պատրաստ չէր և չեր կարող ռազմական լուծում տալ խնդրին: Մենք մեզ ոչ միայն չէինք խաբի, որ մենք բանակցություններով խնդիր ենք լուծում, այլև Ադրբեջանին զուգահեռ կպատարաստվեինք պատերազմին, ոչ թե զինվորի հացը գողանալով՝ Բադեն-Բադեններում, Եվրոպաներում դղյակ կառնեինք:

Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ եթե վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է, եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ և 1997-98 թվականներին, եթե Հայաստանը ղեկավարեին թուրքական գործակալներ, ամենամեծ ծառայությունը, որ նրանք կարող էին մատուցել Ադրբեջանին, Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելն է՝ երաշխիք տալով, որ նրանք ներքուստ Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս: Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, այո՛, նրա օրոք Հայաստանի խորհրդարանում կգնդակահարեին Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին: Որովհետև ում, եթե ոչ թուրքական գործակալների օրոք կարող էին դա անել: Եթե Ազգային անվտանգության ծառայությունը 1999-ին ղեկավարվեր թուրքական գործակալի կողմից, այո՛, կգնդակահարեին խորհրդարանում Արցախյան հաղթանակի հեղինակին և Հայաստանն արդյունաբերական երկիր դարձրած առաջնորդին: Դա կարող էր տեղի ունենալ մի պայմաններում, եթե նրանց անվտանգությունն ապահովված լիներ թուրքական գործակալների կողմից:

Էլ չեմ ասում, որ 1998 թվականին իշխանության հասնելով՝ Քոչարյան-Սարգսյան զույգը դավաճանություն էր համարում Ղարաբաղյան հարցը փուլային տարբերակով լուծելու հնարավորությունն ու նույնիսկ դա քննարկելը: Մինչդեռ 2018-ի դրությամբ սեղանին է եղել բանակցային մի փաթեթ, որը վերնագրված է՝ "Декларация о первом этапе и о дальнейших шагах Нагорно-карабахского регулирования":

Որտեղ է եզրակացությունը, վճիռը, որ, այո՛, Քոչարյան-Սարգսյան զույգը, 1998-ին օգտագործելով Ղարաբաղի հարցը՝ իշխանության հասնելու համար, 20 տարվա ընթացքում տանուլ են տվել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը, Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակը, հայ ժողովրդի զրկանքները տանուլ են տվել, խուրդել են, մանրել են Բադեն-Բադեններում՝ հունական կղզիներում առանձնատներ կառուցելով, Փարիզներում ու Հռոմներում հյուրանոցներ ու առանձնատներ ձեռք բերելով: Տանուլ են տվել դիվանագիտության դաշտում, տանուլ են տվել բանակաշինության դաշտում՝ ոտքի վրա բանակի կենացը խմելով և զինվորի հացը գողանալով: Տանուլ են տվել ենթակառուցվածքների և ընդհանրապես պետության զարգացման հարցում»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2216 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին