Երևան
12 °C
ՀՀ եւ ՌԴ փոխվարչապետների հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել գազի սակագնի հարցին: «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ երեկ Երեւանում կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ երկրների միջեւ տնտեսության, էներգետիկային վերաբերող: Անդրադարձ է կատարվել նաեւ փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի եւ փորձագիտական խմբերի աշխատանքներին առնչվող հարցերին:
Թեմայի վերաբերյալ ՀԺ-ն մի քանի հարց է ուղղել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:
- Պարոն Գրիգորյան, այս պահին ի՞նչ քննարկումներ կան ՀՀ եւ ՌԴ տնտեսական օրակարգում: Համագործակցության նոր ուղղություններ կա՞ն:
- ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ ապրիլի 1-ին կայացած հանդիպման օրակարգում հիմնականում ընդգրկված են եղել համագործակցության առկա ուղղություններով խորացման եւ ընդլայնման հարցեր: Բայց անհրաժեշտ է նշել, որ ուղղակի ներդրումների՝ երկու երկրների համատեղ հիմնադրամ ստեղծելու գործնական քննարկումներ են մեկնարկել, ինչը շատ կարեւոր է: Հարցը այլեւս ներառված է երկկողմ հարաբերությունների օրակարգում: Կարեւոր եմ համարում նաեւ «Ճամփորդիր առանց Քովիդ-19» ծրագիրը անժամկետ դարձնելու պայմանավորվածությունը:
- 2020 թվականին ՀՀ-ՌԴ եւ ՀՀ-ԵԱՏՄ համագործակցությունը տնտեսական առումով ինչպե՞ս եք գնահատում, եւ ի՞նչ սպասել այս առումով 2021-ին:
- 2020 թվականի համագործակցությունը շատ արդյունավետ եմ գնահատում ինչպես ՀՀ-ՌԴ երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակներում: Վստահ եմ, որ 2021 թվականի ընթացքում ե՛ւ ՀՀ-ՌԴ, ե՛ւ ՀՀ-ԵԱՏՄ համագործակցության շրջանակներում քննարկվելիք ըստ էության բոլոր հարցերի հետ կապված մեր երկրների շահերը համընկնում են, եւ համագործակցությունը կլինի արդյունավետ ու կոնսենսուսային: Թերեւս տարբերվող դիրքորոշումներ երկու հարթակներում էլ կարող են լինել միայն գազի փոխադրման եւ տարանցման միասնական սակագների հետ կապված հարցերի սպասվելիք քննարկումներում:
- Երեկվա հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվե՞լ է գազի սակագնին: Այս առումով առաջիկայում ի՞նչ է ակնկալում Հայաստանը:
- Այո, կարճ անդրադարձ եղել է, քննարկումները կշարունակվեն:
- Պարոն Գրիգորյան, ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ ձեւավորված եռակողմ աշխատանքային խումբը նախանշված ժամկետում իր աշխատանքներն ավարտե՞լ է, թե՞ դեռեւս աշխատանքներ են տարվում: Ի՞նչ փուլում է տրանսպորտային ապաշրջափակման հարցը:
- Աշխատանքները շարունակվում են: Եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման ամսաթիվը կհամաձայնեցվի համանախագահների կողմից աշխատանքային կարգով՝ հաշվի առնելով նաեւ ենթախմբերի շրջանակներում ընթացող փորձագիտական աշխատանքների ընթացքը: Ներկա փուլում ենթախմբերի փորձագետները կենտրոնացած են տրանսպորտային կապերի հնարավոր ապաշրջափակման տեխնիկական հնարավորությունների, պահանջվող ծախսերի եւ ժամկետների, ինչպես նաեւ իրականացման դեպքում ԱՊՀ իրավական կարգավորումների շրջանակի հստակեցման վրա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT