Ըստ նախնական հաշվարկի՝ Արցախում մոտ 10 հազար ընտանիքի համար բնակարան պետք է կառուցվի. Ղուլարյան

Արցախում տեղի ունեցած վերջին պատերազմը գույքային վնասներ հասցրեց թե՛ Արցախին, թե՛ Հայաստանին: Ընդհանուր առմամբ որքան վնաս են կրել 2 պետությունները՝ դեռեւս հստակ չէ:

Գույքային վնասների վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի հետ:

- Պարոն Ղուլարյան, վերջին պատերազմից հետո Քաղաքաշինության կոմիտեն շատ անելիքներ ունի: Ընդհանուր առմամբ քանի՞ գույք է վնասվել Հայաստանում եւ քանի՞ գույք է անցել հակառակորդի տիրապետության տակ:

- Իրոք, պատերազմի արդյունքում ի հայտ եկան բազմաթիվ ինչպես հրատապ անհետաձգելի, այնպես էլ միջնաժամկետ եւ հեռանկարային լուծում պահանջող քաղաքաշինական խնդիրներ։ Սահմանազատման արդյունքում հակառակորդի տիրապետության տակ է անցել ՀՀ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրից մեկ գույքային միավոր եւ Շուռնուխ բնակավայրից՝ 12 բնակելի տուն՝ կից տնամերձ հողամասերով։ Իսկ պատերազմի հետեւանքով Գեղարքունիքի մարզում գազախողովակաշարեր են վնասվել, 2 գյուղում դպրոցների պատուհաններ են վնասվել, Սոթքում 30 տան պատուհաններ են վնասվել, 1 տուն ամբողջությամբ վնասվել է Մեծ Մասրիկում եւ 2 տան՝ պատուհաններ ու ծածկեր:

- Գնահատականներ կա՞ն, թե գումարային առումով որքան է կազմում մեր գույքային վնասները, եւ արդյո՞ք համարժեք տներ են կառուցվելու:

- Պատերազմական գործողությունների հետեւանքով Սյունիքի մարզում առկա եւ հնարավոր խնդիրների բացահայտման եւ օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, եւ անհրաժեշտության դեպքում գույքային վնասները կհաշվարկվեն։ Հավելեմ նաեւ, որ կառուցվելու է նոր բնակելի թաղամաս՝ սեյսմակայուն եւ էներգաարդյունավետ 13 բնակելի տներով, օժանդակ շինություններով։

- Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Կառավարությունը՝ այդ վնասները վերականգնելու համար, եւ որքա՞ն ժամանակում կավարտվեն իրականացվող աշխատանքները:

- Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ 2021 թվականի հունվարի 29-ին Կապանում կայացած՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի խորհրդակցության արդյունքում որոշվել է Շուռնուխ եւ Որոտան գյուղերում անշարժ գույք կորցրած բնակիչներին ցուցաբերել աջակցություն: Մասնավորապես նախատեսվել է այդ բնակիչներին ցուցաբերել ֆինանսական աջակցություն, որի միջոցառումն արդեն իսկ հաստատվել է Կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի նիստում (յուրաքանչյուր բնակչի միանվագ 300 հազար դրամ, եւ 6 ամիս՝ 68 հազարական դրամ), իսկ Շուռնուխ գյուղում կառուցել բնակելի նոր թաղամաս Շուռնուխ գյուղում սահմանազատման հետեւանքով իրենց բնակելի նշանակության գույքերի (իրենց հողամասերով եւ օժանդակ շինություններով) տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների համար: Ըստ նախնական հաշվարկի՝ ծրագրի իրականացման համար կպահանջվի 700 մլն դրամ: Հարկ եմ համարում նշել նաեւ, որ աշխատանքները սկսվել են անհապաղ՝ տրոհելով դրանք ըստ առանձին փուլերի։ Ներկայում տեղական շինարարական կազմակերպության կողմից իրականացվում են փողոցային ցանցի հողային աշխատանքները։

- Պարոն Ղուլարյան, խոսենք նաեւ Արցախից. պատերազմից հետո մի քանի անգամ այցելել եք այնտեղ, քանի՞ միավոր գույք է վնասվել, եւ մոտավորապես ի՞նչ գնահատական կա ֆինանսական վնասների չափի առումով:

- Այս պահն խոսել վնասների հաշվառման եւ գնահատման վերջնական տարբերակի մասին, դեռ վաղ է: Մինչ օրս ընթանում է այդ պրոցեսը: Սակայն նախնական դրությամբ հաշվառվել է տարբեր վնասվածության աստիճանների մոտ 7000 միավոր անշարժ գույք, որոնցից մոտ 1300-ը արդեն վերականգնվել են, կամ ընթացքում են վերականգնողական աշխատանքները: Այդ ցուցակում կան նաեւ այնպիսի շենք-շինություններ, որոնք վերականգման ենթակա չեն: Դրանց վերաբերյալ նույնպես ընթանում է վնասների հաշվառման եւ գնահատման գործընթացը: Արցախի քաղաքաշինության նախարարության կողմից խնդիրները խմբավորվել են՝ ըստ գերակայությունների եւ առաջնահերթությունների՝ առաջադրելով հրատապ անհետաձգելի լուծում պահանջող, միջնաժամկետ եւ հեռանկարային ռազմավարական խնդիրների շրջանակները: Ներկայումս Արցախում մեկնարկել են մի քանի բնակելի թաղամասերի շինարարական աշխատանքները։ Միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ, ըստ նախնական հաշվարկի, մոտ 10.000 ընտանիքի համար անհրաժեշտ է կառուցել բնակարաններ, որոնց խոշորացված հաշվարկը կկազմի մոտ 125 մլն դոլարին համարժեք դրամ, իսկ պատերազմի ամբողջական վնասի գնահատման գործընթացը դեռեւս գտնվում է հստակեցման փուլում:

- Արցախում փայտից նոր տներ են կառուցվում. տեղեկություն ունե՞ք՝ դրանք վերջնակա՞ն տարբերակ են, թե՞ հետագայում շենք-շինություններ էլ են կառուցվելու:

- Իմ կատարած վերջին այցի ժամանակ ԱՀ քաղաքաշինության նախարարի ուղեկցությամբ եղանք կառուցվող փայտե տների թաղամասում, ծանոթացանք կատարվող աշխատանքների տեխնիկական մասին: Նախարարի փոխանցմամբ, Արցախում իրականացվում է փայտե տների կառուցման պիլոտային ծրագիր, որի շրջանակում նախատեսվում է նախնական 5 տան կառուցում: Նշված տները մոտ 50 տարվա երաշխիքով են կառուցվում: Ինչ վերաբերում է հետագայում կառուցվելիք տներին, ապա մենք առաջնահերթություն ենք տալիս նորարարական տեխնոլոգիաներով, ամուր կառուցվածքով, արագ կառուցվող տներին՝ չբացառելով ավանդական կառուցապատման տարբերակները:

- Պարոն Ղուլարյան, վերջին շրջանում մի քանի երկրաշարժ տեղի ունեցավ Հայաստանի տարածքում, քաղաքաշինական առումով շինությունները որքանո՞վ են պատրաստ կամ մինչեւ քանի՞ բալ երկրաշարժին կարող են դիմանալ: Վիճակագրություն կա՞, թե Հայաստանում քանի շենք է գտնվում սեյսմավտանգ վիճակում:

- Հանրապետության տարածքում մոտավորապես 19.000 բազմաբնակարան շենքից 614-ը սեյսմավտանգ է, որի մի մասը անբավարար վիճակում է, մյուսը՝ վթարային: Քաղաքաշինական օբյեկտները, որոնք գոյություն են ունեցել դեռ Խորհրդային տարիներին, նախագծվել են 7 բալի սեյսմակայունության հաշվարկով, եթե դրանք չեն ամրացվել այսօրվա նախատեսված նորմերի՝ 9 բալի պահանջներին, բնական է, չեն համապատասխանում։ Բայց վերջին՝ 10-15 տարիներին կառուցված շենքերը արդեն իսկ նոր նորմերին՝ 9 բալին համապատասխան են կառուցվել։ Բացի այդ՝ կան վթարային 1200-ից ավելի անհատական բնակելի տներ: Սրանց մեծ մասը գտնվում է Երեւանում, Վանաձորում եւ Գյումրիում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
26798 դիտում

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 17-ին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան

Հատուկ ձյանը սպասողների համար. Սուրենյանը հայտնել է, թե ինչ եղանակ է սպասվում առաջիկա տասը օրը

Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ

Նոյեմբերին գրանցվել է ՀԴՄ կանոնների խախտման 485, վարձու աշխատողի չձևակերպման 59 դեպք. ՊԵԿ-ի ամփոփումը

Արսեն Թորոսյանն անդրադարձել է 65 տարեկանից բարձր քաղաքացիների առողջության ապահովագրության թեմային

Դալար գյուղի անասնագոմից գողացել են 30 գլուխ ոչխար. կասկածյալ երիտասարդը հայտնաբերվել է

Նախընտրական գործընթաց է սկսվում, հանկարծ չսխալվեք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ժամանել է Երևան

ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումային ծրագրին

ՀՀ-ում ոստիկանության և փրկարար ծառայության համար այսուհետև կգործի 112 միասնական հեռախոսահամարը

ՀՀ ԱԱԾ-ում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում

ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ում առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության մասին օրենքը

ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն

ՔՊ վարչությունը մերժել է Հայկ Սարգսյանի առաջադրումը. վերջինս կբողոքարկի

Թրամփը Պաղեստինի և մի քանի այլ երկրի քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի ամբողջական արգելք է սահմանել

Ավտովթար Երևանում. վարորդներն ու ուղևորը վնասվածքներ են ստացել

Տարատեսակ տափակություններով մոլորեցնելու փոխարեն Նարեկը կարող է պատասխանել մեկ պարզ հարցի. Չախոյան

Վրեժից դրդված՝ հայրը ձեռքերով խեղդել է 3-ամյա որդուն, դին տարբեր տեղեր տեղափոխել. նախաքննությունն ավարտվել է

Ինչ եղանակ է սպասվում ՀՀ տարածքում առաջիկա օրերին

Հորմուզ կղզին ուժեղ անձրևներից հետո. տեսանյութ

ԿԳՄՍՆ աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը 6 բարձրակարգ երաժշտական գործիք է ձեռք բերել

Վերնաշեն բնակավայրում «խելացի» անասնաշենքը կառուցված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Պապոյանը նոր մանրամասներ է հայտնել էլեկտրամոբիլների ներմուծման պայմանների մասին. տեսանյութ

Թուրքիայի Մարմարա ծովը ափից 20 մետրով նահանջել է. տեսանյութ

Մեզ համար կարևոր են Հայաստանի և Ադրբեջանի շահերը. մենք էլ այդ ամենից ունենք մեր սեփական շահերը. Կոբախիձե

Կայացել է Արման Ծառուկյանի և Մեհդի Բուդուլաևի հայացքների մենամարտը. տեսանյութ

Ինչպես է հաշվարկվելու 500.001-ից 1 մլն դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների ապահովագրավճարը. Ավանեսյան

Պեկինի թանգարաններից մեկում երեխան կոտրել է 2 կգ կշռով մաքուր ոսկուց պատրաստված թագը. տեսանյութ

Ծնվել է Սուրեն Պապիկյանի որդին

Ինչ են քննարկել Միրզոյանն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը

Խորհրդակցություն ՄԻՊ աշխատակազմում. Անահիտ Մանասյանը հանձնարարականներ է տվել

Անշարժ գույքեր, 22,6 մլն դրամ ապօրինի եկամուտ և այլն. ինչ է դատախազությունը պահանջում նախկին մաքսային տեսուչից

Սյունիքի մարզի մի մասում ձյան տեղումներ են

ԵՄ հայտարարությունից հետո լիքը մարդ նեղսրտել է. Հարությունյան

Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեսանյութ

5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում

Գորիսում ձյուն է տեղում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին մերկասառույց է

Ուսման Դեմբելեն՝ 2025 թվականի լավագույն ֆուտբոլիստ. ՖԻՖԱ

Պարեկային ծառայության համալրման նպատակով դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգվել է. երբ է վերջին օրը