Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ աշխատանք կատարող պաշտոնյա պետք է իր գործով զբաղվի. ԿԳՄՍ նախարարը՝ ԳՇ հայտարարության մասին

«Ընդհանրապես ես կարծում եմ, որ յուրաքանչյուր պրոֆեսիոնալ աշխատանք կատարող պաշտոնյա պետք է զբաղվի այն գործով, որի համար ինքը պատասխանատու է: Նախորդ տարին սկսվեց կորոնավիրուսով, այնուհետեւ՝ պատերազմ, հիմա՝ այսպիսի քաղաքական հայտարարություններ, քաղաքական հակադրություններ: Երբ սկսվեց կորոնավիրուսը, հայտնի շրջանակներում քաղաքական գործիչները դարձան վիրուսոլոգ: Պատերազմի ժամանակ էլ նույն շրջանակները դարձան ճակատամարտ վարողներ:

Իմ կարծիքով՝ զինվորականները պետք է մեր երկրի սահմանները, անվտանգությունը պահպանեն: Որպես անձ՝ կարելի է անհամաձայն լինել այս կամ այն որոշմանը, բայց գտնվելով որոշակի պաշտոնում՝ անձը պարտավոր է կատարել այդ պաշտոնում իր առաքելությունը»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով Գլխավոր շտաբի երեկվա հայտարարությանը, որով վարչապետին ներկայացվում էր հրաժարականի պահանջ:

Նախարարը հավելեց նաեւ, որ, իր կարծիքով, ԿԳՄՍ նախարարությունը կատարում է իր վրա դրված կրթական, գիտական, մշակութային պարտականությունները:

«Նախարարությունն առօրյա կյանքում ամեն ճիգ գործադրում է՝ իր առջեւ դրված խնդիրները լուծելու: Կրթական դաշտն էլ է ճակատ. ամենակարեւոր ոլորտներից այն առումով, որ մենք գործ ունենք մարդու գիտակցության եւ կրթվածության հետ: Ես կարծում եմ՝ այս երեւույթները, որ այսօր մեր հասարակության մեջ մենք բոլորս տեսնում ենք, պատճառն են կրթվածության եւ գիտելիքների ոչ պատշաճ որակների առկայության»,- նկատեց նա:

Հարցին՝ ընդդիմադիրները վստահեցնում են, որ իշխանականներին օր ու արեւ չեն տալու, հաջողվո՞ւմ է նրանց ձեզ օր ու արեւ չտալ, Դումանյանը պատասխանեց. «Իմ ու օր ու արեւը աշխատանքային է, նախարարությունը իր անհետաձգելի աշխատանքներն է կատարում, իրավունք չունենք հապաղելու»:

Հարցին՝ չե՞ք համարում, որ այս իրավիճակում վարչապետի եւ Կառավարության հրաժարականը պարզապես օրախնդիր է, Վահրամ Դումանյանը նշեց. «Ոչ, չեմ համարում»:

Վահրամ Դումանյանը նաեւ նշեց, որ հանրահավաքի մասնակցելու հրահանգներ չեն եղել: Ինքը ներկա չի եղել, որովհետեւ աշխատում էր, անհետաձգելի գործեր ուներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1679 դիտում

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը