Գնաճը դեռ որոշակիորեն կբարձրանա, բայց այն կարճաժամկետ բնույթ կկրի. Կենտրոնական բանկի նախագահ

ՀՀ Կենտրոնական բանկը այսօր որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 5.5 տոկոս:

Թեմայի վերաբերյալ այսօր ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսի ժամանակ «Հայկական ժամանակ»-ը հետաքրքրվեց, թե վերաֆինանսավորման տոկոսադրույքի նախորդ անգամ կատարված փոփոխությունը ի՞նչ էֆեկտ է տվել, որ հիմա այն դարձյալ պահպանվում է։ Հարցրինք նաեւ, թե ի՞նչ գործիքակազմ է կիրառվել գնաճը զսպելու համար եւ դա որքանո՞վ է ազդել ներկայի գնաճի վրա, քանի որ միայն սննդամթերքի գնաճը փետրվարին 8.1 տոկոս է կազմել, իսկ տնտեսական ոլորտի բոլոր մարմինները այս հարցի լուծումը տեսնում են ԿԲ գործիքակազմում:

Մարտին Գալստյանն ասաց, որ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող գնաճի վերահսկման քաղաքականությունը՝ միտված է ապագային: ԿԲ-ի կողմից իր հիմնական գործիքի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի կիրառումը ապագա գների վրա ազդեցություն ունի:

«Այն ազդեցություն ունի նաեւ մի կոմպոնենտի վրա, որը կյանքում մենք չենք տեսնում, քանի որ շոշափելի չէ, բայց շատ կարեւոր է, խոսքը գնաճային սպասումների մասին է: 2020-ի դեկտեմբերին, երբ ՀՀ-ում գնաճը 1.3 տոկոս էր, Կենտրոնական բանկը որոշում կայացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը կտրուկ՝ 1 տոկոսով միանգամից բարձրացնել: Այդ հանդիպման ընթացքում մենք փորձեցինք հանրությանն ազդակ հաղորդել, որ մենք տեսնում ենք տնտեսությունում կուտակվող եւ դրսեւորվող գնաճային ռիսկեր, որոնք ի հայտ են գալու որոշակի ժամանակ հետո»,- ասաց նա:

Գալստյանն ընդգծեց, որ Կենտրոնական բանկը հավատարիմ լինելով իր որդեգրած քաղաքականությանը՝ դեկտեմբեր ամսից արդեն փորձում էր արձագանքել ՀԺ-ի կողմից մատնանշված փետրվարի գների թանկացումներին:

«Մենք փորձում էինք խարսխել գնաճային սպասումները, նշելով, որ ԿԲ-ն իր մանդատի ներքո անելու է ամեն ինչ, որ ՀՀ-ում գների մակարդակը պահպանվի այն թիրախի շուրջ, որը մենք ունենք»,- նշեց ԿԲ նախագահը:

Նրա կարծիքով՝ գնաճը դեռ որոշակիորեն կբարձրանա, որովհետեւ դեռ տեսնում են այդ պոտենցիալը: Ըստ նրա տոկոսադրույքի ներկա մակարդակը համապատասխանում է ԿԲ-ի կողմից որդեգրված քաղաքականությանը եւ ԿԲ-ն այսօր տոկոսադրույք բարձրացնելով չի կարող ազդել ներկա գնաճի վրա:

Գալստյանի խոսքով՝ ԿԲ-ն ձեռնպահ մնաց այս անգամ տոկոսադրույք փոխելուց՝ հենց այդ պատճառով, որովհետեւ իրեց կարծիքով գնաճի փոփոխություն տեղի է ունենալու, բայց այն կարճաժամկետ բնույթ է կրելու:

«Մեր եւ հասարակության միջեւ ձեւավորված երկխոսությունը մեզ հույս է ներշնչում, որ մենք մեր ազդակներով կկարողանանք գնաճային սպասումները պահել խարսխված, որը թույլ կտա մեզ առանց հասարակության համար հավելյալ ծախսեր ստեղծելու՝ այս իրավիճակը հանգիստ հաղթահարել ու մյուս տարի ունենալ այն, ինչ պարբերաբար ունենում ենք»,- ասաց ԿԲ նախագահը:

Նա 2 դիտարկում արեց. նախ նշեց, որ տարիներ շարունակ՝ 2014-15 թվականից սկսած, երբ ԿԲ-ն վարում էր ցածր գնաճի քաղաքականություն՝ պատրաստվում էին այսօրվան. «Մենք խարսխում էինք մեր հասարակության սպասումները ու մարդկանց մոտ ստեղծում էինք հավատ առ այն, որ երբ գա այն պահը, որ անհրաժեշտ լինի ԿԲ-ի միջամտությունը՝ ԿԲ-ն այդ միջամտությունն անելու է ու անպայմանորեն գնաճը բերելու է այն թիրախային մակարդակի, որն այսօր ունենք»:

Գալստյանը հիշեց, որ պատերազմի ժամանակ հարց էր հնչել, թե ինչ է մտածում Կենտրոնական բանկը այն մասին, որ ազգաբնակչությունը ավանդները հանում է բանկերից, իսկ իրենք ի պատասխան կոչ էին արել դա չանել, քանի որ դրանով մարդիկ իրենք իրենց են վնասում. «Հիմա ինչո՞ւ եմ ես լավահույս մեր երկխոսության հետ կապված: Նախորդ տարվա 7.6 տոկոս տնտեսական անկումից հետո, երբ տնային տնտեսությունների եկամուտները որոշակիորեն նվազել էին, մենք արդեն այս տարվա ընթացքում ունենք խզումների նորմալ մակարդակ ու ունենք բանկերում ավանդների աճ»:

ԿԲ Մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Արմեն Նուրբեկյանն էլ անդրադարձավ դեկտեմբերին առաջարկի գործոններով պայմանավորված ԿԲ-ի կողմից կանխատեսված գնաճին ասաց. «Կուզեի բացատրել, թե կոնկրետ ինչ նկատի ունենք առաջարկի գործոններ ասելով: Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ինդեքսը (FAO) մոտավորապես տարեկան 15 տոկոս աճել է: Դա սննդի եւ այլ ապրանքների վրա ազդող միջազգային գինն է: Օրինակ՝ յուղերը մոտավորապես 25 տոկոսով աճել են եւ դա բնականաբար մեծ դեր է խաղացել նաեւ մեր գնաճի մեջ»:

Նուրբեկյանի խոսքով ԿԲ-ի քաղաքականությունը ուղղված է լինելու չեզոքացնելու գնաճային սպասումները եւ ոչ թե փաստացի գնաճը. «Մենք կամայական գնաճային սպասումների արագացման ռիսկին կարձագանքենք՝ հնարավորինս չվնասելով ներքին պահանջարկի վերականգնմանը: Դա նշանակում է, որ մենք ինչպես միշտ փորձելու ենք բալանսավորված քաղաքականություն տանել»:

Նա ընդգծեց՝ եթե տեսնեն, որ գնաճային սպասումներն ապախարսխվում են, կարող է նաեւ ավելի կտրուկ բաներ անեն. «Ձեր նշած սննդի գները բնականաբար հնարավոր է զսպել, բայց դրա գինը պահանջարկի տեսքով կարող է լինել շատ բարձր»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1539 դիտում

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից