Երևան
12 °C
ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր առաջին անգամ Ջոզեֆ Բայդենը ռազմական գործողության իրականացման հավանություն է տվել: Նրա հրամանով ավիահարվածներ են հասցվել Սիրիայի ուղղությամբ: Սա Ռուսաստանի կտրուկ ու սուր քննադատության պատճառ է դարձել: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում գտնվող ռուս զինվորականները հարվածների մասին տեղեկացել են դրանք հասցվելուց րոպեներ առաջ:
Պենտագոնը հայտարարել է, որ Սիրիա-Իրաք սահմանին ավիահարվածները պատասխան են եղել Իրաքում ԱՄՆ զորքերի ու նրանց դաշնակիցների դեմ վերջերս իրականացված հարձակումներին:
Գործողության արդյունքում, ըստ Պենտագոնի, ոչնչացվել են մի շարք օբյեկտներ, որոնք որպես սկզբնակետ օգտագործվել են իրանամետ աշխարհազորայինների խմբերի կողմից, այդ թվում `Քաթաիբ Հեզբոլլահի և Քաթաիբ Սայիդ ալ-Շուհադայի: Սիրիայում նրանք գործում են նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից:
Այս ամսվա ընթացքում Իրաքում հարձակման են ենթարկվել ԱՄՆ-ին պատկանող օբյեկտները: Էրբիլում գտնվող կոալիցիոն ռազմաբազայում հրթիռակոծման հետեւանքով վիրավորվել է ամերիկացի զինվորական: Հրթիռակոծման տակ են հայտնվել Բաղդադում գտնվող ԱՄՆ ռազմաբազաները, այդ թվում՝ այսպես կոչված «Կանաչ գոտում» գտնվողները, որտեղ տեղակայված են ԱՄՆ դեսպանատունը և Միացյալ Նահանգների դիվանագիտական մի շարք ներկայացուցչությունները:
Պենտագոնը հայտարարության մեջ նշել է, որ ԱՄՆ-ը Բայդենի հրամանով իրականացրել է «համարժեք ռազմական պատասխան», որը համաձայնեցվել է «դիվանագիտական օղակների հետ, ներառյալ՝ արվել են խորհրդակցություններ կոալիցիայի գործընկերների հետ»:
«Այս գործողությունը հստակ ուղերձ է այն մասին, որ նախագահ Բայդենը կպաշտպանի ԱՄՆ-ը և կոալիցիայի զորքերը: Միևնույն ժամանակ, մենք վճռականորեն ենք գործել՝ թեթևացնելով իրավիճակը թե՛ Սիրիայի Արևելքում, թե՛ Իրաքում», - ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին:
Reuters- ը, վկայակոչելով Իրաքի իշխանություններին, հայտնում է, որ ամերիկյան հարվածի հետեւանքով սպանվել է Քաթաիբ Հեզբոլլահի առնվազն մեկ անդամ, ևս չորսը վիրավորվել են: Միեւնույն ժամանակ, Բրիտանիայում գտնվող Սիրիայի մարդու իրավունքների մոնիտորինգի կենտրոնը հայտնում է, որ ավիահարվածի հետեւանքով հնարավոր է՝ զոհվել է ավելի քան 20 մարդ:
Մոսկվան անմիջապես հայտարարել է, որ ԱՄՆ գործողությունները կարող են հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի սրման:
«Այս պատմությունը տարօրինակից դառնում է բացահայտորեն վտանգավոր, երբ հասկանալի է դառնում, որ տարածաշրջանում հնարավոր է ռազմական առճակատման սրում և ԱՄՆ-Իրան փոխգործակցության քիչ թե շատ կարգավորման նորմալացման խզում Իրանի միջուկային ծրագրի շրջանակում», - ասել է Դաշնային խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Միացյալ Նահանգները նախազգուշացրել են ռուս զինվորականներին Սիրիային սպասվելիք հարվածների մասին՝ դրանք արձակելուց մի քանի րոպե առաջ:
«Մեր զինվորականներին նախազգուշացրել էին չորս-հինգ րոպե առաջ: Դա վերաբերում է հարցի ռազմական կողմին: Եթե դիտարկենք դեկոնֆլիկտինգի տեսանկյունից, որն առկա է ռուս ու ամերիկացի զինվորականների միջև, ոչինչ այդ մասին չի հուշում, երբ հարվածն արդեն հասցված է », - ավելացրել է նա:
Լավրովը նաև ասել է, որ Մոսկվան պատրաստվում է ամերիկացիներին հարցնել երկրում գտնվելու իրենց ծրագրերի մասին, քանի որ տեղեկատվություն է ստանում, որ նրանք որոշում են կայացնում երբեք չլքել Սիրիան:
Ռուսական դիվանագիտական աղբյուրներում այլ կարծիք էլ կա այն մասին, որ հարվածը հասցվել է ՄԱԿ-ի ինքնիշխան անդամ պետության տարածքում, ինչը միջազգային իրավունքի անընդունելի խախտում է:
Ռուսաստանը ռազմակայան ունի Սիրիայում ՝ Հմեյնիմում: ՌԴ-ն այնտեղ սկսել է իր ռազմական գործողությունները 2015-ի սեպտեմբերին ՝ նախագահ Բաշար ալ-Ասադի կողմն անցնելով: Մոսկվայի շնորհիվ Ասադի բանակը կարողացավ հետ գրավել երկրի նախկինում կորցրած շրջանները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում շեշտել էր, որ ռուսական գործողություններն ու ներկայությունը Սիրիայում ընթանում է միջազգային իրավունքի շրջանակներում, քանի որ ռուս զինվորականները հրավիրվել են Սիրիա՝ նախագահ Ասադի կողմից:
«Մենք շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին տեղում, մենք մշտական կապի մեջ ենք մեր սիրիացի գործընկերների հետ»,- այսօր ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ օդային հարվածները օբյեկտներին, որոնք, ըստ Վաշինգտոնի, պատկանում են իրանամետ ուժերին :
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ-ի հարվածները Դեյր Էզ Զորի նահանգում ՝ դրանք որակելով միջազգային իրավունքին հակասող, հաղորդում է SANA պետական գործակալությունը: Թեհրանը դեռ չի պատասխանել հարձակումներին:
«Թե ինչպես է այս հարվածների ու գործողության մասին տեղեկատվությունը տարածվում, հավանաբար, ավելի կարևոր է, քան հենց ինքը:
10 օր պահանջվեց պատրվակի ՝ Էրբիլում հրթիռային հարձակման և պատասխան գործողության համար:
ԱՄՆ պաշտպանության նախարարը նշել է Իրաքի կառավարության օգնությունը հետախուզական տեղեկատվության հավաքագրման գործում:
Ըստ Պենտագոնի հավաստման, օդային հարվածներն իրականացվել են Իրաքի սահմաններից դուրս ՝ Բաղդադի կառավարության համար նվազագույնի հասցնելով պարզաբանումների պահանջը:
Վաշինգտոնը, կարծես, փորձում է գործել ի տարբերություն նախորդ իշխանության, ավելի անկանխատեսելի և միակողմանի կառավարմամբ:
Բայց մինչ Բայդենի վարչակազմը ուղիներ է որոնում 2015 թ. Իրանի միջուկային գործարքը վերագործարկելու համար, այդ հարվածները նաև ազդանշան են ուղարկում Թեհրանին, որ միայն այն պատճառով, որ իրենք պատրաստ են բանակցել, չի նշանակում, թե տարածաշրջանում կարող են անել այն, ինչ ուզում են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT