Երևան
12 °C
Փետրվարի 18-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի» 18-րդ նիստը: Վերջինիս մասնակցել են նաև Հայաստանում Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզին և «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» (ՎԶԵԲ) երևանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն:
Ողջույնի իր խոսքում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է.
«Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի» 18-րդ նիստի շրջանակներում: Նախքան աշխատանքների մեկնարկը՝ ցանկանում եմ անդրադառնալ ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի:
2020 թվականը Հայաստանի համար բազմակի ճգնաժամերի տարի դարձավ՝ նկատի ունենալով տարեսկզբի կորոնավիրուսի համավարակը և արդեն աշնանը Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը: Այս ամենը խաթարող ազդեցություն ունեցավ տնտեսության ու սոցիալ-տնտեսական կյանքի վրա. տնտեսական տարին ավարտել ենք մոտ 7.5 տոկոս տնտեսական անկումով, ինչը չի կարող սոցիալական հետևանքներ չունենալ:
Նախորդ տարին ավելի տեսանելի դարձրեց խորքային այն խնդիրները, որոնք կուտակվել են և ընդհանուր առմամբ բնութագրում են մեր երկրի տնտեսական համակարգը: Մասնավորապես՝ մրցունակության և տեխնոլոգիական զարգացման ոչ բավարար մակարդակ, ըստ այդմ՝ ֆորս-մաժորներին դիմակայելու ցածր կարողունակություն և իրավիճակներին ադապտացվելու նվազ ճկունություն: Այս խնդիրներն ավելի սուր են արտահայտված փոքր և միջին ձեռնարկատիրության հատվածում:
Այս իրողությունը հետևություններ անելուց զատ՝ տնտեսական քաղաքականության վերաիմաստավորման և առկա մարտահրավերներին համապատասխան վերափոխման անհրաժեշտություն է ստեղծում: Այս համատեքստում փոքր և միջին ձեռնարկատիրության մրցունակության և դիմակայունության աճի հիմքում պետք է ընկած լինեն ինդուստրիալիզացիան, տեխնոլոգիական մոդեռնիզացիան և միջազգային արժեշղթաներում մրցունակ դիրքեր գրավելը:
Անկասկած, բոլոր ներկաներն արդեն իրազեկ են, որ Վարչապետի կողմից հրապարակված ճանապարհային քարտեզի կետերի իրականացման շրջանակներում փետրվարի 4-ին Կառավարությունը հաստատել է «Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների պլանը», որի առանցքը առաջիկա վեց ամիսներին տնտեսական ակտիվության խթանումն է, գործարարության և ձեռներեցության զարգացման համար նպաստավոր միջավայրի ու պայմանների ապահովումը: Չնայած ծրագիրը կարճ ժամկետում իրականացվելու օրակարգ ունի՝ դրանում ներառված բոլոր գործողություններն ու միջոցառումները նաև միջնաժամկետում պիտի նպաստեն տնտեսության վերականգնմանն ու կայուն զարգացմանը:
Ծրագրում կարևոր տեղ է հատկացված մասնավոր հատվածի հետ պարբերական խորհրդակցություններին, որոնց միջոցով փորձելու ենք վեր հանել խնդիրները և լուծումներ գտնել: Կարող ենք համարել, որ այս նիստով դնում ենք այդ խորհրդակցությունների մեկնարկը: Ամփոփելով՝ ցանկանում եմ նաև ողջունել և շնորհակալություն հայտնել մեր միջազգային գործընկերներին այսօրվա նիստին ներկա գտնվելու համար»:
Հայաստանում Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզին ողջունել է խորհրդակցության մասնակիցներին՝ արտահայտելով Միացյալ Թագավորության հանձնառությունը շարունակելու աջակցել անցկացվող միջոցառումներին, որոնք խթանում են տնտեսության զարգացումը: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ են այնպիսի գործիքների ներդրումն ու կիրառությունը, որոնցով առավելագույնս արդյունավետորեն կհաղթահարվեն նախորդ տարվա առաջացրած խնդիրները:
ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն, անդրադառնալով ՎԶԵԲ-ի առաքելությանը, ներկայացրել է Բանկի կողմից Հայաստանում իրականացվող գործառնությունների դինամիկան: Ըստ այդմ՝ նախորդ տարի Հայաստանում ՎԶԵԲ-ի գործառնությունների ծավալը ռեկորդային է եղել՝ 160 մլն եվրո, որի մոտ 93 տոկոսը մասնավոր հատվածում գործառնություններն են: Նա նշել է, որ ՎԶԵԲ-ը մեծապես շահագրգռված է աջակցելու մասնավոր-պետություն տնտեսական երկխոսությանը, ինչն էլ իր հերթին պիտի նպաստի մասնավոր ձեռնարկատիրության զարգացմանը:
Նիստի ընթացքում քննարկվել են պետական գնումներում առկա խնդիրները, դրանց լուծման հնարավորություններն ու հեռանկարները: Անդրադարձ է կատարվել խոշոր առևտրային ցանցերին վերաբերող հարցերին, այդ թվում՝ մատակարարումներին, տեղական արտադրանքի իրացմանը և այլն: Քննարկման առարկա են դարձել դրոշմավորման գործընթացում առկա խնդիրները, «Հայփոստի» առաքման ծառայության գների բարձրացման հարցերը: Օրակարգում է եղել նաև բանկերի կողմից ֆինանսական հասանելիության գործիքների ընդլայնման հարցը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի մարզում 7 երիտասարդ, որոնցից 3-ը անչափահաս, ծեծի են ենթարկել 19-ամյա տղային
Վարդենյաց լեռնանցքում բուք է. իրավիճակը հանրապետության ճանապարհներին և Լարսում
ՀՀ վարչապետը ցույց է տվել ավտոմեքենաների հոսքը դեպի Երևան՝ ժամը 07։50-ին. տեսանյութ
Բարի լույս, լավ օր եւ սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Հանրապետության հրապարակում արտակարգ դեպքեր և պատահարներ չեն գրանցվել
Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը
Գավառում հանդիպել ենք Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հետ. Արայիկ Հարությունյան
Թրամփը Թաիլանդին և Կամբոջային սպառնացել է նոր մաքսատուրքերով
ԱՄՆ-ի համալսարաններից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 2 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորում ստացել
Սուրբ և անմահ պատարագ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ես չեմ կառչում աթոռից, մենք պատրաստ ենք ընտրություններ անցկացնել, եթե անվտանգային իրավիճակը թույլ տա. Զելենսկի
ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են, Վարդենյաց լեռնանցքում բուք է
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր. ԲՏԱ նախարարը մանրամասնել է ու նշել՝ ինչպես պաշտպանվել
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կայցելի Ռուսաստան և Բելառուս
Հայաստանը կրոնապետություն չէ, յուրաքանչյուրն ազատ է իր հավատքի ընտրության մեջ. վարչապետ
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ նախագահ
Ամենամեծ աղանդավորը Կտրիճ Ներսիսյանն ու նրա շրջապատն են, որ հազարավոր մարդկանց հեռացրել են հավատքից. Փաշինյան
Թուրքիայի և ՌԴ-ի առաջնորդները հաղորդակցության պակաս չունեն. Պեսկով
Բեյրութից Երևան ուղևորվող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում
Խաղաղության ծրագիրը չի կարող բոլորին դուր գալ․ անշուշտ, փոխզիջումներ պետք է լինեն․ Զելենսկի
Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում
Սիսիան-Երևան ավտոճանապարհին բախվել են թեթև մարադատար մեքենան ու բեռնատարը. կա տուժած
Վթարային ջրանջատում Ագարակ քաղաքում
Սիդնեյի լողափերից մեկում տոնակատարության ժամանակ կրակոցներ են հնչել. 10 մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորում ստացել
Սուրբ Գևորգում պատարագը մատուցել է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը
Նոր մանրամասներ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու հրապարակումներին ի պատասխան
Լոռու մարզի 3 գյուղում գործարկվելու են էլեկտրական շչակներ
Տիգրան Ավինյանը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
Երևանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել
Օդային գծերում հենասյուներ են վնասվել. ՀԷՑ-ը՝ 5 մարզում ու Երևանում հոսանքազրկումների մասին
Եպիսկոպոսները մեզ չեն միացել, ժողովրդին են միացել, սա քաղաքական պայքար չէ. Խուդաթյան
Քամին երեկոյան զգալիորեն կնվազի և չի խանգարի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը. Ազիզյան
ՀՀ վարչապետն ու մի շարք պաշտոնյաներ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցում են պատարագի
Քմծիծաղ ու խղճահարություն առաջացնող եթերներ հենց մեր մարզից սփռելն անտեղյակների համար է, սյունեցին ճիշտը գիտի
Վարդենյաց լեռնանցքում բուք է, Քարի լիճ տանող ճանապարհը՝ փակ
Պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի
Ուժգին քամին վնասներ է հասցրել Երևանում ու մարզերում
Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը, ընկել են փայտյա հենասյուները. լուսանկար
Ֆրանսիան՝ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հաղթող. Հայաստանը 4-րդ տեղում է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT