«Մի դրամի ուժն» ամփոփում է հերթական ծրագիրն ու հայտարարում հաջորդ շահառուի անունը

10/03/2021 schedule16:25

IDBank-ն ու Իդրամը, ամփոփելով «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրը, 6․962․504 ՀՀ դրամ են փոխանցել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։ Գումարը հավաքվել է շնորհիվ ընկերությունների հաճախորդների, որոնք վճարումներ են կատարել Իդրամով, IDBanking.am առցանց հարթակով և երկու ընկերությունների տերմինալներով, իսկ ընկերությունները յուրաքանչյուր վճարման դիմաց Վերականգնողական կենտրոնին են փոխանցել 1 դրամ։

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ ամսական կտրվածքով նշված համակարգերով վճարումների քանակական նկատելի աճ ունենք, իսկ դա նշանակում է, որ մեր հաճախորդները գիտակցում են, որ իրենք էլ բարեգործության մի մասն են, ու որքան շատ վճարումներ կատարեն Իդրամով, այնքան ավելի մեծ գումար կփոխանցվի այս կամ այն նախաձեռնությանը», - ասել է Իդրամի մարքեթինգի բաժնի ղեկավար Գոռ Ամիրյանը։

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ հետպատերազմական շրջանում, երբ մեր հասարակության ուշադրության կենտրոնում հայրենիքի պաշտպաններն են, IDBank-ն ու Իդրամը շարունակում են աջակցությունը վիրավոր զինծառայողներին՝ այս տարվա ԿՍՊ ծրագրերի հիմքում դնելով մեր հայրենիքի պաշտպաններին արժանապատիվ ու առողջ ապագա ապահովելու ձգտումը։ «Մենք արդեն համագործակցել ենք «ՎԻՎԱ – Բժիշկներ և Կամավորներ Հայաստանին» բարեգործական հիմնադրամի հետ, որը թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ հետպատերազմյան շրջանում աջակցում է Արցախին՝ բժիշկների վերապատրաստման, բուժսարքավորումներով ապահովման և վիրավոր զինծառայողներին անհրաժեշտ բուժումներն անցկացնելու միջոցով։ Առաջիկա երեք ամսում «Մի դրամի ուժի» ամբողջ ուժը կուղղվի հենց «ՎԻՎԱ» հիմնադրամին։ Հուսով ենք, որ մեր օգտատերերն էլ ավելի ակտիվորեն կկատարեն վճարումները, որպեսզի մայիսի 31-ին հնարավորինս մեծ գումարով կարողանանք օգտակար լինել մեր զինվորներին»,- ասել է Տաթևիկ Վարդևանյանը։«ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Տատյանա Հովհաննիսյանը, պատմելով հիմնադրամի ծրագրերի մասին, նշել է, որ այս պահին մոսկովյան լավագույն հիվանդանոցներում բուժում են ստանում աչքի վիրավորում ստացած մեր զինծառայողները։ «Քանի որ Հայաստանում աչքի պրոթեզավորման և որոշ այլ վիրահատությունների հնարավորությունները սահմանափակ  են, մենք նման վիրավորում ստացած զինծառայողների բուժումն իրականացնում ենք Մոսկվայում։ Բացի այդ՝ այս պահին արդեն սկսել ենք ծրագիր, որի շրջանակում Մոսկվայից բժիշկներ և մասնագետներ են ժամանում Հայաստան և Արցախ՝ անհրաժեշտ մասնագիտական օգնություն տրամադրելու նպատակով։ Մեր  բժիշկների այցերը պարբերական բնույթ են կրելու, սակայն մենք չենք դադարեցնում նաև Հայաստանի և Արցախի հատկապես սահմանամերձ գոտիների բժիշկների վերապատրաստման ծրագիրը Ռուսաստանում։ Ուրախ ենք, որ Իդրամի և IDBank-ի «Մի դրամի ուժը» նախաձեռնությունն առաջիկա 3 ամիսներին հենց հիմնադրամի աջակցությանն է ուղղված լինելու։ Ինքս Իդրամի օգտատեր եմ և ամեն վճարում կատարելիս հրճվանք եմ ապրում, երբ ընկերություններն իմ փոխարեն մեկ դրամ փոխանցում են նախաձեռնությանը»,- ասել է Տատյանա Հովհաննիսյանը։

«Մի դրամի ուժը» նախաձեռնությունն արդեն հասցրել է ճանաչվել ու սիրվել Բանկի ու Իդրամի հաճախորդների կողմից։ Ծրագրի մեկնարկից սկսած՝ երեխաների համար համակարգիչներ գնելու նպատակով, Համահայկական և 1000+ հիմնադրամներին, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին և այլ նախաձեռնություններին ընդհանուր առմամբ փոխանցվել է ավելի քան 18 մլն ՀՀ դրամ։

Ընկերություններում հիշեցրել են, որ յուրաքանչյուր անձ կարող է նպաստել, որ ավելի մեծ գումար տրամադրվի «Մի դրամի ուժը» նախաձեռնության շահառուներին՝ ընդամենը բոլոր վճարումները կատարելով Իդրամով, IDBanking.am առցանց հարթակով կամ ընկերությունների տերմինալներով։

Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարում կատարել արդեն 4500-ից ավելի վաճառակետերում և ավելի քան 400 առցանց խանութներում։ Գործընկերների ցանկին ծանոթանալ կարելի է այստեղ։

 

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1964 դիտում

Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշոցքում մարզվող Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող դահուկավազորդներին

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա 6-8 աստիճանով․ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք

ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի տնտեսական մոդելի սիմվոլն է․ Առաքելյան

Դավիթ Խուդաթյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը․ ինչ ծրագրեր են քննարկվել

Նոր հույս ու շունչ էր պակասում․ ծնվել է հերոս Արթուր Մխիթարյանի եղբայրը

Ռեստորանում ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ

Հեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և առկա իրավիճակի մասին

Ալեն Սիմոնյանը Լավրովի հետ հանդիպում կունենա

Կոնգրեսից «սրտիկ» ՀՀ վարչապետին. Ստեփան Սարգսյան

Քաղցկեղի առնվազն 40-60% դեպքերը հնարավոր է կանխարգելել, բազմաթիվ տեսակներ վաղ փուլում՝ լիովին բուժել. նախարար

Անդրազգային կազմակերպությունը կատարել է 410 մլն դրամ հափշտակություն, փողերի լվացում. 1 անձի գործը դատարանում է

Գյուղոլորտի արդիականացումը ռազմավարական առաջնահերթություն է. թիրախը գերակատարված է. Մանավազյան

ՀԷՑ-ի ավտոպարկի կենտրոնական կայանատեղիի և մեկ այլ տարածքի վարձակալության պայմանագրերը կասեցվել են. Պետրոսյան

Վարչապետն ու Աբդելսալամին հույս են հայտնել՝ մրցանակը նոր ազդակ կհաղորդի հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգին

Հանցավոր խումբը ծրագրել է սպանություններ և հարձակում, ձեռք է բերել մեծաքանակ զինամթերք. կան ձերբակալվածներ

ՀՀ վարչապետը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ. տեսանյութ

Ծնունդի, մահվան գրանցումը, հայրության ճանաչումը, ամուսնություն/ամուսնալուծությունը հասանելի են առցանց եղանակով

2018 թվականից հետո մոտ 300 հազար աշխատատեղ ենք ստեղծել․ Թորոսյան

Անկանխիկ գործարքներից հետվճար ստացող կենսաթոշակառուների թիվն անցել է 400 հազարը. Թորոսյան

ՀԲ տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել ենք էներգետիկ, տրանսպորտի, ջրային ոլորտներին առնչվող հարցեր. Խուդաթյան

Կարելի է պատկերացնել ընդդիմադիր ուժի վիճակը, եթե ֆեյքերի և ԱԲ քոմենթ գրողների հարցումով Փաշինյանը 33% է ստացել

Վերջին 5 տարվա կտրվածքով առաջին անգամ դատապարտյալների թիվը 57-ով ավելին է, քան կալանավորված անձանցը. Գալյան

Քաղաքացուն ծեծում է և հայհոյում. Գլխավոր դատախազությունը հանցագործության մասին հաղորդում է ստացել

Երևանում մայրն ու մանկահասակ երեխաները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Ճապոնիայում առատ ձյան պատճառով 35 մարդ է մահացել. տեսանյութ

Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. ՀՀ կառավարությունը մանրամասներ է հրապարակել. լուսանկարներ

ԱԳՆ-ն անդրադարձել է ՀՀ ժողովրդավարական բարեփոխումներին Նիդերլանդների աջակցությանը

Գավառի մանկատան հաշվին տնօրենը կազմակերպել է իր մտերիմների սրճարանի ջեռուցումը. նախաքննությունն ավարտվել է

Առաջիկա ամիսներին ՀՀ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի. Գալյան

Դատախազությունը ներկայացրել է 2025-ին պետությանը և համայնքներին վերադարձված անշարժ գույքերը՝ ըստ մարզերի

Փաշինյան-Ալիև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով. քննարկումներն ավարտվել են. լուսանկարներ

Փրկարարները Հրազդանում ապամոնտաժել են մի շարք հասցեների թուլացած ճաղավանդակները

Արմաշ գյուղի բնակչի տանն ապօրինի հրազեն է հայտնաբերվել

Լիբիայում սպանվել է նախկին նախագահ Մուամմար Քադաֆիի որդին

Երևանում բախվել է 4 մեքենա․ կան տուժածներ

Ձնահյուսի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ

ՀՀ վարչապետը կադրեր է հրապարակել Իլհամ Ալիևի հետ հանդիպումից. տեսանյութ

Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է․ Ամասիայի տարածաշրջանում բուք է

Աբու Դաբիում հանդիպել են ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը. տեսանյութ