Հայաստանի քաղաքացին փորձել է հատել սահմանը եւ անցնել Թուրքիա

08/09/2016 schedule17:30

Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են սահմանախախտի, ով փորձել է ապօրինաբար հատել հայ-թուրքական սահմանը:

ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից այսօր տեղեկացրել են, որ սեպտեմբերի 6-ին Գյումրու սահմանապահ ջոկատի աշխատակիցները Խարկով բնակավայրի սահմանապահ ուղեկալի հատվածում հայտնաբերել են մարդու հետքեր, որոնք տանում էին պետական սահմանի ուղղությամբ:

Սահմանապահ ջոկատի ստորաբաժանումների ու պահուստային ուժերի շնորհիվ իրավախախտին ձերբակալել են հենց պետական սահմանի մոտ՝ Խարկով բնակավայրի տարածքում:

Նախնական հարցաքննության ընթացքում պարզվել է, որ ձերբակալվածը Բագավան գյուղի բնակիչ, 1998 թվականին ծնված Գուրգեն Արամի Մազմանյանն է, ով պարզաբանել է, որ վիճել է մոր ու քրոջ հետ ու մտադրվել է Թուրքիա գնալ, դրա համար էլ անցել է Հայկաձոր բնակավայրում ազդանշանային համալիրը ու գնացել Հայաստանի Հանրապետության ու Թուրքիայի Հանրապետության սահմանի կողմը:

Ներկայումս ձերբակալվածը լրացուցիչ ստուգումների է ենթարկվում:

 

 

 

Տպել
3405 դիտում

ՊՆ-ն լրատվամիջոցներին հորդորում է՝ մինչև կարանտինի ավարտը չդիմել նկարահանումների իրականացման համար

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կունենա օդափոխության և հովացման նոր համակարգ

Գյումրի քաղաքի 23-ամյա բնակչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ համաքաղաքացու սպանության մեղադրանքով

Հայբիզնեսբանկը ներկայացնում է երեխաների համար նախատեսված Abb Kids քարտը

«Մոցարտը քաղաքում է». կարմիր ավտոբուսը կանգ կառնի Երեւանի սրտում՝ մեզ հասցնելով ամենակարեւոր ուղեւորին

«Արարատցեմենտ»-ի աշխատակիցները հրաժարվել են մասնակցել Ծառուկյանի հավաքին

Քննարկվել է հայկական միս-մսամթերքի Ռուսաստան արտահանումը վերականգնելու հարցը

Այս տարի Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն բացառապես առցանց

Աբովյան քաղաքի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտակայքում ՃՏՊ է տեղի ունեցել. կա տուժած

«Միշտ կլինեմ քո կողքին». Աննա Հակոբյանը նվերներ է ուղարկել քաղցկեղ ունեցող երեխաներին

Լոռիում օրենքի խախտմամբ վարչական ղեկավար է նշանակվել. գյուղում այս պահի դրությամբ բարձրագույն կրթությամբ մարդ չկա

Վանաձորում մեկնարկում է կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը

Կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի հերթական հանդիպումը

Գյումրու քաղաքապետի ու փոխքաղաքապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Ալկոգելը պիտի 75-80 տոկոս սպիրտ պարունակի, բայց այն դիտարկվում է որպես խնամքի կոսմետիկ միջոց

ԱԱԾ-ում ավարտվել է ՍԱՊԾ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքի հետ կապված քրգործի նախաքննությունը

Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան

Նորքի տներից մեկի բակում կեսգիշերն անց հրավառություն իրականացրած տղամարդը հայտնաբերվել է

«Oրենքով գող» Ալոյի եւ քրեական հեղինակություն «Տիզ»-ի կալանավորման միջնորդությունները կքննվեն նորից

ՎՏԲ Բանկն առաջարկում է շահավետ պայմաններ՝ ֆինանսական կազմակերպություններից գույքի գրավադրմամբ վարկեր գնելու նպատակով