Երևան
12 °C
«Մեզ դավաճանության մեջ մեղադրողների մեծ մասը տարիներ շարունակ աչքի է ընկել նրանով, որ զբաղվել է պետության թալանով, բանակի թալանով: Լկտիությունը այդ մարդկանց հասել է այն աստիճանի, որ ծաղրում են ՀՀ վարչապետին՝ զինվորներին թարմ միրգ տալու համար, ասում են՝ ելակով է բանակ պահում: Եփած ցորենով պիտի երեւի պահեր». այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում արձագանքելով լրագրողների հարցերին՝ այս մասին ասաց «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Պատգամավորն ասաց՝ ինքը հիշում է, ինչպես էին նախկինները պահում բանակը. «Ես, լինելով ԱԺ ամենաերիտասարդ պատգամավորը կարծեմ, նաեւ ամենավերջինն եմ ավարտել ժամկետային ծառայությունս բանակում: Ներեցեք ինձ, բայց ես շատ լավ եմ հիշում, թե ինչպես էին նախկինները պահում այն բանակը, որը պիտի պահեր մեր հողերը, ես շատ լավ եմ հիշում, թե ինչպես էինք մենք ինչ-որ մարզական միջոցառումների գնալուց, պալիգոն կոչվածը գնալուց ժամերով կանգնում փողոցի մեջտեղը եւ սպասում, որպեսզի իրենց դարն ապրած մեքենաները վերջապես աշխատեն: Ես շատ լավ եմ հիշում, թե ինչպես են այդ մարդիկ պահել այն բանակը, որը պիտի պահեր մեր հողերը»:
Խոսելով պատերազմի պատճառների մասին՝ այսօր երդմամբ պաշտոնը ստանձնած Ալեքսանյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի հայտարարություններից մեկը. «2018-ին իր վարչապետ դառնալու ընտրության ժամանակ ԱԺ-ում Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ բանակցային գործընթացը փաստացի գտնվում է փակուղում: Ի՞նչ պետք է տեղի ունենար դրանից հետո, եթե ոչ պատերազմ, եթե նա ժառանգել էր փակուղում գտնվող հարց: Փակուղին չի կարող երբեք հավերժ շարունակվել»:
Ալեքսանյանը անդրադարձավ այն պնդմանը, թե նախկինները եթե նույնիսկ թալանել են բանակը, բայց ամեն դեպքում պահել են Արցախը։
«Կատարյալ հիմարություն է, հատկապես եթե չեմ սխալվում բանակում առանց մեկ օր ծառայելու փոխգնդապետի կոչում ստացած Աշոտյանն էր վերջերս նման հայտարարությամբ հանդես եկել, ինչը անձամբ համարում եմ պղծություն բանակի նկատմամբ»,- նկատեց պատգամավորը՝ հավելելով, որ իրենց թիմից շատերը եթե նույնիսկ չեն ծառայել, ունեցել են օրենքով նախատեսված տարկետում, բայց լկտիություն չեն ունեցել փոխգնդապետի կոչում ստանալու:
Հարց հնչեց նաեւ, թե ով է մեղավոր Արցախի մեծ մասի կորստի եւ զոհերի համար. «Բնականաբար հիմնական մեղքի բաժնինն այն մարդկանցն է, ովքեր 25 տարի շարունակ առանց մի գրամ խղճի խայթի թալանել են...Ներկայիս իշխանությունը մեղավոր է նրանում, որ 2,5 տարում չի կարողացել բեկել ուժերի այն հարաբերակցությունը, որը ձեւավորվել էր նախկին ապիկար իշխանությունների շնորհիվ»,- եզրափակեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT