Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյանը դատարանի բակում ելույթ ունեցավ

Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստ է նշանակված: Դատարանի բակում հավաքված են Սարգսյանի աջակիցները: 

Իր աջակիցների առջեւ նա հայտարարությամբ հանդես եկավ՝ նկատելով, թե երկու տարի առաջ կարվեց քրեական գործ, որի շրջանակներում իրեն անհեթեթ մեղադրանք է առաջադրվել.

«Հիշում եք անցյալ տարի՝ այստեղ ես ասացի, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Ոմանք չհասկացան, թե ինչու չեմ խոսում անհեթեթ դիզելի գործից, այլ խոսում եմ ազգային խնդիրների մասին: Ոմանք տարակուսեցին, ոմանք էլ փորձեցին հեգնել, բայց մենք ձեզ հետ միասին կանխատեսում էինք, թե ինչի համար են այս հետապնդումները: Այս հետապնդումները 2018-ից Հայաստանում մեկնարկած հակաղարաբաղյան գործողությունների շղթայի մի մասն էին, որոնց նպատակն էր վարկաբեկել արցախյան պայքարի ակունքներում կանգնած մարդկանց, թաղել Ղարաբաղի հարցը և մեր ազգային իղձերը»,- հայտարարեց նա:

Սարգսյանը նշեց, որ իրենք շարունակելու են իրենց պայքարը. «Հիմա ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել հետևյալը. մեր ուղերձները, զգուշացումները հանրային լայն արձագանք չունեցան: Պահանջվեց մի ամբողջ արյունալի պատերազմ՝ հսկայական զոհերով և հայրենազրկմամբ, որպեսզի մեր ժողովրդի աչքերը բացվեին, որպեսզի մարդիկ հասկանային այս իշխանությունների էությունը և մտադրությունները: Այսօր ևս ցանկանում եմ մի ուղերձ հղել հանուն վերջին 33 տարիներին Հայաստանի ինքնիշխանության համար զոհված հերոսների, հանուն Հայաստանի ապագայի. բոլոր նրանք, ովքեր համարում են, որ Արցախի կարգավիճակը լուծված է՝ լինեն ՀՀ-ի ներսում, թե դրսում, պետք է հասկանան, որ Արցախը, ավելի ճիշտ՝ այն, ինչ մնացել է Արցախից, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Հնարավոր չէր, ցավոք սրտի, ողբերգությունը կանխել: Բայց ես տեսնում եմ ողբերգությունից հառնելու ճանապարհը, կապիտուլյանտները պետք է հեռանան, ժողովուրդը պետք է ընտրի պետականամետ կառավարություն, որն օր առաջ պետք է լծվի ՀՀ-ի անվտանգության և մեր քաղաքացիների բարեկեցության մակարդակի բարձրացման գործին: Այլընտրանք չկա»,- վստահեցրեց Սարգսյանը:

Սարգսյանի խոսքով՝ երեք տարիների ընթացքում ունեցել են կուսակցական կորուստներ, սակայն այսօր ունեն պրոֆեսիոնալ և մրցունակ թիմ և պայքարելու են ազգի և ուժեղ պետության համար. «Ես քաղաքական խրամատը երբեք չեմ լքի, ես խրամատ լքող չեմ և իմ անցած կյանքով ես ապացուցել եմ, ես կարող եմ հեշտությամբ պաշտոն զիջել, ես կարող եմ հանուն հայ ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց ես երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը: Հանրապետական կուսակցության ձայնը եղել է հնչեղ և այդպես էլ մնալու է, մեր գործողությունները լինելու են հստակ, հաշվարկված, համակարգված նպատակաուղղված և ազնիվ»:

Նա շնորհակալություն հայտնեց իրեն սատարելու համար. «Եվ ուզում եմ խնդրել, որպեսզի  չսպասեք դատական նիստի ավարտին, որովհետև յուրաքանչյուրս ունենք նաև այլ գործեր: Ուզում եմ բոլորս միասին գոչենք՝ կեցցե Հայաստանը»,- ասաց Սարգսյանն ու մտավ դատարան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3135 դիտում

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ