Ռոմանոս Պետրոսյանն ուղերձ է հղել Oդերևութաբանի օրվա՝ մարտի 23-ի կապակցությամբ

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ուղերձն Oդերևութաբանի օրվա՝ մարտի 23-ի կապակցությամբ: Ուղերձում ասվում է. 

Արդեն 71 տարի է, ինչ հիդրոօդերևութաբանական ողջ հանրությունը նշում է իր մասնագիտական տոնը՝ Օդերևութաբանության համաշխարհային օրը, իսկ մեր հանրապետությունում այն նշվում է արդեն 17-րդ անգամ՝ որպես Օդերևութաբանի օր:

Այս տարվա Օդերևութաբանության համաշխարհային օրվա նշանաբանն է «Օվկիանոսը, մեր կլիման և եղանակը», որն իր մեջ լրջագույն խորհուրդ է պարունակում՝ հիմքում ունենալով կլիմայի և եղանակի համար օվկիանոսի նշանակության գաղափարը:

Օվկիանոսը համաշխարհային եղանակի և կլիմայի գլխավոր շարժիչն է, քանի որ կարգավորում է կլիման, էներգիա է տալիս, ինչպես նաև արտադրում է թթվածին։ Այն նաև կարևոր դեր ունի կլիմայի փոփոխության գործընթացում: Կլիմայի գլոբալ փոփոխությունն իր անմիջական ազդեցությունն է ունենում նաև օվկիանոսի վրա, ինչը բացասաբար է ազդում ջրի թթվայնության, բուսական ու կենդանական աշխարհի վրա։

Հարկ է նշել, որ մեր օրերում կլիմայի փոփոխության սոցիալ-տնտեսական ազդեցության շրջանակն ավելի է ընդլայնվել՝ ներառելով տարբեր ոլորտներ՝ սննդի անվտանգություն, առողջապահություն, գյուղատնտեսություն և այլն։

Եղանակային և կլիմայական փոփոխություններին պատրաստ լինելու և ջրային ռեսուրսները խնայողաբար օգտագործելու վարքագծի դրսևորումը գնալով ավելի է կարևորվում, քանի որ կլիմայի երկարաժամկետ փոփոխությունը մեծացնում է ծայրահեղ իրադարձությունների ինտենսիվությունն ու հաճախականությունը, նաև հանգեցնում ծովի մակարդակի բարձրացմանը և օվկիանոսի թթվայնացմանը։

Կարևորելով օրվա խորհուրդը՝ մեկ անգամ ևս ցանկանում եմ արժևորել մեր երկրում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC

-ի դերը կլիմայի փոփոխության որոշումների կայացման գործում, որի գլխավոր գերակայություններից մեկն է կյանքի, ապրուստի միջոցների և գույքի պաշտպանությունը եղանակային, կլիմայական և ջրային իրադարձությունների հետ կապված ռիսկերից։

Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ շնորհակալություն եմ հայտնում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին` մասնագիտական բարձր որակներ դրսևորելու, պատրաստականություն ու նվիրվածություն ցուցաբերելու համար: Մաղթում եմ ձեզ նորանոր մասնագիտական նվաճումներ, քաջառողջություն և բեղմնավոր գործունեություն։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1199 դիտում

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը