Երևան
12 °C
Տնտեսական բնույթի կարեւոր լուրեր ունեմ հայտնելու: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստի սկզբում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պետական բյուջեի եկամուտները, առաջին եռամսյակի տվյալներով, գերակատարվել են ավելի քան 20 մլրդ դրամով, իսկ առեւտրի շրջանառությունը, առաջին եռամսյակի տվյալներով եւ մարտ ամսվա տվյալները նույնպես առանձին վերցրած, էական աճ են արձանագրել»,- ասաց վարչապետը՝ խնդրելով պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին մանրամասներ ներկայացնել:
ՊԵԿ նախագահն ասաց, որ մարտ ամսվա ընթացքում նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ ՀԴՄ կտրոններով եւ հաշվարկային փաստաթղթերով կատարված գործարքների քանակն ավելի է 8 մլն 647 հազար հատով, որի գումարային տարբերությունն անցած տարվա նկատմամբ կազմում է 122 մլրդ դրամ:
«Եռամսյակային կտրվածքով իրացման շրջանառության տարբերությունը կազմում է 116.8 մլրդ դրամ, գործարքների քանակով՝ 6 մլն 200 հազար հատ: Հարկային եկամուտների հավաքագրումների առումով նշեմ, որ, Կառավարության որոշմամբ, սահմանված եռամսյակային համամասնությամբ առաջին եռամսյակի համար սահմանված է եղել 305 մլրդ դրամ, փաստացի հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 332.9 մլրդ դրամ: Դրական տարբերությունը կազմում է 27.9 մլրդ դրամ»,- ասաց ՊԵԿ նախագահը:
Հովհաննիսյանի խոսքով՝ հաշվի առնելով, որ 332.9 մլրդ դրամի մեջ ներառված է նաեւ դրոշմանիշային վճարների գծով մուտքերը, որոնք կազմել են 5.6 մլրդ դրամ եւ նախատեսելով հետագայում առաջին եռամսյակի պլանի ճշտման հավանական հնարավոր չափը, որը կկազմի 310.6 մլրդ դրամ, ապա հարկային եկամուտների գերակատարման փաստացի արդյունքը կազմելու է 22.3 մլրդ դրամ:
Արձագանքելով ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանը հավելեց, որ նշված փաստացի ցուցանիշների հանգամանքից ելնելով՝ իրենք կանխատեսում են, որ հարկային եկամուտների տարեկան ցուցանիշը կգերակատարվի շուրջ 40 մլրդ դրամով:
Վարչապետը նշեց, որ, այսպիսով, առեւտրի շրջանառության ծավալը առաջին եռամսյակում նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ աճել է ավելի քան 8 տոկոսով, մարտ ամսին՝ 2020-ի մարտի համեմատ իրացման շրջանառությունն աճել է 26.1 տոկոսով, իսկ գործարքների քանակը՝ 23.8 տոկոսով:
«Բյուջեի հարկային եկամուտները պլանավորվածից գերակատարվել են 22.3 մլրդ դրամով, եւ, առաջին եռամսյակի արդյունքներով, ֆինանսների նախարարությունն առաջարկում է, որ մենք պետական բյուջեի եկամուտների կանխատեսումն ավելացնենք 40 մլրդ դրամով: Սրանք, կարծում եմ, բավականին լավ ցուցանիշներ են ճգնաժամային հետպատերազմական տարվա համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Գործադիրի ղեկավարը շնորհակալություն հայտնեց առաջին հերթին ՀՀ բոլոր հարկ վճարողներին, ովքեր այս ցուցանիշի գեներացման կարեւորագույն մասնակիցներն են. «Իհարկե, շատ կարեւոր է ընդգծել նաեւ ՊԵԿ-ի աշխատանքը, վարչարարության բարելավումը, որն անկասկած իր կարեւոր դերակատարումն ունի այս գործընթացում: Հույս ունենք, որ առաջիկայում բոլոր կանխատեսումները եւ կանխատեսումների փոփոխությունները կունենան դրական միտում»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT