Երևան
12 °C
«Պոլիտեխնիկական համալսարանում երկար ժամանակ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար կա, եւ նա է շարունակում պաշտոնավարել»,- այս մասին ասուլիսում նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե նորընտիր ռեկտոր Գոռ Վարդանյա՞նն է ղեկավարում բուհը: Նախարարը ասաց, որ դեռ քննարկվում է հոգաբարձուների խորհրդի կողմից ուղարկված պաշտոնական գրությունը: Անդրադառնալով հարցի հետ հնչած այն դիտարկմանը, թե նախարարությունը դեմ էր Գոռ Վարդանյանի ընտրությանը, նախարարն ընդգծեց, որ նախարարության հավանությունն այս դեպքում որոշիչ չէ եւ դա չէ կարեւորը, կարեւորը ընթացակարգի պահպանումն է, որին պետք է հետեւել:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի նիստում հայտարարվեց, թե 17 կողմ, 5 դեմ ձայնով ռեկտոր է ընտրվել պրոռեկտոր Գոռ Վարդանյանը, իսկ արձանագրությունը ստորագրվել է հաշվիչ հանձնաժողովի 5 անդամներից 3-ի կողմից: Ընտրությունից հետո, սակայն, պարզ դարձավ, որ քվեարկության արդյունքների արձանագրությունը ստորագրել է հաշվիչ հանձնաժողովի ոչ թե 3, այլ ընդամենը 2 անդամ:
«Մեր կողմը եւ դեմը այստեղ կարեւոր չէ, որովհետեւ կողմ ու դեմով չի որոշվում այս խնդիրը: Կա հստակ իրավական գործընթաց, որոշակի հարցեր, որոնք ուսումնասիրվում են. պետք է պարզվի՝ համապատասխանու՞մ է գործընթացը կարգին, թե՞ չի համպատասխանում: Դրանից հետո կտրվեն հստակ պատասխաններ, եւ կլինեն որոշումներ: Եթե համապատասխանում է, ուրեմն Կառավարությունն էլ կհաստատի, չի համապատասխանում՝ չի հաստատի: Դեռեւս չկա հրաման, կառավարությունը չի հաստատել ընտրության արդյունքները: Այդքան բան»,- խոսքը շարունակեց Վահրամ Դումանյանը:
Նախարարը անդրադարձավ նաեւ Երեւանի պետական համալսարանի ռեկտորի ընտրության հարցին եւ նշեց հետեւյալը.
«ԵՊՀ-ն տեւական ժամանակ ղեկավարում է ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը: Ընդունվել է «Բարձագույն կրթության եւ գիտության մասին» օրենքը, սպասում ենք հաստատմանը. երբ ուժի մեջ մտնի, այդ օրենքով կլինի մրցույթ, եւ կընտրվի ռեկտոր: Ինչ վերաբերում է Գեղամ Գեւորգյանի գործունեությունը, ապա ես չէի ցանկանա այստեղ դա մեկնաբանել. ժամանակավոր պաշտոնակատարը կատարում է իր աշխատանքը: Իհարկե, ժամանակավոր պաշտոնակատարի ինստիտուտը լավագույնը չէ ոչ միայն բուհում, այլ ցանկացած վայրում: Ցանկացած ստորաբաժանման ժամանակավոր ղեկավար իր ծրագրերը չի կարող լիարժեք իրագործել, քանի որ ինքը ժամանակավոր է, չգիտի՝ մի ծրագիր իրականացնելու որքան ժամանակ ունի. բայց ամեն դեպքում աշխատանքները գնում են: Հույս ունենաք, որ շուտով կգնա գործընթացը, եւ բոլոր այն բուհերը, որոնք չունեն ռեկտորներ, կունենան»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT