Օլիմպիական ուղեգրերի հետևից. ինչ ակնկալել Հայաստանի ըմբշամարտի հավաքականներից վարկանիշային մրցաշարում

Ազատ ոճի և հունահռոմեական ոճի ըմբաշամարտերի Հայաստանի հավաքականները մարտի 18-21-ը կմասնակցեն Տոկիոյի օլիմպիական խաղերի եվրոպական վարկանիշային մրցաշարին, որը պետք է տեղի ունենա Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։ Մրցաշարը պետք է անցկացվեր մեկ տարի առաջ, սակայն հասկանալի պատճառներով հետաձգվեց։

Մեկ տարի առաջ Հայաստանի երկու հավաքականների մարզիչները արդեն պատրաստել էին թիմին և հրապարակել կազմը մրցաշարին մասնակցելու համար, բայց կորոնավիրուսը խախտեց բոլոր ծրագրերը։ Մեկ տարվա ընթացքում բավականին փոփոխություններ տեղի ունեցան, և այժմ մարզիչները նորից հրապարակել են հավաքականների փոփոխված կազմերը վարկանիշային մրցաշարի համար։

«Հայկական ժամանակը» ներկայացնում է ազատ ոճի և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ըմբիշներին և նրանց հնարավորությունները՝ օլիմպիական ուղոգիր նվաճելու։ Նշենք, որ ուղեգիր են ձեռք բերում յուրաքանչյուր քաշային կարգում եզրափակիչ դուրս եկած ըմբիշները։ 

Ազատ ոճ

57 կգ քաշային կարգում, սպասվածի պես, հանդես կգա Եվրոպայի 2019թ․-ի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր Արսեն Հարությունյանը։ 21-ամյա մարզիկը հայ ըմբիշներից ամենալավ շանսերն ունի օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու։ Քաշային կարգի առաջատարներ Ռուսաստանը, Վրաստանը արդեն ուղեգիր ունեն։ Մրցակիցների թվում կան մի շարք փորձատու ըմբիշներ՝ Ադրբեջանը ներկայացնող Էդիշերաշվիլին, Վլադիսլավ Անդրեևը՝ Բելառուսից, Լևան Մետրեվելի Վարտանովը՝ Իսպանիայից, Վանգելովը՝ Բուլղարիայից: Կարող է լուրջ մրցակից լինել նաև Բելա Բուժիաշվիլին՝ Վրաստանից։ Նրանց թվում կան աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ։ Սակայն այս ըմբիշների մեջ Արսենը ֆավորիտ է երևում, և իր ուժերի սահմաններում է հաղթել բոլորին և եզրափակչի ուղեգիր ձեռք բերել։ Կարևորը՝ կենտրոնացած լինել բոլոր գոտեմարտերի ընթացքում և չթերագնահատել ոչ մի մրցակցի։

65 կգ քաշային կարգում ուշադիր հետևելու ենք աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանի ելույթին։ Երիտասարդ ըմբիշը, իհարկե, օլիմպիական ուղեգիր նվաճելու ֆավորիտներից է, բայց Բուդապեշտ են գալու նաև ուղեգրեր չունեցող օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիրներ Հաջի Ալիևը (Ադրբեջան) և Վլադիմիր Խինչեգաշվիլին (Վրաստան)։ Չափազանց լուրջ մրցակից է նաև Մագոմեդմուրադ Գաջիևը, որը ներկայացնում է Լեհաստանը։ Հենց այս երեք ըմբիշները, ինչպես նաև Թևանյանը հանդիսանում են օլիմպիական ուղեգիր նվաճելու ֆավորիտները, բայց դեռ կան նաև Թուրքիան, Բուլղարիան, Ֆրանսիան և Հունաստանը ներկայացնող ըմբիշները, որոնք նույնպես հավակնություններով են գալու Հունգարիա։ Շատ բան կախված կլինի վիճակահանությունից, բայց ուղեգիր նվաճելու համար Թևանյանը հաստատ պետք է հաղթի առնվազն 1-2 չափազանց ուժեղ մրցակիցների։

Մյուս երկու՝ 74 և 86 կգ քաշային կարգերում սպասելիքները մեր ըմբիշներից մեծ չեն։ Թե՛ Հրայր Ալիխանյանը, թե՛ Հովհաննես Մխիթարյանը հեռանկարային ըմբիշներ են, բայց քաշային կարգի առաջատարների հետ գոտեմարտերում դեռ չեն կարողանում դրսևորել իրենց ողջ կարողությունները։ Ալիխանյանի քաշային կարգում ուղեգիր նվաճելու հիմնական ֆավորիտները Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Սլովակիայի և Սան Մարինոյի ներկայացուցիչներն են։ 86 կգ քաշային կարգում կան Լեհաստանի, Սլովակիայի, Ադրբեջանի, Իսպանիայի, Բելառուսի, Հունգարիայի, Վրաստանի բազմափորձ ըմբիշները։

97 և 125 կգ քաշային կարգերում Հայաստանը ներկայացուցիչ չունի։ Նախորդ տարի այդ քաշային կարգերում Բուդապեշտ պետք է մեկնեին լեգիոներները՝ Հաջիմուրադ Գացալովն ու Լևան Բերիանիձեն, բայց նրանք մեկ տարի է արդեն հավաքականի հետ չեն մարզվում։

Հունահռոմեական ոճ

Այս ոճում ևս Հայաստանը 4 ներկայացուցիչ ունի, բայց դա այն պատճառով, որ երկու քաշային կարգերում՝ 77-ում և 97-ում Հայաստանն արդեն ուղեգիր ունի։

Եվրոպայի 2020թ․-ի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը կփորձի ուղեգիր նվաճել 60 կգ քաշային կարգում։ Մրցակիցների թվում շատ անվանի ըմբիշներ կան՝ Մամմադով (Ադրբեջան), Դաուրով (Բելառուս), Ձիմիստարիշվիլի (Վրաստան), Տորբա (Հունգարիա), Բերգե (Նորվեգիա), Քամալ (Թուրքիա), որոնցից յուրաքանչյուրը կարող է պայքարել ուղեգրի համար։ Ղարիբյանը ևս ֆավորիտներից է, բայց հեշտ չի լինելու։ Մասնակիցների թվում է նաև անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին՝ Էդմոնդ Նազարյանը՝ 55 կգ քաշային կարգում Եվրոպայի 2020թ․-ի չեմպիոնը, որը ներկայացնում է Բուլղարիան։ Էդմոնդն իր ուժերը փորձեց այս քաշային կարգում՝ Ուկրաինայի միջազգային մրցաշարում, տարավ մեկ հաղթանակ, մեկ պարտություն կրեց, բայց երիտասարդ ըմբիշը օր-օրի ավելացնում է, և կարող է անակնալի հեղինակ դառնալ։

67 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը մրցակցելու է Իսլամբեկ Դադովի (Ադբեջան), Յուքսել Աթաքանի (Թուրքիա), Բալինտ Կորպաշու (Հունգարիա), Ռամազ Զոիձեի (Վրաստան), Մորտեն Թորեսենի (Նորվեգիա) հետ։ Սակայն ուղեգիր ձեռք բերելու ամենաիրական ֆավորիտը մեկ այլ հայ ըմբիշ է, որը չի ներկայացնում Հայաստանը։ Գևորգ Սահակյանը՝ Լեհաստանից վերջին տարիներին դարձել է քաշային կարգի առաջատարներից և արժանի է օլիմպիական ուղեգրի։ Ինչ վերաբերում է Գալստյանին, ապա նրան միշտ մի փոքր չի հերիքում մեծ հաղթանակների համար, բայց ինչու չփորձել նման հաղթանակ գրանցել հենց այս անգամ։

87 կգ քաշային կարգում Արթուր Շահինյանը վերջին տարիներին լավագույն մարզավիճակում չի լինում, բայց նրան այլընտրանք չկա։ Շահինյանը փորձելու է ուղեգիր նվաճել օլիմպիական չեմպիոն Դավիդ Չակվետաձեի (Ռուսաստան), Զուրաբի Դաթունաշվիլու (Վրաստան), Լաշա Լոբաձեի (Վրաստան), Մետեհան Բաշարի (Թուրքիա), Իսլամ Աբասովի (Ադրբեջան) հետ մրցակցությունում։ Շանսերը շատ չեն, բայց լավ վիճակահանության դեպքում գյումրեցի ըմբիշը կարող է պայքարել։

Եվ վերջապես 130 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Դավիթ Օվասափյանը։ Երիտասարդ ըմբիշը աստիճանաբար հաստատվում է մեծահասակների ասպարեզում, բայց այս մրցաշարում նրանից ուղեգիր ակնկալել դժվար է։ Հիմնական ֆավորիտները ռուս Սերգեյ Սեմյոնովը, ուկրաինացի Միկոլա Կուչմին ու Ադրբեջանը ներկայացնող Բեկա Կանդելակին են։

Ավելացնենք, որ ազատոճայինները պայքարի մեջ կմտնեն մարտի 18-ին, իսկ հունահռոմեական ոճի ըմբիշները՝ մարտի 20-ին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
26903 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ