Կրթության նախարարությունը չի բացառում Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքների բողոքարկումը

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը չի բացառում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքների բողոքարկումը: Պատճառը հաշվիչ հանձնաժողովի անդամների ստորագրության թվի հետ կապված անհամաձայնությունն է:

«Խնդիրն այն է, որ իրականում հաշվիչ հանձնաժողովի անդամներից միայն երկուսն են ստորագրել ընտրության արդյունքները, բայց հանձնաժողովի կողմից խորհրդի բոլոր անդամների ներկայությամբ հայտարարվել է երեք անդամի ստորագրության մասին»,- պատասխանելով մեր հարցմանը, թե հնարավո՞ր է նախարարությունը բողոքարկի Պոլիտեխնիկի ռեկտորի մրցույթի արդյունքները՝ նշեց ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը:

Նա ավելացրեց, որ իրականում, ըստ փաստաթղթերի, որի պատճենները ստացել են նաեւ հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամները, այդ թվում՝ հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը, այդ արձանագրությունը ստորագրվել է միայն երկու հոգու կողմից, այսինքն ՝ 5 հոգանոց հաշվիչ հանձնաժողովից միայն երկուսն են ստորագրել:

 « Երբ լիազոր մարմինը՝ ԿԳՄՍ նախարարությունը հոգաբարձուների խորհրդից ստանա համապատասխան պաշտոնական գրությունը, ըստ այդմ, նախարարությունը կկայացնի իր որոշումը իրավական հարթության վրա»,- ասաց նա:

Գեղամ Մելիքբեկյանը, սակայն, նշեց, որ ԿԳՄՍ նախարարությունը չի բացառում մրցույթի արդյունքների բողոքարկումը:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի նիստը հատկապես թեժացավ, երբ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գոհար Մամիկոնյանը հայտարարեց, որ վայր է դնում իր լիազորությունները՝ որպես հաշվիչ հանձնաժողովի նախագահ: Որպես պատճառ նա նշեց, որ չի կարող աչք փակել տեղի ունեցող այն գործընթացի վրա, երբ, ըստ կանոնակարգի, անվավեր ճանաչվելու ենթակա թերթիկները հոգաբարձուների խորհրդի անդամները համարում են վավեր: Ըստ նրա՝ կար երեք քվեաթերթիկ, որոնցում նշումները սահմանված կարգով չէին, մինչդեռ հանձնաժողովի անդամները միայն մեկ քվեաթերթիկ էին համարել անվավեր։ Հաշվիչ հանձնաժողովի անդամներից մեկը նույնպես հրաժարվեց հաշվիչ հանձնաժողովի անդամ լինելուց: Չնայած քննարկումներին՝ մյուս անդամները համարեցին, որ կանոնակարգի խախտում չկա, միայն մեկ քվեաթերթիկ է անվավեր եւ հաստատեցին քվեարկության արդյունքները՝ 17 կողմ, 5 դեմ ձայնով Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր ընտրելով պրոռեկտոր Գոռ Վարդանյանին։

Գոռ Վարդանյանը 2012-2014թթ. ՀՊՃՀ, այնուհետև 2014-2017թթ․ ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ է եղել, 2017-2018 թթ․՝ Երևանի ավագանու անդամ ՀՀԿ ընտրական ցուցակով, դրա նախորդող տարիներին՝ 2011-2017թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր: Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ նա նաեւ Արմեն Աշոտյանի սանիկն է:

Նշենք նաեւ, որ Պոլիտեխնիկի ռեկտորի մյուս 5 թեկնածուները, որոնց մի մասը դեռ մրցույթից առաջ հայտարարել էր ընտրապայքարից դուրս գալու մասին, մյուսները չէին անցել երկրորդ փուլ, համախմված դեմ էին արտահայտվում ընտրապայքարում մնացած միակ թեկնածու Գոռ Վարդանյանին: Մրցույթի որոշիչ այդ փուլից առաջ թեկնածուներից Պարգեւ Բալջյանը մյուս թեկնանուների ու բուհի եւս 30 աշխատակիցների անունից կոչ արեց հոգաբարձուների խորհրդի անդամներին առաջնորդվել ոչ թե նեղ անձնական կամ խմբակային շահերով, այլ վերջնականապես գերադասել պետական եւ հանրային շահը ու չվերարտադրել բուհի անփառունակ շարունակական կառավարումը: 

Ավելի վաղ էլ ռեկտորի թեկնածուներից մի քանիսը նշում էին Գոռ Վարդանյանի հովանավորչությամբ կատարված անօրինականությունների, ռեկտորի թեկնածուների համար ստեղծված անհավասար պայմանների մասին՝ նշելով, որ բուհի ղեկավար կազմի կողմից արդեն իսկ կա նախընտրելի թեկնածու՝ նկատի ունենալով հենց Գոռ Վարդանյանին:

Վերջինիս ընտրությանն էլ անմիջապես հետեւեց ռեկտորի թեկնածուներից Դավիթ Ղազարյանի՝ աշխատանքից ազատման դիմումը: Այդ քայլով նա ցանկանում էր անհամաձայնություն հայտնել ՀԱՊՀ ռեկտորի մրցույթի անցկացման վերաբերյալ: «Այլևս չեմ պատկերացնում իմ ապագան կեղծիքներով լի Պոլիտեխնիկում: Հուսով եմ, որ Պոլիտեխնիկը կմաքրվի այդ կեղտից, եւ ես կվերադառնամ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր նա:

Մեզ հետ զրույցում հոգաբարձուների խորհրդի քարտուղար Աիդա Կիրակոսյանը հաստատեց, որ հոգաբարձուների խորհրդի անդամները գրություն են ստացել ԿԳՄՍ նախարարության դիրքորոշման մասին, ըստ որի՝ «հոգաբարձուների խորհրդի կողմից արձանագրության հաստատումն ընդամենը փաստում է նման արձանագրության առկայությունը, բայց չի նշանակում ռեկտորի ընտրության մասին որոշման ընդունում, և նման պարագայում ՀԱՊՀ ռեկտորի ընտրությունը կայացած համարվել չի կարող»։

Հարցին, թե ինչ է դա նշանակում, արդյոք ռեկտորի նոր ընտրություն է կազմակերպվելու, Աիդա Կիրակոսյանը միայն նշեց, որ դեռ պետք է քննարկեն, հետո նոր պատասխանն ուղարկեն:

Մրցույթին ի սկզբանե առաջադրված թեկնածուները վեցն էին: Բոլորը՝ նույն Պոլիտեխիկական համալսարանի աշխատակիցներ: Թափուր պաշտոնն առաջացել է նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո:

Հ.Գ. ԿԳՄՍ նախարարի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանն ավելի ուշ պարզաբանեց, որ հոգաբարձուների խորհրդի անդամներին գրությունն ուղարկվել է ոչ թե նախարարությունից, այլ ԿԳՄՍ նախարարի խորհրդականներ Սամվել Կարաբեկյանի եւ Գոհար Մամիկոնյանի կողմից, որոնք նաեւ հոգաբարձուների խորհրդի անդամներ են: Իսկ ԿԳՄՍ նախարարությունը դեռեւս պաշտոնական դիրքորոշում չի արտահայտել ընտրությունների վերաբերյալ:

Մարիամ Գեւորգյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6162 դիտում

Բուրգաս-Երևան ուղիղ չվերթ կգործարկվի

Ուժերը, որ ՀՀ քաղաքացուն «շուն ու շանգյալ», «բոշա» են անվանում, չպետք է հաղթահարեն ԱԺ մտնելու անցողիկ շեմը

Ես պաշտոնապես ձեզ ասում եմ՝ դուք ստախոս եք․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը․ տեսանյութ

ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է Ֆրանսիայի ԶՈՒ «Օրիոն 26» զորավարժության բարձրաստիճան հյուրերի օրվա միջոցառումներին

Լիբանանի օդային տարածքը բաց է․ ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով

ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանում 10-օրյա հրադադարի հաստատումը

Քոչարյանի ու Կարապետյանի հայտարարությունները պատերազմի անոնս են, որում մենք պարտվելու ենք, ՌԴ-ն գա փրկելու

Վարչապետն ընդունել է NVIDIA-ի, Integra Technnologies-ի, Service Titan-ի ղեկավարներին

Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ

Ղարաբաղը պատերազմով ազատագրելու ենք, այլ կերպ հնարավոր չէ․ Սամվել Կարապետյանի աջակից․ տեսանյութ

Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի բացել սահմանը, բայց դա կախված է թուրքական կողմից. Կոստանյան

Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Լոռու մարզ

Հրազդան-Չարենցավան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած

Իրանը բացել է Հորմուզի նեղուցը բոլոր նավերի համար

Բաքուն և Երևանը կարևոր քայլեր են ձեռնարկում խաղաղությունն ամրապնդելու համար․ Հաջիև

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 17-ին

Սամվել Կարապետյանի աջակից 17 անձ է ձերբակալվել

Շփումներ ունեցա Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Դիոնիսիա-Թեոդորա Ավգերինոպուլուի հետ. Ալեն Սիմոնյան

Ձերբակալվել են թմրամիջոցների փաթեթներ տեղադրող երիտասարդ տղամարդ ու կին

Նորարար գաղափարների հարթակում. Ամիօ բանկը մասնակցեց Գյումրու կրթական էքսպոյին

Ավելի քան 500 փամփուշտ, հրացաններ, պայթուցիչներ. հանձնվել են ապօրինի զենքեր ու զինամթերք

Հայաստանը տվյալներ է հրապարակել Ադրբեջանի տարածքով և հենց Ադրբեջանից ներկրումների ծավալների վերաբերյալ

Ուզում են գողանալ իշխանությունը, որ չվերադարձնեն գողացվածը. Հովհաննիսյան

Ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 3-6 աստիճանով. սպասվում են տեղումներ

Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ

Սիմոնյանն ու Վրաստանի խորհրդարանի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի

«Ուժեղ Հայաստան»-ի 12 անդամի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել

Ռեփեր Future-ը կիսվել է ՀՀ վարչապետի տեսանյութով

Սիմոնյանն ու Գաֆարովան արձանագրել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերջին գործընթացները

«Շուն ու շանգյալից» բացի որևէ այլ կարգավիճակ չեք կարող ունենալ․ վարչապետը՝ եռագլուխներին․ տեսանյութ

Հայաստանում պտտվում է գերանդիով մահը, և այն ուզում է հնձել-կտրել ՀՀ-ն. Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին

Մեր ջերմ շնորհավորանքները Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին. ՀՀ ԱԳՆ

Իրենք ասում են՝ դե մենք դեմ չենք խաղաղությանը, բայց խաղաղությունը մեր ժամանակ էր. Փաշինյանը թվեր է հրապարակել

Ղարաբաղյան շարժումը չկա, ուրեմն պատերազմ էլ չկա. Նիկոլ Փաշինյան

Եռագլխի մեջ կա ընդամենը մեկ թեկնածու, և դա Ռոբերտ Քոչարյանն է. ցուցակն էլ ՀՀԿ-ի ռեբրենդինգն է. Ալեքսանյան

Մենք քաղաքականապես կտրելու ենք սա գրողի ձեռքը. Ռուբինյանը՝ «004» շրջաբերականի մասին

ԿԳՄՍ նախարարը ուսուցիչների հետ հանդիպմանը քննարկել է հանրակրթության ոլորտին, կամավոր ատեստավորման մասին հարցեր

Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Կալուգացի սամոների համար մարդն ընդամենը գործիք Է, կուզեն՝ կառնեն-կծախեն, փողը կտան ու կասեն շուն-շանգյալ, բոշա

Մեկնարկել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը