Երևան
12 °C
Հայաստանում «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգը Հայաստանում «պերսոնա նոն գրատա» չի հայտարարվել, նա այս պահին գտնվում է Հայաստանում:
ՀԺ-ի հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց կազմակերպության հայաստանյան գրասենյակի հաղորդակցման թիմի ղեկավար Զառա Սարգսյանը:
Հիշեցնենք, որ երեկ Կառավարության որոշմամբ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ներկայացուցիչը հեռացվել է պաշտոնից: Մինչ այդ տելեգրամյան աղբյուրներում լուրեր էին տարածվել, որ իբր Քլարկ-Հաթինգը լրտեսություն է իրականացրել հօգուտ Մեծ Բրիտանիայի եւ Ադրբեջանի, որի համար էլ նրան «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, սակայն, Քլարկ-Հաթինգի հեռացման բոլորովին այլ պատճառ ներկայացրեց. «Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի կողմից իր մանդատի իրականացման գործում թերացումները եւ ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել նրա պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ: Վերոնշյալ որոշման մասին տեղեկացել են ՄԱԿ մշտական համակարգողը եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները,- ասվում էր նրա տարածած հայտարարությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Զառա Սարգսյանի հետ մեր զրույցը.
- Տիկին Սարգսյան, Կառավարությունը որոշել է դադարեցնել ձեր կազմակերպության ներկայացուցչի պաշտոնավարումը Հայաստանում: Ըստ մամուլի հրապարակումների՝ նա լրտեսություն է իրականացրել եւ շտապ լքել է Հայաստանը: Ի՞նչ տեղեկություն կարող եք փոխանցել:
- Տիկին Քլարկ-Հաթինգի պաշտոնավարման դադարեցման հարցը քննարկվել է «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ու Կառավարության ներկայացուցիչների միջեւ ու համատեղ համաձայնություն է ձեռք բերվել, որ նա կդադարեցնի իր գործունեությունը Հայաստանում մինչեւ ս.թ. մարտի վերջ: Ինքը հիմա Հայաստանում է, կլքի այս ամսվա ընթացքում: Եվ այնուհետեւ եկող շաբաթների ընթացքում սպասում ենք ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման:
- Կա՞ արդեն թեկնածու, ձեզ հայտնի՞ է, թե ով է փոխարինելու նրան:
- Նշանակում կա, պարզապես սպասում ենք, որ ԱԳՆ-ն հաստատի: Որեւէ անուն չենք կարող ասել, որովհետեւ մինչեւ ԱԳՆ-ի հաստատումը անիմաստ կլինի: Երբ որ հաստատվի՝ կտեղադրենք մեր էջում:
- Իսկ Քլարկ-Հաթինգը «պերսոնա նոն գրատա՞» է հայտարարվել: Լրտեսության մասին լուրերը սո՞ւտ են:
- «Պերսոնա նոն գրատա» չի հայտարարվել, իսկ նման հոդվածները չեմ կարող ոչ հերքել, ոչ էլ փաստել, որովհետեւ անհիմն ինչ-որ ապատեղեկատվություններ են տարածում: ԱԳՆ-ն եւ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը նման բան չեն ասել:
- Տիկին Քլարկ-Հաթինգի պաշտոնավարման դադարեցման հետ կապված «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի մեկնաբանությունը ո՞րն է: Ի՞նչ է տեղի ունեցել:
- Այն, ինչ-որ ասել է Արտգործնախարարության մամուլի խոսնակը, դրան որեւէ բան ավելացնելու չունենք, հիմնվում ենք այդ հայտարարության վրա: Մենք իրեն (Քլարկ-Հաթինգին-խմբ.) միշտ ճանաչել ենք որպես պրոֆեսիոնալ անձ, ինքը մինչեւ Հայաստան գալը «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի համար աշխատել է բազմաթիվ երկրներում:
- Որեւէ քրգործ կա՞ հարուցված, տիկին Քլարկ-Հաթինգը անցնո՞ւմ է ինչ-որ գործով:
- Ոչ, ինչքանով որ ես տեղյակ եմ՝ չկա:
- Տիկին Սարգսյան, պատերազմի ընթացքում «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի դիրքորոշումը, պահվածքը կապ ունի՞այս ամենի հետ, կարո՞ղ եք հաստատել կամ հերքել:
- Ոչ կարող եմ հաստատել, ոչ հերքել, պատերազմի ընթացքում «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի դիրքորոշումը միայն Մարիան Քլարկ-Հաթինգինը չէր, «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը որպես կազմակերպություն է հանդես եկել, այսինքն Հայաստանի գրասենյակի ներքո չէր այդ մոտեցումը:
Մարիան Քլարկ-Հաթինգը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար էր նշանակվել 2020-ի հուլիսին: Մինչ այդ 4 տարի՝ 2016-20 թթ, նա եղել է Մալայզիայում նույն կազմակերպության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Արցախյան 2-րդ պատերազմի օրերին ՄԱԿ-ի եւ հատկապես դրա մանկական գրասենյակի՝ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի հայաստանյան ներկայացուցչության պահվածքը բազմիցս է քննադատվել: Թե որքանով նաեւ սա կապ ունի Քլարկ-Հաթինգի հեռացման հետ՝ դժվար է ասել: Փաստենք ընդամենը, որ այդ շրջանում նրա ղեկավարած գրասենյակը Հայաստանում մեղադրվում էր երկակի ստանդարտներ կիրառելու մեջ: Որոշ իրավապաշտպաններ ՄԱԿ-ին ու «ՅՈՒՆԻՍԵՖ»-ին քննադատում էին հատկապես Leave No One Behind (Ոչ ոք չպետք է անտեսվի) սկզբունքը չպահպանելու մեջ: Պատճառն այն էր, որ ՄԱԿ-ի Ադրբեջանի ներկայացուցիչն, օրինակ, այցելում էր հթրռիռակոծված վայրեր, տեսակցում վնասվածքներ ստացած երեխաներին, հայտարարություններ տարածում, իսկ հայաստանյան ներկայացուցչությունը նման գործունեությունից զերծ էր մնում, աչք փակում դպրոցների, հիվանդանոցների թիրախավորման վրա, երեխաների զոհվելու հանգամանքի վրա:
Ավելի ուշ, ճնշումներից, բողոքի ակցիաներից հետո ՄԱԿ-ն ու «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը հայտարարություն տարածեցին, բայց դրանով երկակի ստանդարտների կիրառումը էլ ավելի հստակ դարձավ: «Ցավով տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում 14-ամյա երեխա է ծանր վիրավորվել բերքահավաքի նպատակով դաշտ գնալու ճանապարհին։ Սրտով նրա եւ բոլոր այն երեխաների հետ ենք, ովքեր տուժել են այս հակամարտությունի»,-ասվում էր նրանց տարածած հայտարարությունում: Որեւէ խոսք չկար Արցախում քաղաքացիական զոհերի, այդ թվում երեխաների մահվան մասին:
Տեղի ունեցածի վերաբերյալ այդ օրերին իր վրդովմունքը հայտնեց նաեւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Հրապարակելով Հայաստանում եւ Արցախում ծանր վիրավորված երեխաների լուսանկարները՝ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Կա՞ արդոք տարբերություն այս երեխաների միջեւ։ Արդյոք նրանցից մեկն ավելի շա՞տ է տառապել, քան մյուսը։ Արդյոք նրանցից մեկն ավելի շա՞տ էր արժանի սրան, քան մյուսը։ Արդյոք նրանցից մեկի վիճակն ավելի շա՞տ է արժանի ուշադրության, քան մյուսինը։
ՄԱՐԴԸ չի կարող տարբերություն դնել այս երեխաների միջեւ։ Դա ուղղակի անհնար է։
Բայց ահա մարդիկ, որ նստած են ՄԱԿ-ի Նյու Յորքի, Ժնեւի, Երեւանի եւ Բաքվի գրասենյակներում, ՅՈՒՆԻՍԵՖ-ի օֆիսներում, կարողանում են այս երեխաներին անցկացնել «աշխարհաքաղաքական մաղի միջով» եւ նրանց մասին խոսել կամ չխոսել բացառապես աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով։ Թերեւս դա ի վերուստ տրված կարողություն է»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով, ցուցադրվել են ՆԳՆ և Ոստիկանության տարբերանշանները
Ձեզ ուժեղ համարող վախկոտներ, բավական է՝ ինչքան թաքնվեցիք կերակրող կանանց ու երեխաների թիկունքում․ Չախոյան
Ռուս-ադրբեջանական հարաբերությունները զարգացման նոր փուլում են. Մատվիենկո
Հայաստանում գյուղոլորտը զարգանում է պետության աջակցությամբ․ միայն լիզինգով ձեռք է բերվել 5483 միավոր տեխնիկա
Հեղինակը, հուսանք, զերծ կմնա կեղծ թեզերի տարածումից, հանրային գրառմամբ կհերքի իր թյուրիմացությունը․ ԱԳՆ
Իրական հաշտեցման համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն, անհետ կորածների ճակատագրերը պարզվեն
Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել 10-օրյա հրադադարի վերաբերյալ․ Թրամփը հանձնարարականներ է տվել
Կաշառքի վրա բռնում են, ասում է՝ հղի եմ, հիվանդ եմ. ուրիշ ինչ գիտեն սրանք՝ բացի կաշառք բաժանելուց. Շիրինյան
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեին
Տարածվել է միակողմանի, կեղծ տեղեկություն․ ինչ-ինչ նպատակներ հետապնդելով՝ շահարկվել է ողբերգական դեպք․ Սարգսյան
ԱՄՆ-ն կհարվածի Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, եթե երկիրը «սխալ որոշումներ» ընդունի. Հեգսեթ
Պետական քաղաքականությունն ուղղված է կրիտիկական ենթակառուցվածքների կիբեռդիմակայունության բարձրացմանը․ նախարար
Եկել, հին մեթոդներով ուզում են գողանալ ժողովրդի իշխանությունը․ չի ստացվելու, դատվելու եք բոլորդ․ Հովհաննիսյան
Սրբուհի Գալյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի ՀՀ արդարադատության նախարարին
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա շաբաթ օրը՝ ապրիլի 18-ին
Տիգրան Մկրտչյանը փոխվարչապետ Խաձիդակիսին առաջարկել է կազմակերպել հունական բիզնես պատվիրակության այց Հայաստան
Ազգային ժողովի այգում նշվել է Հանամիի տոնը․ տեսանյութ
Փոխանակ ոտքերը պաչեք, որ ձերպեսների միտինգին են գալիս թեկուզ փողով, մի բան էլ կեղտոտ շորերով, հա՞․ Ալեքսանյան
47 մլրդ 129 մլն 552 հզր դրամ վնասի վերականգնում. ներկայացվել է ՔԿ գործունեության 2025-ի հաղորդումը
Երևանի Արտաշիսյան փողոցում պահեստ է այրվել
Առավոտյան տեսանյութի արդյունքները. ընդդիմությունն աշխատում է իրեն չխնայելով. վարչապետ
Ոստիկանությունը պետության ողնաշարն է, և այդ ողնաշարը միշտ պետք է ամուր լինի․ դա քաղաքացիների շահերից է բխում
Ճանապարհորդեք հարմարավետ Յունիբանկի Mastercard World «Travel» քարտով
Լայնածավալ աշխատանքներ են ընթանում․ «Զվարթնոց» հասնելու համար ուղևորությունը պետք է նախապես պլանավորել
Հրանտ Հակոբյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ
Ընդդիմությանը փողով կամ առանց փողի ընտրող սիրելի քաղաքացիներ, նրանց համար բոշա եք, շուն-շանգյալ․ Հարությունյան
Լանգ Լանգի մասնակցությամբ կայացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հոբելյանական համերգը. լուսանկարներ
Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահը կարճ շփումներ է ունեցել այլ երկրների գործընկերների հետ. լուսանկարներ
ՆԳՆ-ում կոլեգիայի հանդիսավոր նիստ Ոստիկանության օրվա առիթով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ընտրակաշառքը սպանությանը հավասար բան է, որովհետև դրա հետևանքով շատ համակարգեր կոռումպացված էին. Հարությունյան
Հայաստանում ընտրակաշառքով հնարավոր չէ ազդել ընտրության արդյունքների վրա․ մենք դա թույլ չենք տա. Հովհաննիսյան
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Մեզ նալիչ են տալիս, էն բոշին 100 հազար տվեցի. «Ուժեղ Հայաստան»-ի անդամներ են ձերբակալվել․ ձայնագրություններ
Կրթության, գիտության, առողջապահության ոլորտների աշխատանքները երկարաժամկետ ներդրում են տնտեսության մեջ. Թունյան
Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5 մլն 757 հազար դոլարի ապրանքներ
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Հայտնի է՝ ինչ մեղադրանքներով են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց թմրամիջոցների շրջանառության պատժի խստացման և այլ նախագծեր
«Էլի մեկ զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է» հրապարակումը չի համապատասխանում իրականությանը
2025 թվականին նորոգվել, հիմնանորոգվել, վերակառուցվել ու կառուցվել է 504 կմ երկարությամբ ճանապարհ. ՏԿԵ նախարար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT