Երևան
12 °C
Պատերազմական իրավիճակով ու նկարահանման վայրի վտանգված գոտում լինելով պայմանավորված «Մանանա» կարճամետրաժ ֆիլմի նկարահանումները նախորդ տարի ժամանակավոր հետաձգվել էին: Աշխատանքներն ապրիլի 1-ից արդեն մեկնարկել են: «Մանանան» նկարահանվում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ: ֆիլմի գլխավոր դերում պարուսույց, խորեոգրաֆ Ռիմա Պիպոյանն է:
«Մանանա» ֆիլմի սցենարիստ եւ ռեժիսոր Վահան Սեթոյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ ֆիլմի նկարահանումները երկու անգամ են հետաձգվել, նախ, կորոնավիրուսի, ապա պատերազմի պատճառով:

Լուսանկարում՝ աջից ռեժիսոր Վահան Սեթոյան
Նկարահանման վայրը ՀՀ Սյունիքի մարզի Հին Խոտ գյուղն է: Ռեժիսորը հայտնեց, որ նման ֆիլմ ստանալու գաղափարը դեռ 3 տարի առաջ էր առաջացել. «Երեք տարի է՝ խոսում, քննարկում էինք այս ֆիլմի մասին, վերջապես մեկնարկը տրվեց: Կարճամետրաժ է, բայց շատ աշխատատար գործ է»:
Վահան Սեթոյանի փոխանցմամբ՝ «Մանանան» պոետիկ, պարային ֆիլմ է լինելու, առանց խոսքի: Ֆիլմն ազատության եւ կնոջ մասին է: «Տարբեր շեշտադրումներ ու կոնֆլիկտներ ենք հիմքում դրել: Ֆիլմը հիմնված է լեգենդի վրա, պատմական կամ գրական հենք չի կարող հանդիսանալ, բայց լեգենդն ինձ ներշնչել է, որ դրա վրա ֆիլմ կառուցեմ»,-ասաց ռեժիսորը:
Խոսելով ֆիլմի անվանման մասին՝ ռեժիսորը մանրամասնեց. «Գործողությունները տեղի են ունենում 16-րդ դարում, մենք հետազոտել ենք այդ ժամանակաշրջանի տիպիկ հայկական անվանումներ ու ընտրել ամենասիրուն, ականջին հաճո եւ մաքուր հայկական անունը՝ Մանանա»:
«Մանանա» ֆիլմում կինը փախչում է Շահ-Աբասի հարեմից եւ բնակություն հաստատում մի լքված գյուղում՝ վայելելու ազատությունն ու խաղաղությունը, սակայն շուտով գիտակցում է, որ չգիտի, թե ինչպես վարվի կատարյալ ազատության հետ։ Երկար փնտրտուքներից հետո վերջապես գտնում է ապրելու շարժառիթը. ըստ լեգենդի՝ կինը մշտական բնակություն է հաստատում Հին Խոտ գյուղում եւ կառուցում Մրգաձորի Սուրբ Խաչ եկեղեցին:
«Լոկացիաներից մեկը Հին Խոտ գյուղն է, այնտեղ 1970-ականներից արդեն ոչ ոք չի ապրում, Ֆանտաստիկ միջավայր է, դժվար հասանելի, որի պատճառով էլ մնացել է այդ իրական վիճակը: Քարանձավներով, ժայռապատ գյուղ է, մյուս կերպարը այծն է, դե իսկ գլխավոր դերում մեր տաղանդավոր խորեոգրաֆը՝ Ռիմա Պիպոյանը»,-մանրամասնեց ռեժիոսորը:

«Մանանա» ֆիլմը հանդիսատեսի դատին կհանձնվի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT