Ընդդիմադիր գործիչների ու կուսակցությունների 80 տոկոսը չեն ուզում արտահերթ ընտրություններ. Ալեն Սիմոնյան

«Ես չեմ համարում, որ «Լուսավոր Հայաստանը» կողմ է արտահերթ ընտրություններին, ես համարում եմ, որ «Լուսավոր Հայաստանը» գտնում է, որ պետք չէ արտահերթ ընտրություններ անել և գտնելու է բազմաթիվ պատճառներ, որպեսզի խուսափի ընտրություններից»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանը մանրամասնեց՝ լավ է ճանաչում ԼՀԿ-ի գործելաոճը. «Լավ եմ ճանաչում գործելաոճը, ներկայացվում է մի տարբերակ, հետո փորձում են պայմանների ու պատճառների բերումով պայմանավորվածությունից, հայտարարությունից կամ իրավիճակից խուսանավել: Սա հայտնի գործելաոճ է»:

ԱԺ փոխնախագահն ասաց՝ վստահ է, որ ընդդիմադիր կուսակցությունների 80 տոկոսն այսօր չեն ուզում արտահերթ ընտրություններ, որովհետև գիտեն, որ արտահերթ ընտրություններով իրենցից շատ-շատերը չեն հաջողելու:

Դիտարկմանը, որ իշխանությունների մասին էլ նույն բանն ասում է Էդմոն Մարուքյանը, Սիմոնյանն ասաց. «Հարցումները և մարդկանց վերաբերմունքը այլի մասին են խոսում: Մարուքյանը կարող է իր համար ցանկալի դեսպանատան կամ ցանկալի կազմակերպության հարցմանն անդրադառնալ, կամ ինքը հարցում կազմակերպել, թե, օրինակ, որ պարագայում են իրենք հատում 1 տոկոսի շեմը»:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների հետ կապված չկա հստակություն: «Ռեյտինգային կարգը պետք է փոխվի, պետք է քննարկենք և հասկանանք, թե այսօր որն է կարեւոր: Ցանկություն կա, որ դաշտի բոլոր խաղացողները մասնակից լինեն այդ որոշման կայացմանը»:

Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ապաստան գտնի արտերկրում, Մհեր Գրիգորյանն էլ ընտրվի՝ որպես վարչապետ, նշեց, որ Պետրոսյանը մրցման մեջ է մտել Վազգեն Մանուկյանի հետ.

«Հարգելով առաջին նախագահի անձը՝ չեմ ցանկանում շարունակել մեկնաբանել, միայն կարող եմ ասել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունը անհեթեթություն է: Ընտրությունների մասով, կարծում եմ, Տեր-Պետրոսյանը, վերաիմաստավորելով անցյալն ապագա գնալուց, պետք է խոսի 96 թվականի ընտրությունների՝ իր գնահատականի մասին, ընտրություններից հետո Վազգեն Մանուկյանի հետ կապված իրադարձությունների մասին, իր դերի մասին այդ ընտրություններում, նոր դրանից հետո խոսի, և այդ խոսքը լինի կշիռ ունեցող: Որովհետև երբ դու ինքդ 96 թվականին ընտրությունների հետ կապված մեծ խնդիր ես ունենում, դրանից հետո հրաժարական ես տալիս, չես մեկնում այլ երկիր՝ ապաստան գտնելու, կարծում եմ՝ ճիշտ չէ հիմա գնահատականներ տալ»:

Հարցին՝ Փաշինյանն ինչպե՞ս է քարոզարշավ անելու, եթե հիմա չի կարողանում հանգիստ տեղաշարժվել, քանի որ շրջափակված է ԱԱԾ և ոստիկանական ուժերով, Սիմոնյանը նշեց, որ քարոզարշավ անելու է, և լրագրողներն էլ հարցեր են կարողանալու տալ.

«Սպառնալիքները շատ են, լարվածություն կա»: Նկատառմանը, որ մի քանի շարք ոստիկաններ են, հետո նոր ժողովուրդն է լինելո՞ւ, ԱԺ փոխնախագահը նշեց, որ ոստիկաններն էլ են ժողովուրդ. «Ոստիկանը մերն է, հիշո՞ւմ եք»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2174 դիտում

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը

Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ

Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ

Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ

Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին

ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե