Երևան
12 °C
ՊԵԿ-ը բացահայտել է ինտերնետային հարթակի վճարովի ծառայություններից ստացված գումարների դիմաց հարկերը պակաս վճարելու դեպք: Շուրջ 233 մլն դրամ լրացուցիչ հարկային պարտավորություններն ամբողջությամբ վերականգնվել են պետական բյուջե:
Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ներկայացնելով մանրամասներ.
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ինտերնետային տիրույթում գրանցված կայքը, որը ներկայացնում է տարբեր ապրանքների առուվաճառքի և ծառայությունների մատուցման կամ ստացման հայտարարությունների տեղադրման հարթակ, ունի նաև վճարովի ծառայություններ, որոնց դիմաց ստացվող գումարները հավաքագրվել են վճարային տերմինալների միջոցով և փոխանցվել որոշ անհատ ձեռնարկատերերի բանկային հաշվեհամարներին:
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, և փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված անհատ ձեռնարկատերերից մեկը 2019 թվականին իրականացրած ձեռնարկատիրական գործունեության համար չի հայտարարագրել 235.8 մլն դրամ շրջանառություն, որի արդյունքում չի հաշվարկել և ՀՀ պետական բյուջե չի վճարել 46.6 մլն դրամ ավելացված արժեքի հարկ, իսկ մյուս անհատ ձեռնարկատերը 2016-2018 թվականներին իրականացրած ձեռնարկատիրական գործունեության համար պակաս է հաշվարկել և ՀՀ պետական բյուջե չի վճարել 53.2 մլն ՀՀ դրամ հարկ:
Նշված քրեական գործի առնչությամբ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ձեռնարկվել են քննչական և դատավարական լայնածավալ գործողություններ: Արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված անհատ ձեռնարկատերերի կողմից չհաշվարկված և պետական բյուջե չվճարված հարկերի գումարներն անհամեմատ ավելի մեծ են:
ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված ելակետային տվյալների հիման վրա քրեական գործով համալիր հարկային ստուգումներ են նշանակվել անհատ ձեռնարկատերերի մոտ:
Ստուգման ընթացքում անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացվել են հաշվարկներ (այդ թվում՝ ճշտված), որոնց արդյունքում առաջացել են լրացուցիչ հարկային պարտավորություններ, համապատասխանաբար՝ 99,9 մլն դրամ և 132.7 մլն դրամ գումարների չափով, որոնք վերջիններիս կողմից ամբողջությամբ վերականգնվել են:
Քրեական գործով որոշում է կայացվել նշված անհատ ձեռնարկատերերի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ հանցագործությամբ պատճառված վնասը հատուցելու հիմքով:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին զերծ մնալ հարկման հիմք հանդիսացող փաստաթղթեր չներկայացնելու կամ դրանցում կեղծ տվյալներ ներկայացնելու եղանակով հարկեր չվճարելու հանցավոր գործունեությունից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT