Երևան
12 °C
Հռոմի Ֆրանցիսկոս պապն ավարտել է դեպի Իրաք իր պատմական ուղևորությունը: Երկրում նա անցկացրել է 4 գերհագեցած օր, շրջագայել Իրաքով մեկ, կատարել ժամերգություն բացօթյա տարածքում՝ հազարավոր մարդկանց համար:
Բաղդադից նա մեկնել է՝ համբերատարության ու խաղաղության ուղերձ հղելով: Չնայած բոլոր վտանգներին ու մտավախություններին, կորոնավիրուսային համաճարակի պոռթկումներին, այցն ընթացել է առանց միջադեպերի:
Պապը եղել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից ավերված Մոսուլում, շիաների համար սրբավայր համարվող Նաջաֆ քաղաքում հանդիպել ու զրուցել է մեծ այաթոլլահ Ալի ալ-Սիստանիի հետ, Ղարաքոշ քաղաքի եկեղեցում պատարագ մատուցել քրիստոնյաների համար:
Հռոմի պապի այցը ոչ միայն բարոյական աջակցություն է Իրաքի քրիստոնյաների համար, այլև Վատիկանի ղեկավարի քաղաքական հայտարարություն, որը կոչ է անում ցանկացած փոքրամասնությունների հասարակության լիիրավ անդամ համարել, ոչ թե դիտարկել որպես հյուրեր, որոնք պատահաբար հայտնվում են որոշակի տարածքում:
Ֆրանցիսկոսի այցը կարող է ազդեցություն ունենալ այլ պետությունների ղեկավարների վրա և ավելի նյութական աջակցություն ցուցաբերել Մոսուլում, Բաղդադում և Իրաքի այլ քաղաքներում ԻՊ-ի կողմից ավերված եկեղեցիների և տաճարների վերականգնմանը:
«Որքան դաժան է, որ այս երկիրը ՝ մեր պատմության այս օրրանը, պետք է այսպիսի բարբարոսական հարվածի ենթարկվեր», - ասել է Հռոմի կաթոլիկ առաջնորդը՝ ելույթ ունենալով կիրակի օրը Մոսուլի տաճարում:

Ժամանակակից Իրաքը՝ ներառյալ Մոսուլը, գտնվում է Միջագետքի տարածքում, որտեղից սկիզբ է առել մարդկության պատմության մեջ ամենահին քաղաքակրթություններից մեկը:
«Բայց մենք պետք է իմանանք, որ եղբայրությունն ավելի ուժեղ է, քան եղբայրասպանությունը, հույսն ավելի ուժեղ է, քան ատելությունը, խաղաղությունն ավելի ուժեղ է, քան պատերազմը», - ասել է Հռոմի պապը:
Քրիստոնեական համայնքը դարձել է ԻՊ հարձակման հիմնական թիրախներից մեկը: Տասնյակ հազարավոր քրիստոնյաներ ստիպված են եղել լքել իրենց տները, պղծվել ու ավերվել են հնամենի եկեղեցիները:
Ժամանակակից Իրաքի տարածքում գտնվող մարդիկ քրիստոնեությունն ընդունել են մ.թ. 1-ին դարում, ինչը քրիստոնյաներին դարձրել է երկրի ամենահին կրոնական համայնքներից մեկը: Ընդհանուր առմամբ, վերջին երկու տասնամյակների ընթացքում, շարունակական հարձակումների հետևանքով քրիստոնյա համայնքի թիցն Իրաքում 1.4 միլիոնից իջել է շուրջ 250 հազար մարդու, ինչը երկրի բնակչության 1% -ից պակաս է:
Քրիստոնյաների հետ միասին, հետապնդվում են նաև սուննի մահմեդականները, որոնք բախվել են կրթության ոլորտում տեղաշարժի ազատության և խտրականության սահմանափակումների: Այս մասին նշվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի 2019 թ. զեկույցում:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Իրաք կատարած այցի առաջին օրը կոչ է արել դադարեցնել բռնությունը և ծայրահեղականությունը և հայտարարել, որ Իրաքի քրիստոնեական համայնքը պետք է դիտարկվի իշխանությունների և այլ կրոնների ներկայացուցիչների կողմից ՝ որպես նույն երկրի նույն իրավունքներով, ազատություններով և պարտականություններով բնակիչների:
Նա այս խոսքերը կրկնել է շաբաթ օրը այաթոլլա Ալի ալ-Սիստանիի հետ Նաջաֆ քաղաքում կայացած հանդիպման ժամանակ:

«Քրիստոնյաները պետք է կարողանան խաղաղ ու ապահով ապրել ինչպես բոլոր իրաքցիները»,-ասել է Հռոմի պապը:
Այժմ Իրաքում կրոնական և աղանդավորական բախումներ են ոչ միայն մուսուլմանների և քրիստոնյաների, այլև շիաների ու սուննիների միջև:
Երկուշաբթի օրը, մեկնելիս, լրագրողների հետ ինքնաթիռում Հռոմի Պապը կիսվել է իր տպավորություններով և շիաների հոգևոր առաջնորդի հետ հանդիպման մանրամասներով:
«Հանդիպման քննադատները կարծում էին, որ դա ոչ թե քաջություն է, այլ անխոհեմություն, և որ իմ գործողությունները հեռու չեն հերետիկոսությունից: Միշտ ռիսկեր կան, բայց աղոթքն ու զրույցը ամեն ինչի պատասխանն են տալիս»,-ասել է Հռոմի պապը:
Նա ալ-Սիստանիին անվանել է «մեծ իմաստուն» և «Աստծո մարդ» ՝ ավելացնելով, որ հանդիպումը լավ է հոգու համար:
Հռոմի պապի այցի նշանակությունը Իրաքում քրիստոնյաների համար դժվար է գերագնահատել:
«Ես չեմ կարող նկարագրել իմ երջանկությունը, սա պատմական իրադարձություն է: Դա հաստատ չի կրկնվի իմ կյանքում», - ասել է 33-ամյա Յոսրա Մուբարաքը:
Նա երեք ամսվա հղիություն է ունեցել, երբ յոթ տարի առաջ ամուսնու և որդու հետ փախել է տանից ` ահաբեկչական խմբավորումների բռնությունից խուսափելու համար:
«Մենք միայն հագուստ ունեինք, և երբ վերադարձանք, մեր տնից ոչինչ չէր մնացել: Բայց միևնույն է, ահա մեր տունը, և հիմա հայրիկը եկել է տուն»,-ասել է կինը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապի համար էլ այս այցը պակաս կարևոր չէ: 1999 թվականին նրա նախորդ Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը չեղյալ էր հայտարարել դեպի Բաղդադ ուղևորությունը՝ այն ժամանակ նախագահ Սադդամ Հուսեյնի կառավարության հետ բանակցությունների ձախողումից հետո:

2021 թ.-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարեց, որ իրաքցի քրիստոնյաներին երկրորդ անգամ պետք չէ հուսախաբ անել, և մեկնեց Բաղդադ ՝ չնայած իր անվտանգությանը սպառնացող հնարավոր վտանգին: Իրաքում Հռոմի պապին հսկում էին 10-ը հազար հետախուզական սպաներ:
Հռոմի պապի այցը Իրաք ավարտվել է Էրբիլի մարզադաշտում 10-հազարանոց հավատավորների առաջ պատարագով: Իրաքի քրիստոնյաները եկել էին պապին լսելու ՝ չնայած երկրում կորոնավիրուսային վարակի մեծ բռնկմանը (Իրաքում արձանագրվել է կորոնավիրուսից ավելի քան 13,5 հազար մահ և ավելի քան 700 հազար վարակված): Մեծ մասը երիտասարդներ են եղել, շատերը՝ առանց դիմակի:
Հռոմի Պապը ողջունել է իր հոտին «պապոմոբլից»: Սա Իրաք կատարած այցի ամբողջ ընթացքում առաջին դեպքն է եղել, երբ pապն օգտվել է «պապոմոբլից»:
«Հիմա, ձեր մեջ լինելով, ափսոսանքի և կորստի ձայներ եմ լսում, բայց նրանց մեջ կան նաև հույսի և մխիթարության ձայներ», - ասել է նա մարզադաշտում իրեն դիմավորող մարդկանց ՝ ծածանելով Իրաքի, Քրդստանի և Վատիկանի դրոշները:
Հռոմի պապի Իրաք կատարած առաջին այցն արդեն համարվում է բարոյական աջակցություն ոչ միայն երկրի քրիստոնեական համայնքին, այլ նաև այլ կրոնական փոքրամասնություններին:
Բայց այս այցը ոչ միայն կրոնական, այլ նաև քաղաքական ասպեկտ ունի: Հռոմի Պապը՝ որպես Վատիկան պետության ղեկավար, կարող է օրինակ ծառայել այլ պետությունների ղեկավարների համար ՝ խրախուսելով նրանց մասնակցել Իրաքի վերականգնմանը:
Այցից հետո Իրաքի վարչապետն հայտարարել է, որ երկիրն իրական հնարավորություն ունի վերականգնելու իր պատմական դերը տարածաշրջանում և աշխարհում ՝ չնայած բոլոր խոչընդոտներին և մարտահրավերներին:
«Այսօր մենք ամբողջ երկրին կոչ ենք անում գնալ ազգային երկխոսության ՝ ընդհանուր ճանապարհ գտնելու համար, որը երկրի բոլոր բնակիչները կարող են միասին անցնել», - ասել է Մուստաֆա ալ-Կազիմին:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հռոմի Պապի այցը համարել է չափազանց կարևոր ողերձ աշխարհին: «Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը խոսում է շիաների առաջնորդի հետ և աղոթում է Մոսուլի խարխուլ իսլամական վայրում, հույսի խորհրդանիշ է ամբողջ աշխարհի համար», - ասել է Բայդենը:
Մի քանի տարի առաջ Հռոմի պապի այցը Իրաք իսկապես դժվար էր պատկերացնել, որ Իրաքի համար այն կարող էր շրջադարձային դառնալ, ինչպես արդեն անվանում են այդ երկրի իշխանությունները:
Այնուամենայնիվ, Մոսուլում և այլ քաղաքներում եկեղեցիները ավերվել են տարիներ շարունակ, աղքատների թիվը կազմում է բնակչության 40 տոկոսը, և միայն 2019-ին կոռուպցիայի և գործազրկության դեմ բողոքի ցույցերի ընթացքում 600 մարդ է սպանվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT