Երևան
12 °C
Ինչպես արդեն հայտնել ենք Ռբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին այսօր պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց դադարեցնել քրեական հետապնդումը 300.1 հոդվածով՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը առարկելով միջնորդության դեմ, հիմնավորումներ ներկայացրեց առ այն, որ դատարանը քրեական հետապնդումը դադարեցնելու փոխարեն պետք է գործի վարույթը կասեցնի եւ դիմի Սահմանադրական դատարան:
«Սահմանադրության 61-րրդ հոդվածի 1-ին մասը երաշխավորում է յուրաքանչյուրի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը: 63-րդ հոդվածի 1-ին մասը երաշխավորում է արդար դատանքննության իրավունքը: 75-րդ հոդվածը Սահմանադրության սահմանում է որ հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր»:
Դատախազը նշեց, որ ընթացակարգային առանձնահատկությունները չեն կարող խոչընդոտել հիմնարար իրավունքների իրացմանը և համանման հոդվածների օրինակներ բերեց նաև Եվրոպական դատարանի դիրքորոշումներից:
Գևորգ Բաղդասարյանը հիշեցրեց մարտի 26-ի Սահմանադրական դատարանի որոշումը՝ ՔՕ 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ նշեց, որ առաջ է եկել քրեական հետապնդումը բացառող հանգամանք, այն է՝ արարքի մեջ չկա հանցակազմ, որի դեպքում դատարանը պետք է դադարեցնի քրեական հետապնդումը:
«Միևնույն ժամանակ ամբաստանյալների՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով առաջադրված մեղադրանքների ձևակերպումից ակնհայտ է, որ նրանց մեղսագրվող արարքները, որ դրսևորվել են պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելով և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելով, համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրի 309 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներին: Ընդ որում՝ նշված անձանց արարքները ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներին համապատասխանել են նաև դրանք 300.1 հոդվածով որակելու պահին, բայց և այնպես, 300.1 հոդվածով որակվել են ճիշտ՝ նկատի ունենալով, որ այն իր մեջ կլանել է 309 հոդվածի 3-րդ մասը»,- մանրամասնեց Գևորգ Բաղդասարյանը: Ըստ նրա՝ ՍԴ որոշումից հետո գործող օրենսդրական կարգավորումների պարագայում գործ ունենք տուժողների դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների հետ, իսկ տուժողների դատավարական շահերի կոպիտ ոտնահարումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը:
Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ նշեց, որ դատավորը դատախազներին խնդրել էր կարծիք արտահայտել պաշտպանական կողմի միջնորդության վերաբերյալ, իսկ վերջիններս ասում են, որ միջնորդությունը պետք է մերժվի. «Դուք հասկանո՞ւմ եք մասշտաբը էս ամեն ինչի, թե ինչ է կատարվում: Մի շաբաթ առաջ ՍԴ-ն գտել էր, որ 300.1 հոդվածն անվավեր է, բայց մի շաբաթ հետո միջնորդությունը դատախազները առարկում են: Ո՞ւր ենք հասել: Խնդրում են քրեական հետապնդումը շարունակել 300.1 հոդվածով, ո՞ւր ենք մենք իջել, հասկանո՞ւմ եք»:
Արամ Վարդաևնյանն էլ նկատեց, որ դատախազները ուղղակի չեն ուզում ընդունել, որ այդ հոդվածն այլևս չկա. «Ինչ է իրենք չեն ուզում, Աննա Դանիբեկյանը պետք է ընկնի քրեաիրավական ռեժիմի տակ»:
Լսելով դատավարության մասնակիցներին դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակվի ապրիլի 6-ին ժամը 17:45-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT