Երևան
12 °C
Մի խումբ երիտասարդների մասնակցությամբ փետրվարի 23-ին տեղի ունեցած ծեծկռտուքի համար երկու աչափահասներ հայտնվել են մեղադրյալի աթոռին: Նրանցից մեկին՝ 15-ամյա տղային, երեկ կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, ինչը նրա պաշտպանի ահազանգից ու ներկայացված բողոքից հետո հետ է վերցվել:
Անչափահաս տղային նախօրեին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից):
ՀՀ քնչական կոմիտեից երեկ մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ փետրվարի 23-ին` ժամը 13:00-ի սահմաններում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև, որի ընթացքում վիճաբանող անձինք միմյանց մարմնի տարբեր մասերին ոտքերով և ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել, իսկ երիտասարդներից մեկն իր մոտ պահվող փայտյա մահակով, իսկ մյուսը՝ ձեռքին հարմարեցված առարկայով, դիտավորությամբ հարվածներ են հասցրել իրենց հետ վիճաբանող, 17-ամյա երիտասարդի գլխին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով գանգուղեղային տրավմայի, գլխուղեղի ծանր աստիճանի սալջարդի, ճակատոսկրի, աջ ակնակապճի, աջ քունքոսկրի գծային կոտրվածքների, երկկողմանի էպիդուրալ հեմատոմաների ձևով ծանր մարմնական վնասվածքներ:
Նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար ապացույցներ այն մասին, որ 17–ամյա երիտասարդին նշված վնասվածքները պատճառվել են վիճաբանությանը մասնակից 16 և 15 անչափահաս տղաների կողմից: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 15-ամյա երիտասարդի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
15-ամյա տղայի պաշտպան Երեմ Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազին, Երևան քաղաքի դատախազին եւ Արաբկիրի դատախազին հրատապ բողոք էր ներկայացրել՝ խնդրելով հանձնարարել հետ վերցնել անչափահասի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել հսկողությանը հանձնելը։ Պաշտպանի բողոքը բավարարվել էր եւ կալանքի միջնորդությունը, որը պետք է քննվեր այսօր, հետ է վերցվել:
Երեմ Սարգսյանը մեր զրույցում ասաց, որ կալանքի միջնորդությանը կից ներկայացվել էին նյութեր, որոնք պետք է հիմնավորեին կալանքի միջնորդության հիմնավոր լինելը. «բայց ուսումնասիրելով պարզվեց, որ դրանում ապացույցներ չկան առ այն, որ իմ պաշտպանյալը որեւէ մեկին գոնե մեկ անգամ հարվածել է: Ասում էին, որ վիճաբանության ժամանակ հարվածներով ծանր մարմնական վաս է պատճառվել, բայց գոնե մեկ ապացույց չկա»,- ասաց պաշտպանը՝ նման իրավիճակում աննախադեպ եւ խիստ խնդրահարույց համարելով 15-ամյա երեխային կալանավորելու միջնորդությունը: Այս համատեքստում Սարգսյանը հիշեցրեց դատախազության հրապարակումը, որում նշվում է, որ․«ՀՀ դատախազությունը նաև որդեգրել է առանձին ուղղություններով անչափահասների առնչությամբ քրեական քաղաքականությունը վերանայելու ուղեգիծ: Մասնավորապես, դատախազության կողմից խստացվել է անչափահասի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացնելու քրեադատավարական պրակտիկան: Ըստ այդմ՝ դատախազներին հանձնարարվել է անչափահաս մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը լուծելիս առաջնահերթ քննարկել «հսկողության հանձնել» խափանման միջոցը կիրառելու հարցը: Համաձայն նոր քաղաքականության՝ առաջին անգամ միջին ծանրության և ծանր հանցագործություն կատարած անչափահասների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կարող է ընտրվել բացառապես այն դեպքերում, երբ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները փաստում են մեղադրյալի կողմից ազատության մեջ մնալու հետ կապված խափանման միջոցների պայմանները խախտելու մասին: Պաշտպանը նշեց՝ իր պաշտպանյալը որեւէ պայման չի խախտել, չի թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, չի խոչընդոտել գործի քննությանը:
«Փաստը մնում է փաստ, որ այս դեպքով այդ հանձնարարությունը չէր աշխատում մինչեւ այսօր եւ միջնորդություն էր ներկայացվել դատարան: Իհարկե ի վերջո պետք է շնորհակալություն հայտնեմ եւ արձանագրեմ, որ երեկ գիշերը բողոքներ էի հասցեագրել գլխավոր դատախազին, Երեւան քաղաքի դատախազին եւ Արաբկիրի դատախազին՝ ավելի մանրամասն հիմնավարելով նաեւ միջազգային իրավական փաստաթղթերը վկայակոչելով: Այսօր դատարանից տեղեկացրին, որ միջնորդությունը դատախազը հետ է վերցրել, այսինքն՝ ըստ էության այլեւս չի դիմի եւ կարծում եմ այլ խափանման միջոց կկիրառվի, որը կապված չի անազատության մեջ պահելու հետ»: Դատապարտելով բռնության նման դեպքերը, պաշտպանն ասաց՝ բնականաբար իրավապահ մարմինները պետք է հետեւողական լինեն, բայց նաեւ պետք է ուշադիր լինել այլ հանգամանքի վրա. «Այնպես չլինի անձին, անաչափահասին կալանավորեն հետո պարզվի, որ չեն կարողացել ապացույցներ գտնել: Այս առումով այստեղ շատ զգույշ պետք է լինել»:
Մեր հարցին ի պատասխան Երեմ Սարգսյանն ասաց որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Ճշտող հարցին՝ չի մասնակցել ծեծկռտուքին, թե չի հարվածել, պաշտպանը պատասխանեց. «Մեկնաբանություններ այդ մասով չի տվել, որովհետեւ այն ինչ տեղի էր ունենում մեզ համար ակնհայտ էր, որ ընդհանուր իրավական պրոցեսներից դուրս էր եւ քանի որ մոտեցումն այդպիսնն էր ես խորհուրդ եմ տվել, որպեսզի իմ պաշտպանյալն օգտվի լռելու իրավունքից, մինչեւ հասկանանք թե իրավական պրոցեսները երբ են սկսվում»: Երեմ Սարգսյանը նաեւ ասաց, որ գործով դեռ դատաբշկական փորձաքննության արդյունքները չկան, ինչը եւս խնդիր է. «Այսինքն միակ սուբյեկտը, որ իրավասու է որեշել ծանր մարմնական վնաս է հասցվել, թե՝ ոչ, դա դատաբժշկական փորձագետն է եւ դա օրենքով հստակ է արձանագրված, բայց այդ եզրակացությունն էլ չկար հտեւաբար այդ հարցով եւս լուրջ խնդիրներ կային»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT