Երևան
12 °C
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում ակնարկեց, որ Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացիների նոր խումբ Հայաստան տեղափոխելու պայմանավորվածություն եղել է, որը խախտվել է:
«Եթե պայմանավորվածություն չլիներ, ինքնաթիռն ինչո՞ւ պիտի գնար, ինքնաթիռը կարող է գնար, բայց Մուրադովը մեջը չլիներ: Իհարկե, խախտվել է ինչ-որ բան, այդ խախտումը այս քննարկման մեջ չեք գտնելու, այդ խախտման պատճառները արդեն կունենան այլ հարթությունում լուծումների այլ ձեւաչափ: Հանգիստ եղեք, որովհետեւ եթե պայմանավորվածություններ կան, դրանք եղել են նաեւ Ռուսաստանի Դաշնությունում»,- ասաց «Իմ քայլի» պատգամավորը:
Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ գերիների վերադարձի մասին հայտնի դարձավ ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի հանդիպումից հետո:
«Դրանից առաջ էդպիսի խնդիր չէր երեւում: Դա քայլ էր, որտեղ հստակ երեւաց, որ Ռուսաստանը իր մասնակցությունը փորձել է ներդնել այդ խնդրի լուծմանը, դրանով էր պայմանավորված, որ պարոն գեներալ-լեյտենանտ, ՌԴ հերոս Մուրադովը գնացել էր՝ գերիներին ուղեկցելու Հայաստան»,- շեշտեց Քոչարյանը:
Լրագրողի դիտարկմանը՝ Մուրադովն անկարո՞ղ եղավ այդ խնդիրը լուծել, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահն արձագանքեց՝ «ոչ թե անկարող եղավ, այլ ինչ-որ խոչընդոտ եղավ», որի պատճառը դեռ չի կարող հնչեցնել:
«Ինտուիցիայով հասկանում եմ՝ ինչ է կատարվել, բայց դա հնչեցնել Պաշտպանության հանձնաժողովի նախագահը չի կարող»,- շարունակեց Քոչարյանը՝ հավելելով, որ այն լուծելի խնդիր է:
Պատգամավորը կարծում է, որ գերիների անձնական անվտանգության մասով խնդիր չկա, որովհետեւ նրանք անուն առ անուն ֆիքսված են, եւ Ադրբեջանի իշխանություններն ընդունել են նրանց առկայությունը:
«Խնդիր ունենք՝ անհետ կորածները, որոնք հնարավոր է՝ գերեվարված են, այ նրանց պետք է գտնել օր առաջ եւ լուծել այդ խնդիրները: Որպես կանոն՝ այդ դաշտում գերիները փոխանակվում են գերիների հետ»,- ասաց նա:
Լրագրողներից մեկը նկատեց, որ, ըստ արտգործնախարարի հայտարարության, մենք ադրբեջանցի գերիներ չունենք:
«Դուք ի՞նչ գիտեք՝ մենք ինչ ունենք: Ես չգիտեմ՝ մենք ինչ ունենք, եթե գերի չունենք, այստեղ պետք է այլ ձեւով լուծվի այդ հարցը»,- նկատեց Քոչարյանը՝ հավելելով, որ գուցե Ադրբեջանը սպասում է, որ Թուրքիայի իշխանություններն էլ պետք է մասնակից լինեն այդ խնդրի լուծմանը:
Հարցին՝ կհաջողվի՞ լուծել գերիների հարցը՝ Քոչարյանը պատասխանեց, որ դա չի կարող չլուծվել:
Ինչո՞ւ աղմուկ բարձրացվեց՝ մինչ գերիների վերադարձը
Քոչարյանը վստահ է՝ գերիների վերադարձի հետ կապված արտահոսքերը կազմակերպված եւ կառավարվող են ինչ-որ տեղից:
Լրագրողը նկատեց՝ բայց վարչապետի մամուլի խոսնակը հաստատել էր գերիների վերադառնալու մասին լուրը.
«Բայց վարչապետի խոսնակը գիտեր, չէ՞, որ գերիները պիտի գան, ընդամենը հայտարարել է դրա մասին»,- պատասխանեց նա եւ շարունակեց. «Ես ձեզ ասեմ՝ օր առաջ էս արտահոսքերը կամ սպասումները, իրենք, որպես կանոն, լինում են ժամանակավրեպ, եւ դրանից շատ դեպքերում օգտվում են հակառակորդ կողմի որոշում կայացնողները, եւ էսպես, տեսեք, երկրորդ օրն է՝ մենք հայտնվել ենք լուրջ ցնցումների փուլում: Օդակայանում սպասող հարազատները ճանապարհ են այսօր փակում, գնացել են ՊՆ, ըստ էության՝ ՊՆ մուտքերը փակելով՝ մենք խոչընդոտում ենք մեր ամենակարեւոր՝ մեր անվտանգությունը ապահովող գերատեսչության աշխատանքային ռիթմը, իսկ նա ամեն օր այն ռիթմով պետք է աշխատի, որ մեր կորցրած կարողությունները կարողանանք օր առաջ վերականգնել: Դուք գիտեք, որ գնում է զորակոչ, անվտանգության հետ կապված բազմաթիվ հարցեր կան...»:
Դիտարկմանը, որ գերիների հարազատներին իրենց երեխաներն են հետաքրքրում՝ Քոչարյանը պատասխանեց.
«Այդ երեխաները կամ ոչ երեխաները, ՀՀ քաղաքացիները, մեր համար պետք է դիտվեն կարեւորագույն արժեք, որի հետեւից մենք գնանք եւ լուծենք էդ խնդիրը:
Բայց այնպես չէ, որ լուծումների ցանկությունը բերելու է մեզ անմիջական արդյունքների: Որովհետեւ երբ որ տեսնում եք՝ ինչ հետեւանք կարող է առաջանալ երկրի ներսում, երբ որ ինչ-որ տեղ քաղաքական նրբերանգների մեջ է հայտնվում, օրինակ, բնականաբար, գայթակղությունը մեծ է լինում... էդպիսի գործընթացների վրա ներազդելու լավ համակարգ է հայտնվել Թուրքիայի եւ Ադրբեջանի ձեռքին»:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձ չի հաջողվել կազմակերպել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
B1/B2 տեսակի վիզայով կարող եք ճամփորդել թե՛ բիզնեսի և թե՛ զբոսաշրջության նպատակով. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
Ինչպես պետք է բուժառուն «Արմեդ»-ում իր բժշկին տրամադրի բժշկական պատմության հասանելիություն
Թուրքիան Կիպրոսի հյուսիսում ռադարային ցանց է ստեղծում
Դիմակները հանես՝ տակից դուրս են գալու Սոլովյովի, Մարգարիտա Սիմոնյանի, Պուտինի այլանդակ սֆաթները. տեսանյութ
Ինչու Կարապետյանը որոշեց լինել այսքան գթասիրտ. մի քանի դեղատուն թող բացեին, ինքնարժեքով դեղ վաճառեին
Մխիթար Հայրապետյանը և ԱՏՁՄ խորհրդի անդամները տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական հարցեր են քննարկել
Այս ընտրությունը ոչ այնքան ՔՊ-ի մասին է, այլ՝ թե ինչ ենք ընտրում՝ պետականությու՞ն, թե՞ ծայրագավառականություն
Գյումրիում դոմիկների խնդիր չէր լինի, եթե ժամանակին սատկած առյուծ չթամբեիք․ հիշել են Գյումրու մասին․ Չախոյան
ԱՄՆ դեսպանատունը Բեյրութից տասնյակ աշխատակիցների է տարհանել
ՀԷՑ-ի վարկային պարտավորություններից 7,9 մլն դոլարի և 1,2 մլն եվրոյի չափով մարում՝ սեփական միջոցների հաշվին
ՀՀ-Պորտուգալիա դրական փոխգործակցություն է ձևավորված․ հանդիպել են Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Անա Իսաբել Խավիերը
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է, Գորիսում՝ մառախուղ
Կարևոր է հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածել․ Պարույր Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
Ստիպված եղա տեր Օշինին զգուշացնել․ սա պետք է հիշեն եկեղեցին օլիգարխների նախընտրական շտաբի հետ բոլոր շփոթողները
ՀՀ կառավարությունը որոշել է Բեռնում հիմնել ՀՀ ռեզիդենտ դեսպանություն․ Միրզոյանը՝ Իգնասիո Կասիսին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Քաղաքացին ինքնասպան է եղել հոսանքի մալուխով կախվելու միջոցով․ որտեղ է հայտնաբերվել դին․ ՔԿ
Կապան համայնքին է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող երկու հողամաս․ վարչապետ
Այս մարդկանց համար Հայաստանը գուբերնիա է, իսկ Գյումրին՝ գյուղ․ Ղազարյան․ տեսանյութ
Հերթերի խնդիրը լուծելուն ուղղված հանձնարարականներ․ նախարարն անակնկալ այցելել է Երևանի հաշվառման-քննական բաժին
Ես իմ ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ․ հայրը տնից 42 մլն դրամը գողացել, գրությունը թողել, գնացել է
Նոր նշանակում ՊԵԿ-ում
Գոռ Հովակիմյանն ու Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների աթլետիկայի մարզասրահի առաջնության հաղթողներ
Խարույկ, չեխական ուտեստներ, հայկական ազգային ավանդական պար․ Գյումրիում կայացավ հոկեյի հայ-չեխական հանդիպումը
Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է
ԱՄՆ քաղաքացիները կարող են քվեարկել աշխարհի ցանկացած վայրից
Հայաստանն առաջին անգամ կընդունի սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը
Կալանավորված անձի փաստաբանը վերջինիս համար թմրամիջոց է ձեռք բերել՝ ՔԿՀ-ում փոխանցելու նպատակով
Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին․ Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ-ում
Հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի տնկարանային տնտեսության և Կենդանիների խնամքի կենտրոնին հարող տարածքում
Ամիօ բանկը` բնակարանի ձեռքբերման աջակից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 23-ին
Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդու սպանության համար մեղադրվող անձը կալանավորվել է
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան
Սուրեն Պապիկյանը ժամանել է Իրան. տեսանյութ
Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական վիրուսներ
Պետք է փոխենք ջրի նկատմամբ մեր վերաբերմունքը. Փաշինյանը՝ Ջրային կոմիտեի ձևավորման 25-րդ տարեդարձի միջոցառմանը
Միջոցառում Ջրային կոմիտեի ձևավորման 25-րդ տարեդարձի առիթով. մասնակցել են վարչապետն ու նախագահը
Զելենսկին հայտարարել է, որ Դոնբասի հարցում իր վրա ճնշում են գործադրում և՛ ԱՄՆ-ն, և՛ Ռուսաստանը. տեսանյութ
20-ից ավելի երիտասարդ ծեծել է մեկ այլ երիտասարդի. միջամտել է ոստիկանության գվարդիան, հնչել է կրակոց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT