Ուժեղ, ծաղկուն, ինքնավստահ ու զարգացող հայրենիքն է, որ պիտի սպեղանի դառնա ձեր վերքերին. վարչապետի ուղերձը

07/04/2021 schedule10:10

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:

Ուղերձում ասվում է.

Սիրելի մայրեր, դուստրեր, քույրեր,

Սիրելի կանայք, 

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:

Արդեն երկու տարի անընդմեջ այս տոնը մենք անցկացնում ենք բարդ ժամանակաշրջանում. նախ՝ համավարակը, ապա՝ նաև Արցախի դեմ սանձազերծված պատերազմը բոլորիս պահեցին տագնապի և ցավի մեջ: Այս ծանր ժամանակաշրջանում դուք ձեր ուժով և էներգիայով կարողանում եք գոտեպնդել ձեր ընտանիքներին, մտերիմներին, միմյանց, ինքներդ էլ մնալ ամուր՝ ձեր ուսերին կրելով ծառացած խնդիրների ու դժվարությունների ծանր բեռը՝ տանը, ռազմի դաշտում, բուժհաստատությունում, ուսումնական հաստատությունում, աշխատանքային և հանրային ցանկացած ոլորտում, որտեղ գործունեություն եք ծավալում։ 

Սիրելի մայրեր, 

խոնարհվում եմ ձեր առաջ՝ այն դաստիարակության և կրթության համար, որ դուք տալիս եք ձեր զավակներին՝ մեր երկրի արժանի քաղաքացիներին։ Խոնարհումի առանձնակի խոսքեր եմ հղում Արցախյան պատերազմներում նահատակված մեր եղբայրների մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին: 

Հասկանում եմ, որ ոչինչ չի կարող սփոփել ձեզ, բայց և վստահ եմ՝ ուժեղ, ծաղկուն, ինքնավստահ ու զարգացող հայրենիքն է, որ պիտի սպեղանի դառնա ձեր վերքերին: 

Սփոփանքի խոսքեր եմ հղում մեր գերեվարված հայրենակիցների մայրերին, կանանց, դուստրերին և քույրերին. մենք ամեն հնարավորն արել եւ անում ենք՝ մեր եղբայրներին հայրենիք վերադարձնելու համար: Ցավով եմ հիշում, որ մեր գերեվարված հայրենակիցների մեջ դեռևս կին կա, և իմ ցավը թող ուժ ու կորով դառնա նրա ու մեր բոլոր գերեվարված հայրենակիցների համար՝ միասին հաղթահարելու այս փորձությունը: 

Սիրելի կանայք, 

համոզված եմ, որ միասին ուս ուսի տված՝ կկարողանանք մեր երկիրը ոտքի կանգնեցնել՝ աշխատելով հանուն զարգացող, շենացող ու առաջ նայող Հայաստանի ու Արցախի։ 

Վստահ եմ՝ որևէ դժվարություն չի կարող ընկճել ձեզ։ Հայրենիքը շեն ու բարեկեցիկ, ազատ ու երջանիկ տեսնելու մեր ոգին երբեք չի հանձնվի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1586 դիտում

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել