Երևան
12 °C
«Սուտ մատնությունն ու դրան համարժեք զրպարտությունը բազմաթիվ եվրոպական երկրներում քրեականացված է։ Ես մտավախություն ունեմ, որ դատախազության հիմնական պատճառաբանությունը կարող է էստեղ լինել․ ասեն՝ տեսեք, եվրոպական երկրներում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, գործում է այդ օրենքը»,- այս մասին այսօր «Հոդված 3» ակումբի քննարկմանը խոսեց հանրային գործիչ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ անդրադառնալով Հանրային պաշտոնյաների նկատմամբ զրպարտության եւ վիրավորանքի պատասխանատվության քրեականացման՝ ՀՀ դատախազության օրենսդրական նախաձեռնությանը։
Աբրահամյանը նաեւ նկատեց՝ եվրոպական երկրների դատաիրավական համակարգի հետ համեմատականներ տանելու որեւէ եզր չունենք, ապա օրինակ բերելով վերը նշված նույն Ֆրանսիան՝ նշեց՝ այնտեղ քրեական պատասխանատվությունը բավական լուրջ զրպարտության մասին է, եւ զրպարտության ապացուցման բեռը դրված է հենց հայցվորի վրա։ Պաշտոնյան նաեւ պետք է ապացուցի, որ այդ զրպարտությունը ոչ միայն իր անձին է վնասել, այլեւ հանրային վնաս է։ Այսինքն՝ բավական լուրջ ապացուցման բեռ է դրված նաեւ հայցվորի վրա։
«Ես հույս ունեմ, որ դատախազությունը պարզապես արջի ծառայություն է մատուցել, որովհետեւ այս հարցը տարբեր ընթացքներում քննարկվել է ԱԺ իմ գործընկերների կողմից, եւ շատ շատերն ուղղակի դեմ են եղել»- ասաց Աբրահամյանը։
ԱԺ նախկին պատգամավորի խոսքով՝ անընդունելի նաեւ այն տարբերակումը եւս, որ շարքային քաղաքացիների դեպքում վիրավորելը քրեական չէ, բայց պաշտոնյաներին վիրավորելը քրեական է։ Վերջինիս համոզմամբ՝ պաշտոնյան չի կարող ավելի պաշտպանված լինել, քան շարքային քաղաքացին։
«Հանրային պաշտոնյա դառնալիս առաջին հարցը, որ պաշտոնյան պիտի տա (սա նաեւ իմ օրինակով եմ ասում), սա է՝ արդյոք ես պատրաստ եմ վիրավորանքի ու նաեւ զրպարտության որոշակի չափաբաժին ընդունել եւ հանդուրժել։ Ես սա ասում եմ՝ որպես նախկին պաշտոնյա, որը վիրավորանքի, անգամ մահվան սպառնալիքի հսկայական չափաբաժին է տարել։ Բնականաբար, մահվան սպառնալիքի մասով որոշակի ընթացակարգ է տեղի ունեցել, իսկ վիրավորանքի չափաբաժինը սարսափելի էր, բայց սա հանրային պաշտոնյա դառնալու «Побочный эффект»-ն է, սրան պետք է պատրաստ լինի հանրային պաշտոնյան, այլ ոչ թե գա ու ասի՝ ես ավելի պաշտպանված եմ, ինձ հանկարծ չփորձեք վիրավորել»,- ասաց նա։
Աբրահամյանի դիտարկմամբ՝ փոխանակ իրապես խնդրի պատճառների հետ գործ ունենանք, մենք անընդհատ, հընթացս փորձում ենք չեզոքացնել հետեւանքները, ինչը անհնար է։
Հիշեցնենք՝ ՀՀ դատախազությունն առաջարկում է քրեականացնել հանրային պաշտոնյաների նկատմամբ զրպարտության եւ վիրավորանքի պատասխանատվությունը, որը 2010 թվականից ապաքրեականացվել էր, եւ խնդիրը կարգավորվում է բացառապես քաղաքացիական իրավունքի շրջանակում:
Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել դատախազության հեղինակած նախագիծը, ըստ որի՝ մամուլով կամ հրապարակային այլ եղանակով հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, կպատժվի տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից (500*1000) երեքհազարապատիկի (3000*1000) չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT