Երևան
12 °C
Երգիչ-երգահան, հայկական շոու բիզնեսում բազմաթիվ փոփ երգերի հեղինակ Ռիչարդ Մադլենյանը, որը ստեղծագործական առումով դադարի մեջ էր գտնվում, ինչը, սակայն, միայն կորոնավիրուսով և պատերազմով չէր պայմանավորված, կրկին ակտիվ վերսկսել է գործունեությունը:
«Այս դադարը պետք էր, որ ինքնախոստովանմամբ զբաղվեի: Երկրում փոխվեց իրավիճակ, քանդվեց 30 տարի ձեւավորված եւ արմատացած հսկայական մի մշակութային համակարգ, փոխվեց մտածողություն, փոխվեցին որոշակի արժեքներ, հետևաբար դու քեզ հարց ես տալիս՝ ես պիտի մնամ այն արժեհամակարգի կրո՞ղը, որում եղել եմ, թե՞ ես էլ պիտի ինչ-որ քայլ անեմ՝ փոխվելու համար»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում անկեղծացավ երաժիշտը՝ նշելով՝ ամեն ինչ անելու է, որ չվերադառնա նախկին արժեհամակարգին:
Ռիչարդ Մադլենյանի հետ մեր զրույցը՝ ստորև.
- Ռիչարդ, կորոնավիրուսից և պատերազմից առաջ ևս բավականին ժամանակ կարծես ստեղծագործական պասիվ շրջանում էիք գտնվում: Ինչո՞վ էր պայմանավորված դադարը:
- Պայմանավորված էր առաջին հերթին ինքս ինձ հետ հաշվի նստելով։ Ի վերջո, գալիս է մի պահ, երբ սկսում ես հարց տալ ինքդ քեզ՝ արդյոք սա՞ է ճշմարիտ ճանապարհը, լավ, ինչքա՞ն կարելի է... Երկրում փոխվեց իրավիճակ, քանդվեց 30 տարի ձեւավորված եւ արմատացած հսկայական մի մշակութային համակարգ, փոխվեց մտածողություն, փոխվեցին որոշակի արժեքներ, հետևաբար դու քեզ հարց ես տալիս՝ ես պիտի մնամ այն արժեհամակարգի կրո՞ղը, որում եղել եմ, թե՞ ես էլ պիտի ինչ-որ քայլ անեմ՝ փոխվելու համար՝ որպես մշակութային գործիչ՝ ի նպաստ իմ ժողովրդի։ ...Մշակութային առումով շատ շուտով նոր հետաքրքիր բաներ կտեսնենք, կլսենք:
- Պատերազմի օրերին ձեր նոր ստեղծագործության վրա էիք աշխատում՝ «Կթնդա հայի երգը»՝ հանդես գալով զուգերգով երգչուհի Ստելլայի հետ: Ինչպե՞ս առաջացավ նման տեսահոլովակ ստեղծելու գաղափար:
- Պատերազմի երևի 4-րդ, թե 5-րդ օրն էր՝ ես զգացի, որ մեզ հենց պատերազմի ընթացքում պետք է երգ, որն ինչ-որ չափով կնպաստի հասարակության համախմբմանը, միասին լինելուն, ոգու բարձրացմանը: Եվ, իհարկե, մենք սկսեցինք շատ ակտիվ աշխատել պրոյեկտի վրա, հետո այնպես ստացվեց, որ որոշակի խնդիրների պատճառով մի թեթև ձգձգվեց: Պատերազմը վերջացավ, այսպես կոչված՝ պարտությունը տեղի ունեցավ, բայց մեզ մոտ երգը գրեթե պատրաստ էր, ու պատերազմից հետո թողարկեցինք: Ստելլան նույնպես շատ ոգևորված էր այս պրոյեկտով: Ուզում եմ նաև անպայման շնորհակալություն հայտնել Մեջլումյան Գրետային (դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի), որն Ավետիք Իսահակյանի «Ռազմակոչը» ֆանտաստիկ կարդաց: Առանց վարանելու, իմանալով՝ ինչի համար է պրոյեկտը՝ մի զանգով ուղղակի եկավ և կարդաց:
- Իսկ արձագանքները ձեր սպասելիքներն արդարացրե՞լ են:
- Կարծում եմ՝ երգն իր նպատակին ծառայել է ու ծառայում է, որովհետև եթե պատերազմը ավարտվել է, չի նշանակում՝ ամեն ինչ լավ է: Պատերազմը դեռ շարունակվում է, համենայն դեպս՝ երկրի ներսում, իսկ այս երգը համախմբելու հետաքրքիր կոչ ունի: Գուցե մարդիկ կան, որ համաձայն չեն դրա հետ, բայց դատելով շատ մեկնաբանություններից, կարծիքներից՝ բավականին լավ արձագանք է ստացել: Անկախ քաղաքական հայացքներից և ուղղվածություններից՝ բոլորը՝ և՛ այստեղից, և՛ այնտեղից, հետաքրքիր գնահատական են տալիս երգին: Մշակույթի ուժը հենց սա է, որ պետք է միավորի հասարակությանը: Ես տարբեր դաշտերից ունեմ շատ հարազատ ընկերներ, մարդիկ, որոնք նաև ունեն տարբեր քաղաքական հայացքներ, բայց այս երգի շուրջ իրենք միասնական են: Կարծում եմ՝ նման պրոյեկտներ մեզ հիմա շատ են պետք: Առհասարակ, մշակութային գործոնը շատ կարևոր է նման իրավիճակներում, նման պատմական ժամանակաշրջաններում: Մշակույթը միակ բաղադրիչն է, որը կարող է փրկել հասարակությանը: Ցավոք սրտի, եթե անկեղծ լինենք, մենք որ այսօր այսքան տարանջատված ենք, մեր մշակութային գործոնի պակասից է: Եթե մշակութային հզոր ներուժ ունենայինք, հավատացեք, որ շատ ավելի շուտ դուրս կգայինք այս ճգնաժամից, բայց մեր մշակույթը 30 տարիների ընթացքում (չասեմ՝ 100 տոկոսով, 80 տոկոսով), մեղմ ասած, բռնաբարվել է:
30 տարի կեղծ արժեհամակարգը, այսինքն՝ անորակը, դարձել է մշակութային բաղադրիչ, ինչը կախված է եղել բոլորիցս, իսկ առավել շատ՝ վերևներից: Չեմ ուզում քաղաքականացնել, բայց բոլորս էլ շատ լավ գիտենք՝ մենք ինչի մեջ ենք եղել, մենք ինչ մարդկանց ենք տվել վաստակավոր արտիստի կոչում, ինչ մշակութային պրոպագանդա ենք ընդհանրապես ունեցել՝ սկսած սերիալներից, մինչև երգ ու պար եւ այլն։ Նորից եմ ասում՝ բոլորս էլ դրա մեջ եղել ենք, որովհետև համակարգն է էդպիսին եղել: Իսկ համակարգն ինչպիսին է, այնպիսին էլ դու ես, ինքնաբերաբար ենթարկվում ես այդ համակարգի պահանջներին: Մեզ հիմա ավելի շատ մշակութային վերելք է պետք, ծնունդ է պետք, նոր ինչ-որ հետաքրքիր պրոյեկտներ են պետք: Վե՛րջ անցյալում եղած գողաբոզական մշակույթին։
- Ըստ ձեզ՝ արվեստագետները կարո՞ղ են նպաստել, որ այսօր տիրող լարված իրավիճակը մեղմվի: Ո՞րը պիտի լինի ձեր անելիքը այս պարագայում:
- Ես իմ փոքր ներդրումն արդեն ունեցել եմ. երգ, որն ինչ-որ չափով կհամախմբի մարդկանց: Չեմ ասում, որ ահռելի մի մեծ գործ եմ արել, բայց ամեն մեկս մեր չափով եթե մի քանի տոկոսով նպաստենք, ինչ-որ չափով հուսահատությունը կցրենք: Նորից եմ ասում՝ 30 տարի կեղծ արժեքներ ենք պրոպագանդել: Բայց ինչպես ապրել՝ ապրել ենք, ինչպիսի համակարգի ենթարկվել՝ ենթարկվել ենք, դա պետք է փաթեթավորել, թողնել անցյալում և ստեղծել նոր չափանիշներով, նոր մոտեցումներով մշակույթ: Եվ ես համոզված եմ, որ մենք դրա ճանապարհին ենք։ Ժամանակն է կատարսիսի։
Կարելի էր շատ ավելի ուժեղ մշակութային ժառանգություն թողնել 30 տարիների ընթացքում, այլ ոչ թե անբովանդակ երգեր նվիրել բանակին. որ մեր բանակը ամենահզոր բանակն է և այլն՝ չնկատելով, թե ինչ է կատարվում ներսում։ Այն մարդիկ, ովքեր գոնե մի 15 օր բանակում ծառայել են, գիտեն՝ ինչ եմ ասում ես: Շատ խոցելի տեղեր ուներ մեր բանակը, չեմ ուզում էլի քաղաքականացնել, պարզապես կապում եմ մեր մշակութային խնդիրների հետ: Ես ծառայել եմ Արցախում, մեզ մոտ եղել է գողական բանակ, անընդհատ ծեծ ու ջարդ, խուլիգանական «ռազբորկաներ», «լավ տղա» ու «վատ տղա» որակավորումներ, զուգարան մաքրող կամ չմաքրող տղաների դասակարգում... Զզվելի էր, հասկանո՞ւմ եք, շաաաատ զզվելի: Ես չեմ խոսում կոռուպցիայի ու ծանոթ-բարեկամ խառնելու գարշելի սինդրոմի մասին, ու մենք օր ու գիշեր գովում էինք այդ բանակը: Այսինքն՝ բեմում և բեմի հետեւում տեղի ունեցող գործողություններն ընդհանրապես իրար հետ կապ չունեին։
- Մեր նախնական զրույցի ընթացքում նշեցիք, որ հարուստ մարդիկ երգեր էին պատվիրում իրենց աղջիկների համար: Հիմա չե՞ն անում նման պատվերներ:
- Հիմա նման բաներ չեն արվում, որովհետև հարուստ մարդիկ էլ հետաքրքիր չեն (ժպտում է-հեղ.): Իսկ եթե լուրջ, նման երեւույթները արդեն կնքում են իրենց մահկանացուն։ Հարուստ ու «լավ տղա» լինելը այլեւս պարծենալու բան չեն։ Այդ ամենը արդեն մոդայիկ չէ եւ որպես երևույթ սկսում է հնանալ։ Ընդհանրապես յուրաքանչյուր ճչացող բան զզվելի է: Աշխարհը գնում է մինիմալիզմի և նատուրալիզմի: Ես ևս զգում եմ, որ մեր երկրում որոշ ժամանակ հետո շատ բաներ կփոխվեն... Նախկին անբովանդակ ու գարշելի շոու բիզնեսը էլ երբեք չի լինելու։ Նախկին հակահիգիենիկ ու զզվելի սերիալներն ու կարգին սկետչները Էլ չեն լինելու։ Անճաշակ հարուստները ու գողաբոզական պաշտոնյաներն ու լավերը էլ չեն կարող 10.000 $-ի կապոցով ապտակել երգչիկների ձախ այտին ու երգել տալ ինչի մասին ուզում են, որի համար ես շատ ուրախ եմ: Ես կուզենայի, որ մաքսիմում քիչ բան անցյալից գար այսօրվա իրականություն, որովհետև անցյալում այն, ինչ տեղի է ունեցել շոու բիզնեսում եւ հեռուստաեթերում, ուղիղ վտանգ են եղել մեր պետության ու պետականության համար, որի հետեւանքը արդեն վայելում ենք։ Մեզ օր առաջ խելքներս գլուխներս հավաքել է պետք։
- Ռիչարդ, ես հիշում եմ, որ տարիներ առաջ ձեր երգերից մեկն էլ նվիրված էր ոստիկանությանը: Այդ տեսահոլովակում բոլոր առումներով դրական էր ներկայացվում ոստիկանության համակարգը: Ըստ ձեզ՝ մեր ոստիկանությունն իսկապե՞ս այդքան լավն է:
- Միանշանակ, ինչքան էլ որ այսօր թիրախավորված է մեր ոստիկանը, ասեմ ձեզ ոչ թե հենց այսօր, այլ նույնիսկ Գասպարյանի ժամանակ էլ ես ակնհայտ փոփոխություններ էի տեսնում ոստիկանության վարքագծի մեջ: Միգուցե ուրիշ խնդիրներ եղել են, ես դա չգիտեմ, չեմ ասում՝ 100 տոկոսով մաքրված է եղել ոստիկանությունը, բայց ոստիկանի վերաբերմունքը դեպի քաղաքացին արդեն ակնհայտ էր: Ես ինքս անձամբ եմ դա զգացել՝ մի քանի դեպքից ելնելով, թե ինչպես են գիշերվա ուշ ժամի մոտեցել ինձ ոստիկանները և առաջարկել իրենց օգնությունը:
- Եվ վերջին հարցը. ստեղծագործական ակտիվություն կնկատենք միայն երաժշտությա՞ն բնագավառում, թե՞ նաև դերասանական:
- Անկեղծ ասած՝ դերասանական կարիերան փակ է ինձ մոտ վաղուց: 2013 թվից եմ փակել այն և համարել, որ ես դերասան չեմ: Ուղղակի պատահականություն էր, որ ես նկարահանվեցի: Իմ գործը երաժշտությունն է, դասական և օպերային երգեցողությունը: Բայց, ամեն դեպքում, չեմ էլ բացառում. կյանք է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու
Նոր մեղադրանք. Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական գործունեությանը
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
«Երևան» բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ծառայությունը հիմնովին վերանորոգված և վերազինված է. վարչապետ
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ
Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը
ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները
ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո
Սահմանադրական դատարանը սկսել է ԱԺ ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու՝ ընդդիմության պահանջի քննումը
Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են վերականգնման նպատակով
Հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում ՀԱՊԿ անդամակցության վճարները. ՌԴ մշտական ներկայացուցիչ
Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան
Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին
Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվում բենզին և դիզելային վառելիք
Բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Տոյոտա»-ն
Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև
Ռուսաստանն ամբողջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը
Մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը. հունիսի 27-ին սպասվում են անձրևներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյան
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հայտարարություն
Ովքեր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Վարդան Ղուկասյանի փեսան տրտնջում է, փորձում համոզել գյումրեցիներին. ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի՛ կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT