Երևան
12 °C
Ինչպես արդեն հայտնել ենք, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն անորոշ ժամանակով ընդմիջվել էր: Ընդմիջման ընթացքում Յուրի Խաչատուրովը, նրա պաշտպան Միհրան Պողոսյանը, Սեյրան Օհանյանը և նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը լքել են դատական նիստերի դահլիճը:
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց, որ ամբաստանյալներից երկուսի և նրանց պաշտպանների բացակայության պայմաններում դատարանը չի կարող քննարկել ՍԴ համապատասխան որոշման հիման վրա համապատասխան որոշում կայացնելու հարցը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ խնդրեց նիստը զավեշտի չվերածել. «Ի՞նչ ամբաստանյալ, ո՞ր հոդվածով: Երբ ասում են ամբաստանյալ, նկատի ունեն Քրեական օրենսգրքի որևէ հոդված, իսկ հիմա ի՞նչ ամբաստանյալի մասին է խոսքը, եթե խոսում են Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի մասին: Ի՞նչ պաշտպանների մասին եք խոսում, ինչից են պաշտպանում նրանք, եթե չկա հոդվածը, մեղադրանքը, ուր ենք եկել մենք: Իմ պաշտպանյալը հիմա մի հոդվածով է հետապնդվում, որը գոյություն չունի, պատկերացնո՞ւմ եք: Օրենքն ասում է՝ մենք միջնորդություն պետք է ներկայացնե՞նք, որ դադարեցնեք հետապնդումը: Օրենքն ասում է՝ պետք է քրեական հետապնդումը դադարեցնել ու վերջ: Էս ինչ ա դառել էս ամեն ինչը, էս ինչ հրաշք ա տեղի ունեցել: Պահանջում եմ՝ հենց հիմա քրեական հետապնդումը դադարեցրեք»:
Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանն էլ նշեց, որ իրենք այստեղ են, քանի որ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի մասով զուգահեռաբար կա այլ մեղադրանք. «Մյուս մեղադրանքն էլ չկա: Հակառակ դեպքում մենք էլ այստեղ չէինք լինի, ինչի համար լինեինք, գոյություն չունեցող հոդվածի՞»:
Ամբաստանյալ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ ասաց, որ դատավորը պարտավոր է առանց պաշտպանական կողմի միջնորդության արդարացնող հիմքի առկայությամբ որոշում կայացնել քրեական հետապնդումը վերացնելու և քրեական գործով վարույթը կարճելու վերաբերյալ. «Այդ նույն դասագրքային ճշմարտությունը դուք էլ եք ուսումնասիրել: Սա ես չեմ հորինում: Ինչպես է ստացվում, որ դա մենք հիշում ենք, իսկ դուք՝ ոչ»:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն էլ հայտնեց, որ, իր կարծիքով, նիստը պետք է շարունակվի. «Քանի որ գործին առնչվող բոլոր անձինք ներկա են այս պահի դրությամբ: Գործով առկա երկու ամբաստանյալները և նրանց պաշտպանները և մեղադրող կողմն առկա է»:
Դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ նկատեց, որ պաշտպանների ոգևորված՝ «էս ինչ եք անում», «էս ինչ եք ստեղծում» արտահայտությունները կապ չունեն քրեական դատավարության հետ և պնդեց, որ ամբաստանյալներ Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի և նրանց պաշտպանների բացակայությունն անհարգելի է: Դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ ասաց, որ պաշտպաններն իրենց գործողություններով զրկում են մեղադրական կողմին իրենց տեսակետներն արտահայտելու հնարավորությունից. «Զրկում են հնչեցնելու ՍԴ դիմելու հիմքերի հիմնավորումների վերաբերյալ իրենց տեսակետը, իրենք փորձում են դատարանին հորդորել հեռանալ խորհրդակցական սենյակ և կայացնել համապատասխան որոշում: Բացակայող ամբաստանյալներն իրենք իրենց զրկել են իրենց դիրքորոշումն արտահայտելուց: Եթե դատարանը կգտնի, որ նրանց վարքագիծն իրենց իրավունքներին իրացնելուց հրաժարվելու հանգամանք է, մենք պատրաստ ենք դատարանին հնարավորություն ընձեռելու՝ այս դատական նիստին վերջնական որոշում կայացնելու»:
Աննա Դանիբեկյանն էլ դատախազներին հիշեցրեց, որ Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը վաղը լքելու է երկիրը և հարց ուղղեց՝ ինչպե՞ս են այդ դեպքում նրանք պատկերացնում հարցի քննարկումը:
Ինչին ի պատասխան՝ դատախազները հիշեցրին, որ Սեյրան Օհանյանն այլ պաշտպաններ էլ ունի. «Կարեն Մեժլումյանը դիպլոմատն առավ ու գնաց, ես հիմա պետք է մտածեմ՝ Կարեն Մեժլումյանը երբ է լքո՞ւմ ՀՀ սահմանը: Մեժլումյանի՝ ՀՀ-ից հեռանալը չի կարող խանգարել նրան, որ դատարանում կայացվող որոշումները կայացվեն էնպես, ինչպես գրված է Քրեական դատավարության օրենսգրքում»,- արձագանքեց դատախազ Գեւորգ Բաղդասարյանը:
Դատախազ Բաղդասարյանը նաև նշեց, որ և՛ մեղադրողների, և՛ պաշտպանական կողմի միջնորդությունները պետք է քննարկվեն միասին:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, սակայն հակադարձեցին՝ նշելով, որ դրանք ունեն տարբեր դատավարական առարկաներ և չեն կարող քննարկվել միաժամանակ: Ալումյանն էլ հավելեց, որ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը ենթակա է լուծման, իսկ դատախազների ներկայացրած միջնորդությունը՝ քննարկման:
Բուռն քննարկումներից հետո դատարանը, այնուամենայնիվ, որոշեց ՍԴ որոշման հետ կապված միջնորդությունները քննարկել դատական այսօրվա նիստում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT