Այս տարվա մեր տուրիզմի աճը նախորդ տարվա նկատմամբ կանխատեսվում է 319 տոկոս. Քերոբյան

Այս տարվա մեր տուրիզմի աճը նախորդ տարվա նկատմամբ կանխատեսվում է 319 տոկոս: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Նախորդ տարի զբոսաշրջության ոլորտում շռնդալից անկում ենք ունեցել: Անցած տարի մարտ ամսին մենք տուրիստ չունեինք, բայց այս տարի մարտ ամսին արդեն ունենք պարսիկների բավական մեծ խումբ. հիմա Նովրուզ է, եւ շատ մարդ կա: Ապրիլին գիտենք, որ շատ ամրագրումներ կան: Մայիսից արդեն պլանավորում ենք մտնել նորմալ հուն»,- ասաց Քերոբյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում 2019-ի նման չի լինի:

Նա նշեց, որ 2019-ի նկատմամբ կանխատեսվում է զբոսաշրջության ոլորտի 20-25 տոկոս անկում:

Անդրադառնալով կորոնավիրուսին եւ հնարավոր խստացումներին՝ նախարարն ասաց, որ բոլորը պետք է ամեն ինչ անեն, որ խստացումներ չլինեն. «Դա նշանակում է, որ պետք է հնարավորինս շատ պաշտպանենք առողջապահական անվտանգության կանոնները: Խստացումները շատ վատ են տնտեսության համար: Բայց, իհարկե, պետք է բալանսի մեջ լինի, եթե տեսնենք, որ վիճակը ծայրահեղ է դառնում, եւ առողջապահական համակարգն այլեւս չի կարողանում սպասարկել հիվանդներին, ապա պետք է դիտարկել խստացումների տարբերակը»:

Քերոբյանի կարծիքով, այնուամենայնիվ, կկարողանան այդ զարգացումներից խուսափել:

Խոսելով տնտեսական աճի մասին՝ Քերոբյանն ասաց. «Կենտրոնական բանկը կանխատեսում է 1.4 տոկոս աճ, բյուջեի կանխատեսումներով 3.2 տոկոս է: Բայց 2021 թվականի հունվար-փետրվարի արդյունքները ավելի լավն են, քան 2019 թվականի արդյունքները։ Եթե պահենք նույն աճի տեմպը 2019 թվականի նկատմամբ, ապա տարվա վերջին կունենանք 2020 թվականի նկատմամբ ավելի քան 10 տոկոս տնտեսական աճ»:

Նախարարը նշեց, որ կան բազմաթիվ նախագծեր, որոնք արդեն իսկ ընթանում են՝ ներդրումներ են արվում գյուղատնտեսության ոլորտում, նաեւ ներդրումներ կան արդյունաբերական ոլորտում։

Տպել
529 դիտում

Տեխնոլոգիական ոլորտի հայրենադարձներն աշխատանքով կապահովվեն

Արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է շվեդական Ազգային դատարանների վարչության պատվիրակությանը

UCOM-ում գործում է «մատչելին՝ զեղչով» առաջարկը

Ղազախստանում կայացել է եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև

Արտաշես Խալաթյանը նշանակվել է ՔԿԱԳ պետ

Մալաթիա-Սեբաստիայում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 16 դեպք

Վարանդայից հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն

Հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Ստեփանակերտում բնակելի առանձնատուն է այրվել (լուսանկարներ)

Մայրաքաղաքի «Երեւան» ձուլվածքով նստարանների մեծ մասը կոտրված են, որոշներն արդեն պիտանի չեն նստելու համար

Ալեն Սիմոնյանն առաջիկայում պաշտոնական այցով կմեկնի Ռուսասաստան․ ԱԺ նախագահն ընդունել է դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Հայ խաղաղապահները Կոսովոյում նշել են Անկախության օրը (լուսանկարներ)

Զրո հանդուրժողականություն բոլոր ապօրինությունների նկատմամբ․ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է ՔԿ ծառայության նոր պետին

Զորամասերի պատասխանատուների հավաք-խորհրդակցություն է անցկացվել

Գազալցակայաններում իրավունք չեն ունենա լիցքավորել Էլեկտրոնային շտեմարանում չգրանցված մեքենաներին. որքան է տուգանքի չափը

Արտաշես Խալաթյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի հանրային խորհրդի քարտուղարության պետի պաշտոնից

Համոզված եմ, որ Ուզբեկստան-Հայաստան փոխշահավետ համագործակցությունը կշարունակի զարգանալ. Շավքաթ Միրզիյոևի ուղերձը

Խախտվել են պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոնները. տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել

Արբանյակային մոնիթորինգի տվյալներով «Արևիք» ազգային պարկում այրվել է մոտ 423 հա տարածք. առկա են ծխացող օջախներ

Խաղողագործները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց. նրանց հետ հանդիպման դուրս եկավ էկոնոմիկայի նախարարը

Երևանում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

ՀՀ շրջանների զգալի մասում այսօր ու առաջիկա օրերին անձրև կտեղա. ցրտելու է 7-10 աստիճանով

«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

Երևանի քաղաքապետարանը պնդում է՝ «Դվինի» շինություններն ապօրինի են, հյուրանոցից ապատեղեկատվություն են որակում (տեսանյութ)

Ռուսական կողմը պատրաստ է բոլոր ոլորտներում համագործակցել. հանդիպել են ՌԴ դեսպանն ու ՀՀ փոխվարչապետը

Անդրեա Վիկտորինին վերահաստատում է ԵՄ շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին

Չնայած բազում դժվարություններին, հայ ժողովուրդը կշարունակի հզոր պետություն կերտել. Ղարիբաշվիլիի ուղերձը

Խաբարովսկում կործանված Ան-26 օդանավի անձնակազմի բոլոր անդամները զոհվել են

Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ

Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել վեճի ժամանակ կրակոցներ արձակելու համար. նա կալանավորվել է

Թալիբները ցանկություն են հայտնել մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հանդիպումներին

Քննարկվել են մաքսային վարչարարության ոլորտում կառույցների միջև համագործակցությանն առնչվող հարցեր. հանդիպում ՊԵԿ-ում

Ապատեղեկատվության եւ հակաքարոզչության հետեւանքով պատվաստումային գործընթացը հապաղել է. նախարար

Որ դեպքում կարող են աշխատանքից ազատել կորոնավիրուսի դեմ չթեստավորված կամ չպատվաստված աշխատակցին. նոր նախագիծ

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Նուր-Սուլթանում մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների ԳԴՀԽ նիստին

Ավարտվել է Վանաձորի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը

Մահացել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» շոուի երաժշտության հեղինակը

Գերմանիան այսուհետ էլ ամուր կկանգնի Հայաստանի կողքին. շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի նախագահը

Ժենյա Ավետիսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով. հայտնի է հոգեհանգստի օրն ու ժամը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ