Երևան
12 °C
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Դատավորը հայտնեց, որ դատարանը քննարկելու է Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի վարքագիծը. «Մասնավորապես սույն թվականի փետրվարի 23-ի դատական նիստին բացակայելու կապակցությամբ վերջինիս նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցը»:
Ալեքսանյանն իր խոսքում նշեց, որ սույն քրեական գործով փետրվարի 16-ի նիստին ինքը դատարանին խնդրել է, որ փետրվար 23-ին դատական նիստ չներկայացվի. «Դա պայմանավորված էր նրանով, որ ես նախապես արդեն այդ օրը այլ դատական նիստ ունեի նշանակված: Փետրվարի 23-ին՝ ժամը 1-ին, իմ՝ դատական նիստին չներկայանալը եղել է հարգելի։ Կրկնում եմ՝ դուք ունեցել եք բավարար տվյալներ դրա վերաբերյալ»,- ընդգծեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ դատարանը նաև թույլ է տվել մեղադրանքի կողմին իր վարքագծի վերաբերյալ տալ գնահատական իր բացակայության պայմաններում։
Աննա Դանիբեկյանն էլ նշեց, որ պաշտպանի կողմից որևէ ողջամիտ պատճառաբանություն չի ներկայացվել. «Դատարանն արձանագրում է, որ Էրիկ Ալեքսանյանի կողմից թույլ է տրվել իր դատավարական պարտականության չարամիտ չկատարում, ինչը դրսևորվել է սույն թվականի փետրվարի 23-ին դատական նիստին չներկայանալուն»,- նշեց դատավորը եւ սանկցիա կիրառեց Ալեքսանյանի նկատմամբ՝ նկատողության տեսքով։
Ինչից հետո ելույթով ցանկացավ հանդես գալ ամբաստանյալ Արմեն Գևորգյանը, սակայն դատավորը թույլ չտվեց։
Գևորգյանը տեղից ռեպլիկ թողեց, դատավոր Աննա Դանիբեկյանն էլ զգուշացրեց, որ հաջորդ անգամ դատական սանկցիա կկիրառի վերջինիս նկատմամբ։ «Կիրառեք», - արձագանքեց տեղից Գևորգյանը։
Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն էլ հայտարարեց, որ Աննա Դանիբեկյանը հերթական անգամ ընդգծում է իր հատուկ վերաբերմունքը Արմեն Գևորգյանի նկատմամբ. «Այն է՝ բացասական վերաբերմունքը Արմեն Գևորգյանի նկատմամբ, նման վարքագծով Դուք օրինական դատարան չեք իմ ու Արմեն Գևորգյանի համար և շարունակելու եք այդպիսին լինել»,- եզրափակեց պաշտպանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT