Երևան
12 °C
«Հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումները հաստատելու մասին» վարչապետի որոշմանը, որի վերաբերյալ քննադատություններով և դժգոհություններով էին հանդես գալիս կրթության ոլորտի ներկայացուցիչները, այդ թվում` մասնավոր կրթօջախների տնօրենները, պարզվում է՝ դեմ է նաև առողջապահության նախարարությունը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի և պատերազմի պատճառով 2021 թ.-ին սպասվող հարկային ճեղքի կրճատման նպատակով ՀՀ վարչապետը՝ 2020 թ. դեկտեմբերի 30-ին նոր որոշում է ընդունել՝ «Հարկային քաղաքականության ճեղքի կրճատման» միջոցառումներ, որով նախատեսված է առողջապահության, կրթության և գյուղատնտեսության ոլորտները հարկել ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ): Կառավարությանը հանձնարարվել է մինչև 2021 թ. մայիսի երկրորդ տասնօրյակը պատրաստել օրենսդրական փոփոխությունների համապատասխան փաթեթ:
Նշված որոշմամբ առաջարկվում է ավելացված արժեքի հարկը՝ 20 տոկոս, կիրառել կրթության, առողջապահության, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտներում: Մասնավոր կրթական հաստատությունների ղեկավարները ահազանգելով պնդում էին, որ այդ կարգով հարկումը կբերի ուսման վարձի առնվազն 20 տոկոս աճի, ինչն էլ իր հերթին այդ կրթությունը կդարձնի պակաս մատչելի ու էլիտարացվող:
Առողջապահական գերատեսչությունում եւս կարծում են, որ ԱԱՀ-ով հարկումը բացասական ազդեցություն կունենա առողջապահության ընդհանուր համակարգի վրա: Ծառայությունների գինը կբարձրանա, պետությունը նույնպես ստիպված կլինի թանկ վճարել պետպատվերով գնվող ծառայությունների դիմաց, իսկ հարկերից գոյացած միջոցները դա չեն փոխհատուցի: Այդ իսկ պատճառով, ըստ նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետի պաշտոնակատար Հասմիկ Մնացականյանի, նախարարությունը, որպես ոլորտի քաղաքականությունը մշակող մարմին, դեմ է այս ծրագրին և պատրաստվում է իր դժգոհություններն ու մտահոգությունները ներկայացնել ծրագրի քննարկման ժամանակ:
«Հարկերի ավելացումը, բնական է, բացասական է անդրադառնալու ընդհանուր ոլորտի վրա: Պատկերացրեք՝ դուք ազատված եք հարկերից, բայց հիմա պետք է ավելի գումար վճարեք: Մենք, իհարկե, մասնակցելու ենք որոշման քննարկմանը, որի նախաձեռնողը ֆինանսների նախարարությունն է, և ներկայացնելու ենք մեր տեսակետը, բայց դեռ ոչ մի հստակ բան չկա»,- մեզ հետ զրույցում ասաց Մնացականյանը՝ հավելելով, որ քննարկումները դեռ չեն սկսվել: Դրանցից հետո միայն կձևավորվի վերջնական իրավական փաստաթուղթը:
Նրա խոսքով՝ այս որոշումը բացասական ազդեցություն կունենա նաև առողջապահական համակարգի բյուջեի վրա, քանի որ այդ որոշմամբ առաջարկվում է ընդլայնել պետական պատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնություն ստացող անձանց շրջանակը կամ պետական պատվերի շրջանակներում մատուցվող բժշկական ծառայությունների շրջանակը:
«Մեր նպատակը առողջապահական ծառայությունները հնարավորինս բնակչության համար ավելի մատչելի դարձնելն է: Բացի դա, սա նաև բացասաբար կանդրադառնա առողջապահական բյուջեի վրա, որովհետև պետական պատվերի շրջանակներում մատուցվող անվճար բժշկական ծառայություններից օգտվող անձանց շրջանակը ընդլայնելու համար ավելի շատ գումար է պետք, որովհետև, եթե իքս գումարով հիմա պետպատվերից օգտվում են իքս թվով շահառուները, բնական է, եթե գինը ավելանա, ավելի քիչ շահառուներ կսպասարկվեն»,- եզրափակեց առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետի պաշտոնակատարը:
Ինչպես վերը նշեցինք, նախաձեռնության ընդունման դեպքում մասնավոր դպրոցները ևս կհարկվեն ԱԱՀ-ով, որի բացասական ազդեցության մասին արդեն արձագանքում են մասնագետները: «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Շամամ Գևորգյանը, ասոցիացիայի անդամներ՝ «Այբ» դպրոցի ուսուցիչ Արամ Փախչանյանը, «Ուսում» դպրոցի համահիմնադիր Հայկազ Նավասարդյանը և «Փոքրիկ իշխան» դպրոցի գործադիր տնօրեն Մարիա Խախամյանը փետրվարի 24-ին հանդիպել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի հետ: Ըստ նրանց՝ հարցումները ցույց են տվել, որ ծնողների մեծ մասը չի կարողանալու վճարել ուսման վարձը, որն ԱԱՀ-ով հարկվելու պարագայում առնվազն 20 տոկոսով կբարձրանա: Արամ Փախչանյանը համոզված է, որ ԱԱՀ-ով հարկումը ոչ միայն կվնասի կրթության ոլորտը, այլև կտուժի պետությունը, որին այս որոշումը օգուտ չի տալու, հետևաբար անհրաժեշտ է վերանայել այն:
Մխիթար Հայրապետյանն էլ նշել է, որ խնդրից տեղյակ է և կարծում է, որ հարցը հավելյալ քննարկման կարիք ունի:
Մերի Խաչատրյան
Որքան մարդ է մասնակցել Գյումրիի Վարդանանց հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին
ՊԵԿ-ը կաշառքի համար ձերբակալված աշխատակիցների կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ
Քոչարյանը քաղաքական դիակ է. նրա շուրջը հավաքվածները պետք է գետինը մտնեն. Գագիկ Սաֆարյան. տեսանյութ
Իրանը չի ընդունի Վաշինգտոնի չափազանցված պահանջները. Փեզեշքիան
Հայաստան-Մոլդովա հանդիպման տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում. ՀՖՖ
Քոչարյանը, մեղմ ասած, սուտասան սրիկա է. հասկանում են, որ հայտնվելու են քաղաքական աղբանոցում. Գասպարյան
Մենք Գյումրիում պետք է անցկացնենք ավագանու արտահերթ ընտրություններ, որպեսզի Գյումրին կարողանա ծաղկել. Փաշինյան
Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ կա վիրավոր
Հայտնի է՝ երբ կբանավիճեն ընտրություններին մասնակցող կուսակցությունները
Գյումրին ծփում է. ՔՊ կուսակցականները կադրեր են հրապարակել
«Ալյանս» կուսակցությունը դուրս է գալիս ընտրապայքարից
ՀԷՑ-ի գործընթացը գրեթե ավարտական փուլում է, հաջորդը կլինի «Արարատցեմենտը». Խուդաթյան
«Jeep»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել էլեկտրասյանը. 3 անձ հոսպիտալացվել է
Կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել են ՊԵԿ աշխատակիցներ
Կասեցվել է «Օսկան» կաթնաշոռի արտադրությունը
Կալուգացու նոր սուտը․ ովքեր են իրականում հայաթափել Հայաստանը․ Ռուբեն Ռուբինյան
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Ինչպես ԽՍՀՄ-ը ոչնչացրեց մեր ուղեղը. Անդրանիկ Թևանյանի կալանավորումը «պատմական» է
Բաց տեքստով սպառնում են՝ «եթե մեզ չընտրեք, մեր արտաքին տերերի ձեռքով ձեր բիզնեսը կխեղդենք». Մանավազյան
Նիկոլ Փաշինյանը մոտեցել է հաշմանդամություն ունեցող տղային և քարտեզ ամրացրել. տեսանյութ
Բնականաբար, ես Կանադայում տուն չունեմ. կալուգացին երկրորդ ներողությունը կխնդրի. վարչապետ
ՍԱՄՈзванец-ը չի գործարկելու TRIPP-ը. նրան ձայն տալու դեպքում հիշեք՝ Հայաստանը մնալու է շրջափակված. Հակոբյան
Հայաստանը կմասնակցի առաջիկա ԵԱՏՄ գագաթնաժողովի աշխատանքներին․ Միրզոյան
Գորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի կողմից լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործի քննությունն ավարտվել է
Փաշինյանին տապալելու ծրագիրը. ռուսական հետախուզությունից արտահոսած փաստաթղթեր՝ ՀՀ-ում իշխանափոխության մասին
Դատախազությունում կգործի թեժ գիծ՝ ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում հանցանքների մասին տեղեկացնելու նպատակով
Մեկնարկում է հայտագրումը. ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների
Անգամ ծիծաղելի չէ հետևել՝ ինչպես են լուրջ դեմքով չեղած կառավարության նիստ անում, օրենք ընդունում. Աբրահամյան
Մինչև մայիսի 28-ի զորահանդեսը Երևանում ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի տեղաշարժի նկարահանումները խստիվ արգելվում են
ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի արտոնյալ գինը Հայաստանի համար կդառնա շուկայական. Պեսկով
Պերեվառոտ են անելու․ ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ մեծահարուստ «կալուգանման օլիգարխ» անհայրենիքների մասին
Ucom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ կայացել է Executive Offsite Vol.1-ը՝ միավորելով ՀՀ բիզնես առաջնորդներին
Ապրիլին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 7.1%
Բացառիկ գործարք Հայաստանում. Ամիօ բանկի ֆինանսավորմամբ ստեղծվում է արտադրական տարածաշրջանային հաբ
«Մասկվայից կոնկրետ ասում են, որ հանկարծ եթե անցնի էլ Նիկոլը, պերեվարոտ ա լինելու». նոր ձայնագրություն
Տեղի է ունեցել 6-րդ պալատի նիստը՝ Նապոլեոնի, Մակեդոնացու և իրեն վարչապետ հռչակածի մասնակցությամբ․ Չախոյան
Օլիգարխը դարձյալ ստել է. Հայաստանում արդեն 3 տարի է՝ 1000-ի հասնող աշխատակիցներով մետաղաձուլարան է գործում
«Ֆեմ» ՍՊԸ-ի «Հավի շաուրմա»-ի արտադրությունը կասեցվել է
Իշխանական ճաշ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ղուրբանդ էղնիմ, մենք խաղաղությանը տեր ենք, մեր վարչապետը դու ես․ գյումրեցիները՝ Փաշինյանին․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT