Երեւան-Վանաձոր երթուղում ուղեվարձը էժանացել է 400 դրամով, մի քանի այլ երթուղիներում, սակայն, հնարավոր է թանկացում լինի

Երեւան-Վանաձոր միկրոավտոբուսային երթուղում ուղեվարձը 1200 դրամից դարձել է 800 դրամ: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության տեխնիկական բաժնի պետ Արման Կարապետյանը հաստատեց տեղեկությունը, բայց նաեւ հայտնեց, որ վերոնշյալ երթուղու ուղեվարձի նվազումը ժամանակավոր բնույթ է կրելու: Ուղեվարձը նվազեցնելու մասին հայտում, սակայն, հստակ ժամկետ նշված չէ: Իսկ ուղեվարձը նվազեցնելու պատճառը ուղեւորների քանակի նվազումն է: 

Կարապետյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ այս տարի Երեւան-Վանաձոր երթուղուց բացի, նվազեցման այլ հայտեր չունեն: Նախորդ տարի եւս երկու ընկերություն դիմել էին նվազեցման հայտով: Հիշեցնենք՝ նախորդ տարի նվազել էր Երեւան-Սպիտակ եւ Երեւան-Ստեփանավան միկրոավտոբուսային երթուղիների ուղեվարձը:

Կարապետյանի փոխանցմամբ՝ այս տարի հակառակն է. կան ընկերություններ, որոնք դիմել են ուղեվարձը բարձրացնելու խնդրանքով: «Օրենքը թույլ է տալիս որոշակի գործոնների ազդեցությամբ վերանայել երթուղին սպասարկող ընկերությունների սակագները, դե մեզ մոտ էլ վառելիքը թանկացել է, դրամը՝ արժեզրկվել, ըստ այդմ՝ ուղեվարձը բարձրացնելու դիմումները դիտարկման փուլում են: Ամեն դեպքում, դեռեւս ոչ մեկի հայտը չի բավարարվել, որովհետեւ լրացուցիչ փաստաթղթային հիմնավորումների կարիք կա»,- ասաց նա:

Բաժնի պետը հայտնեց, որ ուղեվարձը թանկացնելու համար դիմել են Արտաշատ-Երեւան՝ (200 դրամից 250 դարձնելու), Վեդի-Երեւան՝ (350 դրամից 450 դարձնելու), Արարատ-Երեւան՝ (400 դրամից 450 դարձնելու), Սայաթ-Նովա-Երեւան՝ (200 դրամից 250 դարձնելու) երթուղիները սպասարկող ընկերությունները:

Վերոնշյալ երթուղիները սպասարկող ընկերությունները հիմնականում բոլորն էլ դիմել են՝ ուղեվարձը 50-100 դրամով ավելացնելու համար: «Իհարկե, ցանկալի չէ տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը, բայց եթե կա օբյեկտիվ հիմնավորում, ապա հայտերը կբավարարվեն»,- հավելեց նա:

Արման Կարապետյանը նաեւ հայտնեց, որ Հայաստանում գործող 150 միջմարզային երթուղիներից այս պահին շուրջ երկու տասնյակը չի սպասարկվում: Դրանք են՝ Աղավնաձոր-Երեւան, Սարչապետ-Երեւան, Վահան-Երեւան, Ճամբարակ-ՎանաձորԲագրատաշեն-Երեւան, Մարալիկ-Երեւան, Մարտունի-Վեդի, Հրազդան-Երեւան, Հրազդան-Սեւան, Ծաղկաձոր-Երեւան, Սիսիան-Երեւան՝ երկու հատ՝ մեկը՝ միկրոավտոբուս, մյուսը՝ ավտոբուս, Սեւան-Երեւան, Արաքս-Երեւան, Վանաձոր-Բերդ, Սպիտակ-Գյումրի, Ուշի-Երեւան, Արեւշատ-Երեւան, Թալին-Երեւան եւ Գյումրի-Երեւան երթուղին: Հավելենք՝ Գյումրի-Երեւան երթուղին երկու ընկերություն էին սպասարկում, դրանցից մեկը դադարեցրել է գործունեությունը, մյուսը շարունակում է աշխատել: Արման Կարապետյանը նաեւ նշեց, որ կան երթուղիներ, որոնք սպասարկվում են հարեւան գյուղերը սպասարկող ընկերությունների կողմից: Այսինքն՝ մեկը դադարել է գործել, մյուս ընկերությունը փոխլրացնում է՝ երկարացնելով ուղեգիծը:

Ըստ մեր զրուցակցի՝ վերը թվարկված երթուղիները դադարել են սպասարկվել նախորդ տարի՝ համավարակի պիկ շրջանից հետո, հիմնական պատճառներն են նվազ ուղեւորահոսքն ու մասնավոր տաքսի ծառայությունների ավելացումը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4178 դիտում

Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ․ ինչ է քննարկվել

2 եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համար․ ինչ պետք է իմանան Հռոմ մեկնող զբոսաշրջիկները

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է․ Շիրակի և Սյունիքի մարզերում՝ ձյուն

Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Մյասնիկյան գյուղի բնակչի տնից ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել

Հայտնի է ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների օրը

Փրկարարները կանխել են ճաղավանդակի ընկնելու վտանգը

Ինչ է հարկավոր անել առողջապահական ապահովագրությունից օգտվելու համար. Տիգրանյանը մանրամասնում է. տեսանյութ

Մասուդ Փեզեշքիանը հրամայել է միջուկային հարցի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսել

Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Ջերմուկ տանող հատվածում

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով մեքենաների համար․ Աշոցքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ժաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին

Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետն այցելել է ռազմական ակադեմիա, հանդես եկել դասախոսությամբ

Դեմ չեմ «սեքսի նախարարություն» ստեղծելուն, եթե Կարապետյանի ընտանիքի կանայք լինեն առաջին շահառուները. տեսանյութ

ԱԲ-ի նոր սերունդը կվերափոխի տնտեսությունը և կնպաստի ՀՀ-ում թվային վերափոխման քաղաքականությունների իրականացմանը

Թուրքիան ու Եգիպտոսը առևտրային համաձայնագիր են ստորագրել

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Կառավարությունը պատրաստ է կառուցողական համագործակցության․ վարչապետն ընդունել է GRAWE-ի գլխավոր տնօրենին

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ ձնախառն անձրև, լեռնային առանձին շրջաններում բուք կլինի

Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտերից մեկը․ Անդրեասյանը՝ Իսրայելի կրթության նախարարին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատվիրակությանը

Ռոբերտ Քոչարյանը սխալ է․ նա համադրել է գործազրկության անհամադրելի տվյալներ․ FIP

Մեկնարկում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության 2026թ․ դիմումների ընդունումը․ ովքեր են շահառու

Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում կմասնակցի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությանը

Ինչ ջերմաստիճան է կանխատեսվում փետրվարին

Սևանա լճում արդյունագործական որսի հսկողության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր են քննարկվել

Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքը

«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ

Հայաստանում աշխատանք փնտրողների ու գործազուրկների թիվը վերջին տարիներին էականորեն նվազել է. Հարությունյան

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Գեներալ Չաուհանին և Պապիկյանը բարձր են գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության մակարդակը. տեսանյութ

Իջևան համայնքին է վերադարձվել 2,3 մլն դրամ մոտարկված արժեքով հերթական հողամասը. վարչապետ

Ռուսաստանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Նոր գործառույթ Yandex Go հավելվածում՝ վիրտուալ հերթի ձևավորում ծանրաբեռնված ժամերին ուղևորություն պատվիրելիս

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր

Վարչապետի կողմից չկա և չի եղել որևէ որոշում՝ ԼԳԲՏ շքերթի անցկացման վերաբերյալ. լուրն ապատեղեկատվություն է

Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի