«Սա այն բացառիկ դեպքերից է, երբ ես ուրախ եմ, որ դեմ քվեարկեցիք». խնդրահարույց օրինագիծը էլի կքննարկվի

Ազգային ժողովը այսօր դեմ քվեարկեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցին: Նախագիծը կրկին տեղափոխվեց առաջարկների ներկայացման փուլ:

Նախագծին դեմ քվեարկելու առաջարկն արեց հիմնական զեկուցող, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ նշելով, որ կրկին քննարկելու ժամանակ հնարավորություն կունենան դիտարկել բոլոր պատգամավորների եւ գործընկերների այն առաջարկները, որոնք մինչ այդ չէին հնչեցվել եւ չեն քննարկվել:

Անդրադառանալով առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում նախագծում կատարված փոփոխություներին՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց նաեւ, որ բազում քննարկումների արդյունքում որոշվել է փոփոխել ռեկտորի ընտրության հետ կապված դրույթը. եթե նախկինում առաջարկվում էր ռեկտորի ընտրության ընտրանքային տարբերակ, այսինքն՝ խորհրդում ընտրվում էին երեք թեկնածու, որոնցից մեկին նշանակում էր լիազոր մարմինը, ապա հիմա ռեկտորը կընտրվի Խորհրդում՝ ցուցակային կազմի ձայների կեսից ավելին ստանալու պարագայում, եւ կհրամանագրվի լիազոր մարմնի ղեկավարի կողմից:

Նախարարը նշեց նաեւ, որ հաջորդ փոփոխությունը վերաբերում է Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնավարմանը. եթե նախկինում 2 անգամ անընդմեջ չէր կարող զբաղեցնել այդ կարագավիճակը, հիմա այդ սահմանափակումը հանված է:

Խոսելով առաջարկվող այլ փոփոխությունների մասին՝ Վահրամ Դումանյանը ասաց, որ քննարկումների արդյունքում վարչական ոլորտի բոլոր աշխատողների համար սահմանված տարիքային շեմը որոշվել է 65-ից դարձնել 70: Օրինակ ռեկտորի, ամբիոնի վարիչի, դեկանի պաշտոնները վարչականից կդառնան ակադեմիական, իսկ ռեկտորին ներկայացվող պահանջները կսահմանվեն տվյալ բուհի կանոնադրությամբ, եւ օրենքում կամրագրվի միմիայն գիտական աստիճանի առկայության պահանջը:

Նախարարի խոսքով՝ Խորհրդի կազմի ձեւավորման մեջ փոփոխություններ չեն եղել. պահպանվում է 5/4 հարաբերակցությունը. այսինքն՝ խորհրդի կազմի 4 տեղը տրամադրվում է բուհին, բուհի ակադեմիական խորհուրդը ինքն է որոշում այդ 4-ի համամասնությունը: Առաջին ընթերցման ժամանակ ընդունվել է այն դրույթը, որ եթե ինչ-ինչ պատճառով բուհի քվոտաները սահմանված ժամկետում չեն ներկայացվում, ապա լիազոր մարմինն իրեն իրավունք է վերապահում չլրացված տեղերը համալրել իր որոշմամբ:

Պատգամավորների կողմից անհանգստություններ հնչեցվեցին տարիքային շեմ սահմանելու, ԳԱԱ-ին տրվող կարգավիճակի հետ կապված: Բայց առավելապես անհանգստությունները կապված էին ռեկտորների ընտրության եւ Հոգաբարձուների Խորհրդում ձայների համամասնության հետ:

Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր անհանգստությունը ներկայացրեց նախարարին այն հարցի շուրջ, որ, ըստ նրա, բուհը լինելու է քաղաքական պաշտոնյայի ուղղակի հարվածի տակ, եւ ստացվում է, որ ամեն եկող նախարար իր ճաշակով ռեկտոր է փոխելու որեւէ բուհում: Դիտարկմանն ի պատասխան՝ նախարարը նշեց, որ ըստ էության, երբ որ իրենք երկրորդ ընթերցման ժամանակ ռեկտորի ընտրության դրույթը փոփոխել են, ուզել են ընդգծել, որ որեւիցե այլ նպատակ, քան ընդունելի ղեկավար նշանակելը, նախարարությունը՝ լիազոր մարմինը, կառավարությունը չեն հետապնդում:

«Ես մնում եմ իմ տեսակետին. փիլիսոփայությունը հետեւյալն է. իմ համոզմամբ հարաբերակցությունը պետք է լինի 9/0, սակայն հաշվի առնելով բազում հանգամանքներ՝ հանրային ընկալման հետ կապված, հիմնադիրը իր 9 քվոտայից 4-ը տրամադրում է բուհին: Եվ նույն տրամաբանության ներքո է, երբ գրված է՝ եթե ինչ-ինչ պատճառով այդ 4-ը չներկայացվի բուհի կողմից, ապա հիմնադիրը կլրացնի իր հայեցողությամբ: Եթե Դուք ցանկանում եք 50/50 տոկոսային առումով բաշխվի Հոգաբարձուների խորհրդի կազմը, ուրեմն նույնիսկ հանրակրթության տնօրենների նշանակման գործընթացում այդ 50/50-ը կար երկար ժամանակ, եւ լավ տեղյակ եք, թե ինչ խնդիրներ էին առաջանում: Եվ հենց հիմա այդ խնդիրներից կա երկու օջախ, որտեղ մարված չէ այդ բորբոքումը, որը պատճառ էր նրան, որ 4/4-ի պարագայում օրենքով տրված լիազորությամբ նախարարը կամ փոխվարչապետը նշանակում է դպրոցի տնօրեն, արդյունքում առաջանում է բարդ իրավիճակ: Այո՛, հիմնադիրը պետք է ունենա առավելություն միանշանակ»,- պատասխանեց նա:

Պատգամավոր Աննա Կոստանյանը հարց ուղղեց՝ արդյո՞ք ռեկտորների հետ հանդիպումը մի քիչ ավելի վաղ հնարավոր չէր կազմակերպել (որի արդյունքում ձեռնարկվել են նախագծի վերոնշյալ փոփոխությունները), որպեսզի լիներ մաքրազերծված նախագիծ եւ կրկին չառաջանար անհնրաժեշտություն առաջինից երկրորդ ընթերցման փուլ տեղափոխելու:

Իր եզրափակիչ ելույթում Դումանյանը պատասխանելով հարցին՝ ընդգծեց, որ քննարկումներ եղել են, միայն բացթողումը այն է եղել, որ ֆորմալ քվեարկություն չի եղել եւ ինքը, լիահույս է, որ ժամանակի ընթացքում մնացյալ բոլոր խնդիրները կհաղթահարվեն, եւ գուցե նոր գաղափարներ առաջանան:

Նախագիծը քննարկման վերադարձնելու նպատակով դեմ քվերակվելուց հետո Դումանյանը նշեց. «Սա այն բացառիկ դեպքերից մեկն է, որ ես ուրախ եմ, որ դեմ քվեարկեցիք, շնորհակալություն»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2563 դիտում

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը