Երևան
12 °C
Նոր կորոնավիրուսային հիվանդությունը մեզ հետ է արդեն ավելի քան մեկ տարի, սակայն ինչպես այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը դեռևս մնում է անփոփոխ: Շատ երկրներ հիմա փորձում են հաղթահարել վիրուսի 3-րդ ալիքը, մեր երկիրը, ինչպես օրերս կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում հայտնեց առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը, գտնվում է երրորդ ալիքի պիկին:
Առողջապահության նախարարությունը վերապրոֆիլավորել է ավելի քան 20 քովիդ մասնագիտացված հիվանդանոցներ: Համավարակի սկզբից գործող հիվանդանոցներում էլ իրավիճակը շարունակում է մնալ լարված:
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն, օրինակ, 8 բաժանմունքին պատրաստվում է ավելացնել ևս երկուսը, բացի դա հիվանդանոցը կարիք ունի բուժանձնակազմը համալրելու ՝ հաստատությանն անհրաժեշտ են բուժքույրեր և մայրապետեր: Այս պահին բուժում է ստանում 263 հիվանդ, զբաղված են նաև վերակենդանացման 14 մահճակալները:
«Առավոտվա տվյալների համաձայն հիմա այդքան հիվանդ ունենք, ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 40 հիվանդ, ևս 40-ը կարող եմ ասել՝ ճիշտ կլինի բուժում ստանան վերակենանացման բաժանմունքում: Դրա համար անհրաժեշտություն եղավ ավելացնել ևս 34 մահճակալ, ընդհանուր մեր մահճակալների թիվը 282-ն է, այսինքն, որպես այդպիսին մենք բաժանմունք չենք ավելացնում, այլ ռեանիմացիոն սրահին ավելացնում ենք ևս մեկ սրահ՝ 20 մահճակալով, մյուս սրահը ավելացնում ենք մեր մեծահասկաների բաժանմունքի համար՝ 14 մահճակալով: Երրորդ ալիքի առնձնահատկություններից է այն, որ բոլոր հիվանդների արյան մեջ թթվածնի պակաս է լինում: 263 հիվանդներն էլ թթվածնի կարիք ունեն»,- մեզ հետ զրույցում ասաց «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Հովհաննես Մադոյանը, հավելելով՝ չի բացառվում, որ հիվանդների թիվը ավելանա, քանի որ ընդունարանում ընդունելությունը մեր խոսակցության պահին շարունակվում էր:
Հիվանդանոցը երկու անգամ փորձ է արել վերադառնալ նախկին աշխատանքին ռեժիմին, սակայն 2020 թվականի սեպտեմբերին սկսած երկրորդ ալիքը և 2021 թվականի փետրվարին զարգացող երրորդ ալիքը ստիպել են չփակել քովիդ բաժանմունքները: Հիմա հիվանդանոց են դիմում միջին և բարձր տարիքային խմբի մարդիկ, հոսպիտալացվում են նաև 20-ից 34 տարեկան անձինք: Բազմաթիվ են հատկապես այն դեպքերը, երբ հիվանդները դիմում են տան պայմաններում ինքնաբուժության անհաջող փորձերից և հակաբիոտիկների չարաշահումից հետո:
«Մեզ մոտ ընդունված է, որ ճարպակալումը խնդիր չէ, բայց հիվանդներից շատերը նման խնդիր ևս ունեն, այսինքն ճարպակալման երրորդ աստիճանը արդեն իսկ լուրջ խնդիր է: Լինում է նույնիսկ, որ ուղեկցող հիվանդությունների մասին մարդիկ տեղեկանում են, երբ վարակվում են և ընդունվում մեզ մոտ: Օրինակ՝ հիվանդ կա 170 ճնշում ունի, դա իր համար նորմալ է, բայց դա ինսուլտի շատ բարձր ռիսկ է: Նման հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ է հիմնականում վիրուսի ընթացքը այլ ելք ունենում: Մենք մարտ ամսվա ընթացքում ունեցանք երիտասարդ տարիքի՝ 34 տարեկան հիվանդի մահվան դեպք, քանի որ ուներ ուղեկցող հիվանդություն: Մարդիկ շատ հաճախ նաև, առանց հաշվի առնելու, թե իրենց ծանոթի մոտ հիվանդությունը ինչպես է ընթացել, սկսում են նույն բուժումը ընդունել, լինում են դեպքեր,երբ տարբեր բժիշկների հսկողության տակ եղած անձինք էլ անիմաստ կերպով մեծ քանակությամբ հակաբիոտիկ են ընդունում ու ծանրացած առողջական վիճակում հայտնվում են մեզ մոտ»,- ասաց Մադոյանը:
Կորոնավիրուսով վարակված հիվանդներ դիմելության աճին զուգընթաց աճել է նաև վիրուսով վարակված այն հիվանդերի թիվը, ովքեր հոգեբանության աջակցության կարիք ունեն: Մարտ ամսվա ընթացքում այդ աջակցությունից օգտվել է 65 հիվանդ. «Եթե փետրվարին ընդամենը երեք անձ էր օգտվել այդ աջակցությունից, հիմա մարդկանց քանակը ավելի շատ է՝ նրանց մոտ վախը, դեպրեսիան հիվանդալուց հետո ավելանում է: Իրենք վախից ավելի շատ դեղորայք են պահանջում, օրինակ՝ հիվանդ կա, որ հակաբիոտիկի անհրաժեշտություն չունի, բայց ուզում է նշանակենք, ներերակային ներարկում անհրաժեշտ չէ, բայց նա դա պահանջում է, վախից իրեն թվում է՝ ուր որ է կմահանա»,- մանրամասնեց նա:
«Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Հովհաննես Մադոյանը շեշտում է՝ մարդիկ պետք է պահպանեն հակահամաճարակային կաոնները, պետք է հասկանան՝ բժիշկները գերծանրաբեռնված վիճակում են աշխատում: «Աշխատակիցները գալիս են արձակուրդ են խնդրում, բայց ի վիճակի չենք արձակուրդ տրամադրել: Նոր սրահների ավելացման դեպքում էլ վերակենդանացման բաժանմունքին առնվազն երկու պոստ է պետք, որ բուժքույրերը, մայրապետերը հերթապահեն: Նույն էլ մեծահասակների սրահի ավելացման դեպքում է անհրաժեշտ՝ 10-ից ավելի բուժքույր ու մայրապետ է պետք: Մեկ տարուց ավելի՝ համաճարակի սկզբից, մեր բժիշկները աշխատում են գերծանրաբեռնված, օրինակ՝ բաժնի վարիչները, ավագ քույրերը, ղեկավար կազմը շաբաթ, կիրակի չունեն: Ամեն օր աշխատանքի են, խախտվել է նրանց նորմալ աշխատանքային ժամը»,- հավելեց նա:
Մադոյանը նշեց նաև՝ բուժաշխատողների շրջանում նույնպես գրանցվում են հիվանդությամբ վարակվածության դեպքեր: Կան նաև վիրուսի դեմ պատվաստված բուժաշխատողներ: Հիվանդանոցի 25 աշխատակից պատվաստվել է ռուսական «Sputnik V» պատվաստանյութով: Պատվաստվել են նաև մեկ տարի առաջ ինֆեկցիոնին միացված ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի 19 աշխատակից:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ուկրաինական հակամարտության լուծման ծրագիրը ավարտական փուլում է. որ 2 կետի շուրջ համաձայնել չի ստացվում և ինչու
Եպիսկոպոսաց ժողովը ձախողվել է. վեհարանը զավթած Կտրիճի օրերը հաշված են. Չախոյան
Գործընկերներս, ի պատիվ իրենց, տեղի չեն տալիս սադրանքին. Թունյանը Գյումրիից ուշագրավ դրվագ է պատմել
Տեղի է ունեցել երկու կարևոր իրադարձություն. Կտրիճը կորցրել է լեգիտիմությունը թե եկեղեցու ներսում, թե դրսում
Եթե ընդունեին առաջարկները, էսօրվա մեղադրողները թե Սերժի, թե Փաշինյանի հասցեին ողջ բողազով գոռալու էին դավաճան
Հարցը՝ «բա ուր է ժողովուրդը», ապացուցում է 80-90% աջակցություն խոստացող «սոցհարցումների» փուչ լինելը
Սա Աջապահյանի դաստիարակած հոգևորականն է. օր առաջ այս սարսափին պետք է վերջ տալ. Հարությունյանը՝ Տեր Նշանի մասին
Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ պատարագներից առաջ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն ՀՀ պետական օրհներգը. վարչապետ
Հոգևոր վերնախավը պայթյունավտանգ սպառնալիք է հոգևոր ու բարոյական արժեքների, ամբողջ Հայաստանի համար. Վարդապետյան
Եթե եկեղեցականներն այդպիսի գումարներ են աշխատում, ինչո՞ւ չպետք է հարկեր վճարեն. Սաֆարյան
Գարեգինն էդպես էլ չհասկացավ՝ 26 տարի մեջքով է եղել ժողովրդին, դեմքով՝ սիրելի հարուստ «վերնախավին». Առաքելյան
Քաղաքացուն անիծում է զուտ նրա համար, որ համաձայն չէ իր հետ. նույնը եղել է Կտրիճի իմացությամբ. Չախոյան
«Նզովյա՛լ, կտեսնես՝ ոնց են թաղում հարազատներիդ». Տեր Նշանն անիծել է իր հետ երկխոսող քաղաքացուն
Քելլոգը նշել է ուկրաինական կարգավորման 2 հիմնական թեմա, որոնց շուրջ որոշման հասնել չի հաջողվում
Գարեգին Բ-ն մտափոխվել է. Եպիսկոպոսաց ժողովը անորոշ ժամկետով հետաձգվում է
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ, եթե գտնվում եք հանրային տրանսպորտում․ վարքականոն վարորդների և ուղևորների համար
Վարչապետը երկրաշարժի 37-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Սպիտակ, Վանաձոր և Գյումրի. լուսանկարներ
Օդանավակայանում Գարեգին 2-րդի՝ «ու՞ր է ժողովուրդը» հարցը ցույց տվեց՝ նա սկսում է գիտակցել, որ «օգտագործվում է»
Եկեղեցու պառակտման սկիզբը դրվեց, երբ Կտրիճ Ներսիսյանը ժողովրդի ու Քոչարյանի միջև ընտրեց Քոչարյանին. Ռուբինյան
ՀՀ վարչապետը կադրեր է հրապարակել Գյումրու Յոթ վերք եկեղեցում տեղի ունեցած պատարագից
ԱՄՆ զինված ուժերը կսկսեն հարվածներ հասցնել ցամաքային թիրախներին՝ թմրավաճառների դեմ պայքարելու համար. Թրամփ
Մենք պետք է մեր ժողովուրդներին պատրաստենք խաղաղության. Հաջիև
Երևանում բախվել են ՀՀ նախագահի հաշվեկշռում գրանցված «Ռենո»-ն և «Հոնդա»-ն. կա տուժած
Ձյուն, մառախուղ. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հայաստանյան պատվիրակությունը Թբիլիսում է
Ղազախստանում Հայաստանի դեսպանը և Ակտյուբինսկի մարզպետը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր
Եկել է ժամանակը՝ հաջորդ պատարագը Մայր Աթոռում անցկացնելու. Ալեն Սիմոնյան
4-րդ դասարանի աշակերտների կողմից համադասարանցուն ծեծելու դեպքով ՆԳ նախարարը միջնորդագիր է ներկայացնելու ԿԳՄՍՆ
Պատարագից հետո ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել, ծաղկեպսակ զետեղել
Եկեղեցու տարածքից մեկ անձ հեռացվել է, ևս մեկը՝ տեղափոխվել ոստիկանություն. ՆԳՆ-ն մանրամասնել է
Տավուշի դպրոցներից մեկի հետնամասում 4-րդ դասարանցիները ծեծել են համադասարանցուն. վերջինս հոսպիտալացվել է
Ակտիվ ցիկլոն է ներթափանցել. ՀՀ ողջ տարածքում սպասվում են ձյան ու ձնախառն անձրևի տեսքով ինտենսիվ տեղումներ
Երկրաշարժի զոհերի հիշատակն ու Սուրբ պատարագը՝ Մխիթարյանի համար քաղաքական ակցիայի պատճառ
Հարգանքի տուրք Վանաձորում. ԱԺ նախագահը լուսանկարներ է հրապարակել
Քոչարյանը թասիբի է գցում, որովհետև այս տեսակին ձեռնտու է, որ գրոհեն, ընդհարում լինի, արյուն թափվի. Սարգսյան
Ուզում եմ հասկանալ` ինչո՞վ են խանգարում ուժային կառույցները, ինչ-որ ենթամշակույթ կրո՞ղ եք. Ալեքսանյան
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ փոխնախագահի ընդունելությանը, հանդիպել Սիլվեստր Ստալոնեի հետ
Գյումրիի պատարագին մասնակցում են ՀԱԵ մի շարք եպիսկոպոսներ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Գյումրու Յոթ վերք եկեղեցում է. մեկնարկում է սուրբ և անմահ պատարագը
ՀՀ վարչապետը Վանաձորում հարգանքի տուրք է մատուցել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT