Երևան
12 °C
Խորհրդարանական մեծամասնությունը վերջնական տեսքի է բերել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը եւ եթե այլ զարգացումներ չլինեն՝ ընթացիկ շաբաթվա ընթացքում այն կուղարկվի Վենետիկի հանձնաժողով՝ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով:
Մեր տեղեկություններով, շաբաթ օրը «Իմ քայլը» այս փոփոխությունների հարցը քննարկել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Առաջիկա 3 օրերի ընթացքում վերջնական որոշում կկայացվի՝ ինչպես են առաջ շարժվում:
Քննարկված եւ վերջնական տեսքի բերած տարբերակում իշխող խմբակցությունը հիմնվում է այն ենթադրության վրա, որ այն ընդունվելու է մինչեւ Սահմանադրության փոփոխությունները:
Բայց չի բացառվում, որ դրանց զուգահեռ ԱԺ-ում նաեւ Սահմանադրության փոփոխություններ իրականացվեն: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ այդ փոփոխությունները վերաբերելու են ԿԸՀ ձեւավորման կարգին, խորհրդարանի ինքնալուծարման հնարավորությանը եւ կայուն մեծամասնության ձեւավորմանը:
Իսկ թե ինչ է փոխվելու գործող Ընտրական օրենսգրքում՝ այդ ամենի վերաբերյալ վերջնական տվյալները մեր զրույցում ներկայացրել է օրենսգրքի փոփոխությունների աշխատանքային խմբի համակարգող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:
- Պարոն Դանիելյան, արդեն բավական երկար ժամանակ է՝ քննարկվում են ԸՕ բարեփոխումները: Մեր տեղեկություններով, քննարկումները վերջնական փուլի են հասել: Ե՞րբ եք պատրաստվում նախագիծն ուղարկել Վենետիկի հանձնաժողով:
- Ես լիահույս եմ, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում ոչ միայն կուղարկվեն Վենետիկի հանձնաժողով, այլ նաեւ կհրապարակվեն: Որովհետեւ կարեւոր է, որ այդ նախագիծը նաեւ Հայաստանում հնարավորինս մանրամասն քննարկման փուլ անցնի: Հիմա տեխնիկական աշխատանքներ են տարվում վերջնականացնելու փաթեթի բովանդակությունը, եւ միաժամանակ թե՛ կհրապարակվի, ե՛ւ թե կուղարկենք Վենետիկի հանձնաժողով՝ կարծիքի:
- Կարո՞ղ եք ասել, թե երբ կբերվի Ազգային ժողով՝ առաջին ընթերցմամբ քննարկման:
- Գիտեք, մենք ուզում ենք, որ ոչ թե միանգամից դնենք շրջանառության մեջ, այլ առնվազն 2 շաբաթ հանրային քննարկման փուլ նախատեսենք, որից հետո կլինեն նաեւ խորհրդարանական լսումներ եւ մի շարք այլ ֆորմատով այլ հանդիպումներ եւ քննարկումներ: Հետեւաբար ես կարծում եմ, որ փետրվարի վերջին կդրվի շրջանառության մեջ եւ մարտի վերջին, ապրիլի սկզբին կունենանք առաջին ընթերցումը:
- Քանի որ նախագծի նախապատրաստման վերջնական փուլին ենք հասել, կարո՞ղ եք ասել այն հիմնայկան փոփոխությունները, որոնք կլինեն այդ փոփոխությունների արդյունքում:
- Ձեւավորվում է ընտրողների ցուցակների կազմման որոշակի նոր ընթացակարգ, որը հնրավորություն կտա ձերբազատվել ցուցակներում եղած այն անձանցից, որոնք Հայաստանում չեն բնակվում եւ ընտրելու իրավունք չունեն:
Կան քարոզարշավի հետ կապված փոփոխություններ, այդ թվում քարոզարշավի ընթացքում ֆինանսական ծախսերի կարգավորումների հետ կապված:
Ամենաշատը երեւի ուշադրության արժանի է ԱԺ ընտրակարգի հետ կապված փոփոխությունը:
Որոշակի կարգավորումներ կան անցողիկ արգելապատնեշի հետ կապված. մենք առաջարկում ենք կուսակցությունների համար արգելապատնեշը մեկ տոկոսով նվազեցնել՝ 5-ից դարձնելով 4, իսկ դաշինքների համար մեկ տոկոսով բարձրացնել՝ այդպիսով դարձնելով 8:
Որոշակի փոփոխություններ իրականացվել են ԱԺ-ում մանդատների բաշխման հետ կապված. Բոնուսների ազդեցությունը փորձում ենք հնարավորինս չեզոքացնել:
Կոալիցիայի ձեւավորման հետ կապված սահմանափակումներն են վերանայվելու՝ ազատականացնելով եւ հնարավորություն տալով, որ մեծամասնություն չունենալու դեպքում քաղաքական ուժերը ավելի երկար ժամանակահատվածում բանակցեն իրար հետ եւ արդյունքում կարողանան ձեւավորել կոալիցիա:
- «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջարկ էր արել՝ ռեյտինգայինից հրաժարվելուց հետո անցնել ոչ թե փակ համամասնականի, այլ կիսաբացի: (Փակ համամասնականի դեպքում քաղաքացին չի կարող փոփոխություն անել կուսակցության ցուցակում: Ստացած ձայները բաշխվում են համամասնական ցուցակի հերթականությամբ: Կիսաբացի դեպքում որոշ չափով քաղաքացու ձայնի արդյունքում է որոշվում, թե այդ ցուցակից ով անցնի խորհրդարան): Ընդունվե՞լ է այդ առաջարկը:
- Տեսեք, ԼՀԿ-ն իրապես կոնցեպտուալ այլ լուծում է առաջարկում որպես ռեյտինգայինին այլընտրանք: Ինչ-որ առումով այն կարելի է համարել նորից ռեյտինգային, բայց համապետական մասշտաբով: Այս դեպքում ոչ թե 13 տարածքային ցուցակներ են լինում, այլ ամբողջ երկրում բաց ցուցակներ: Գաղափարին ծանոթ ենք, դեռ առիթ ունենալու ենք թե մեր եւ իրենց խմբակցությունով քննարկելու եւ թե արտախորհրդարանական ուժերի հետ:
- Այսինքն մերժված չի:
- Չէ, մերժված չի: Դեռ վաղ է վերջնական կարծիք հայտնել դրա հետ կապված, որովհետեւ իրապես պետք է շատ մանրամասն դիտարկել էդ առաջարկի բովանդակությունը եւ ակնհայտ դրական կողմերի հետ միասին նաեւ փորձել վերհանել եւ գնահատել, թե ինչ բացասական կողմեր կան եւ ինչ ռիսկեր կան:
- Համենայնդեպս նախագծում չկա նրանց առաջարկը:
- Նախագծում մենք այս փուլում որոշել ենք կանգնել համամասնական ընտրակարգի վրա՝ ֆիքսված ցուցակներով, որոնք երբեմն նաեւ կոչում են փակ ցուցակներ, բայց դա շփոթմունք է առաջացնում, որովհետեւ փակ ցուցակ ասելով նկատի չունեն, որ ցուցակի անունները գաղտնի են, այլ այն, որ այդ ցուցակի անունները նախապես կուսակցության կողմից ֆիքսված են:
- Պարոն Դանիելյան, կնշե՞ք, թե ինչով է պայմանավորված, օրինակ, ռեյտինգայինից անցումը համամասնականին:
- Ռեյտինգային ընտրակարգն իր մեջ մի քանի էական բացեր է պարունակում, թեեւ բնականաբար նաեւ առավելություններ ունի, ինչպես ցանկացած ընտրակարգ: Եվ եթե հանրության հետ էլ քննարկենք, կտեսնեք, որ հանրության մոտ էլ բավական տարածված բացասական վերաբերմունք կա ռեյտինգայինի նկատմամբ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանում դրա կիրառման արդյունքում այն դառնում է ֆինանսական ռեսուրսներ եւ ազդեցություն ունեցող մարդկանց միջեւ պայքար, այդ պայքարը տեղի է ունենում նաեւ նույն կուսակցության նույն ցուցակի մարդկանց միջեւ: Մինչդեռ իրականում խորհրդարանական համակարգում ավելի մեծ դեր պետք է ունենա տվյալ կուսակցության անցած ճանապարհը, կառավարության կազմի եւ կառուցվածքի հետ կապված առաջարկները: Այդ ընտրությունները հաճախ դառնում են ապաքաղաքական, ռեսուրսների միջեւ պայքար: Ռեյտինգայինի մյուս ակնհայտ թերությունն այն է, որ այն խրթին է քաղաքացու համար: Անգամ մասնագետի համար է բավական դժվար մինչեւ վերջ ընկալել, թե ինչպես են քվեները վերածվում ԱԺ տեղերի, ինչ համամասնությամբ են բաշխվում ու ինչ կանոններով: Ռեյտինգային ընտրակարգը, ի տարբերություն փակ ցուցակով համամասնականի՝ ենթադրում է, որ քաղաքացիները քվեախցիկում պետք է օգտագործեն գրիչներ, որը տարատեսակ չարաշահումների խնդիր է իր հետ բերում: Իսկ ֆիքսված ցուցակում քաղաքացին ընտրում է քվեաթերթիկը եւ այլեւս քվեաթերթիկի վրա լրացուցիչ նշումներ անելու պատճառ չունի: Այս հիմքերը բազմաթիվ են:
- Ձեր ընդդիմախոսները նշում են, որ փակ համամասնականն էլ կարող է դառնալ առաջին համարների միջեւ պայքար:
- Ցանկացած խորհրդարանական երկրում ընտրությունները իրականում այս կամ այն չափով առաջինների միջեւ պայքար են, քանի որ հենց առաջիններն են, որ հավակնում են մեծամասնություն ստանալու դեպքում դառնալ վարչապետ, ձեւավորել կառավարություն եւ որոշել երկրի քաղաքականությունը: Այդպես է Գերմանիայում, Իտալիայում, որտեղ ցուցակում առաջին կամ բարձր տեղ զբաղեցնող անձանց ով լինելը կարեւոր գործոն է ընտրություններում քաղաքացիների նախապատվությունը ձեւավորելու համար:
- Ռեյտինգային համակարգը ներմուծեցին նախորդ իշխանությունները: Ինչպե՞ս էին հիմնավորել:
- Կա ռեյտինգայինի ֆորմալ հիմնավորում, եւ կա հիմնավորում, որը իմ կարծիքով կարեւոր գործոն է եղել: Ֆորմալ հիմնավորոման էությունն այն է, որ այն հնարավորություն է տալիս մարզերից պատգամավորներ ընտրել, տարածքների ներկայացուցիչներ ունենալ, որը կարեւոր է, բայց այդ խնդիրը կարող է լուծվել փակ ցուցակներում՝ այլ եղանակներով:
Իսկ իրականում, 2017-ին, երբ առաջին անգամ տեղի ունեցավ այդ ընտրակարգով ընտրություն, այն օլիգարխիկ ծագումնանաբանություն ունեցող թեկնածուների միջեւ պայքար էր, հաճախ անգամ նույն կուսակցության շրջանակներում: Բայց կարեւորն այն է, որ անկախ նրանից, թե այդ թեկնածուները որքան ձայն կգրանցեին, այդ ձայները միաժամանակ նաեւ վերագրվում էին այն ուժին, որին ներկայցնում էին:
- Կխնդրեի մի փոքր մանրամասնել նաեւ, թե ինչու է որոշվել կուսակցությունների դեպքում ընտրական շեմը նվազեցնել, իսկ դաշինքների դեպքում՝ ավելացնել:
- Շեմի նվազեցման մասին դեռ 2018-ին առաջարկված եւ ԱԺ-ի կողմից չընդունված ԸՕ փոփոխությունների նախագծում կար եւ այդ հիմնավորումը շատ ակնհայտ է՝ որ Ազգային ժողովն ավելի ներառական եւ ավելի ներկայացուցչական լինի: Նվազեցումը հնարավորություն կտա, որ այն կուսակցությունները, որոնք ունեն բավական զգալի թվով հետեւորդներ, աջակիցներ, հայտնվեն խորհրդարանում: Ինչ վերաբերում է դաշինքներին, դաշինքների մասով ակնհայտ է, որ առնվազն հայաստանյան կոնտեքստում, դաշինքները պակաս կայուն միավորներ են եւ շատ ավելի հաճախ են փլուզվում: Դա նաեւ պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանք ձեւավորվում են վերջին պահին, ընտրություններից առաջ, իրավիճակային լուծումներով, առանց գաղափարային հենքի, առանց ծրագրային ընդհանրությունների: Հետեւաբար մի կողմից դաշինքները չխրախուսելու տեսանկյունից սա կարեւոր է: Ընդ որում, եթե կուսակցությունը առանձին գնա ընտրությունների՝ անցողիկ շեմը ընտրողների ձայների 4 տոկոսն է, եթե երկու կուսակցություն միասին գնան՝ 8 տոկոսը: Նախագծում նախատեսել ենք, որ 3-րդ կուսակցության ավելանալու դեպքում մեկ տոկոս է ավելանում՝ դառնում է 9, 4 եւ ավելի կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը դառնում է 10 տոկոսը:
- Իսկ ինչի՞ մասին է կոալիցիաներ կազմելու հատվածի փոփոխությունը:
- Ընտրական օրենսգիրքը այժմ նախատեսում է, որ կոալիցիաներ կարող են կազմել Աժ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած առավելագույնը երեք կուսակցություններ: Սա բավական անհիմն սահմանափակում է. եթե կոալիցիան ձեւավորվում է 4, 5 եւ ավելի կուսակցությունների միջեւ, ապա անգամ այդ կոալիցիան իրավունք ունի գոյություն ունենալու եւ չպետք է արգելվի: Երկրորդ՝ ժամկետային սահմանափակումն է փոխվում. կոալիցիայի ձեւավորման համար մեկ շաբաթ ժամանակ է նախատեսվում գործող օրենսգրքով, մենք այդ ժամանակը երկարացնում ենք, այս պահին 3 շաբաթ ենք ֆիքսել, որը նաեւ իր հերթին կնվազեցնի ընտրությունների 2-րդ փուլ ունենալու հավանականությունը:
- Եվ ի վերջո, պարոն Դանիելյան, ե՞րբ է պատրաստ լինելու նոր օրենսգիրքը իր փոփոխություններով: Եթե հնարավորություն ստեղծվի արտահերթ ընտրությունների, կհասցնե՞ք:
- Եթե ամեն ինչ գնա առանց ձգձգումների, եւ ժամանակին նաեւ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանանք, ապրիլի վերջին կարող ենք ունենալ նախագիծը ընդունված:
- Այսինքն Վենետիկի հանձնաժողովի կարծիքին սպասելու եք մինչեւ ընդունումը:
- Այո:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաստանում հրաժեշտ են տալիս համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ին. լուսանկարներ
Ճամբարակում «BMW»-ն, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ
Վրաստանում ՀՀ դեսպանությունն աջակցել է Քուվեյթից և Իրաքից ժամանած 18 քաղաքացու Երևան տեղափոխման հարցում
Բեռնատարում բռնկված հրդեհը մարվել է
Ներառականությունն առաջին հերթին սկսվում է մեր վերաբերմունքից, բայց պետք է արտահայտվի մեր գործողություններով
Վարչապետը ժինգյալով հաց է ուտում, մենք՝ երևանյան շաուրմա. Ալեն Սիմոնյան
Սիրում եմ բոլորիդ. ՀՀ վարչապետը Երևանում հանդիպում է քաղաքացիների հետ
Կատարում ռազմական ուղղաթիռ է կործանվել. գտնվել է 6 դի, որոնվում է ևս մեկ մարմին
Ես ղարաբաղցի եմ, միշտ տենց ժողովրդի կողքը մնա. քաղաքացին՝ Փաշինյանին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Իրաքում գտնվող 12 ՀՀ քաղաքացիներից 9-ը ցանկություն են հայտնել վերադառնալ Հայաստան. նրանք փոխադրվել են
Ես հետաքրքրված չեմ Իրանի հետ համաձայնության գալով. Թրամփ
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Վրաստան՝ պատրիարք Իլյա II-ի hուղարկավորությանը
Սուդանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով զոհվել է 64, վիրավորվել՝ 89 մարդ
Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության դեպքերը տարբեր միջավայրերում բազմաթիվ են. ՄԻՊ
Տարածված լուրը, իբր, ընտրությունների հաջորդ օրը փակվելու է Մեղրիի բժշկական կենտրոնը, սուտ է և աբսուրդային. ԱՆ
Լոռու մարզում ավտոմեքենա է հրդեհվել
Փետրվարի 28-ից ի վեր Քուվեյթի օդային տարածքը փակ լինելու հետևանքով քանի անձ է դիմել դեսպանություն և վերադարձել
Այսօր Երևանում ենք. Նիկոլ Փաշինյան
Իրանցիները կոտրել են Իսրայելի՝ աշխարհում լավագույնը համարվող «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանությունը
Սպիտակի ոլորանների հատվածում և Շիրակի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց
Կոֆե կենտրո՞ն. ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սամվել Կարապետյանի քարոզչությունն իրականացնող ավտոբուսի վարորդը վարել է խմած. մանրամասներ. ՆԳՆ
Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց վերադարձը հավանական է միայն խաղաղության դեպքում, ոչ թե պատերազմի
44-օրյա պատերազմի մասնակիցը հայտնել է իր հետ բերած զենք-զինամթերքի մասին, ասել գտնվելու վայրը․ լուսանկարներ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակը ծառայություններ կմատուցի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում
Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Օմանի թագավորական օպերա և ազգային թանգարան․ լուսանկարներ
Կալանավորվել է «օրենքով գող» Էրեբունեցի Պիստը
ՀՀ-ն հետևողական քայլերով առաջ է շարժվում դեպի անտառների վերականգնում, արդյունավետ կառավարում և պահպանություն
Մենք հաղթեցինք պատերազմում. Թրամփը քննարկում է Մերձավոր Արևելքում գործողությունը դադարեցնելու հարցը
Կարևորը խաղաղությունն է՝ ապահովում եք, ժողովուրդը ձեր կողքին է․ չնախատեսված կանգառ Լճափ գյուղում․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 7-10 աստիճանով․ տեղումներ կլինեն
Այս ընտրությունների արդյունքներով ՀՀ քաղաքացին մեկ հարցի պատասխան է տալու՝ տեր է կանգնում խաղաղությանը, թե՞ ոչ
ՆԳՆ-ն իր կարիքների համար ծառայությունները ձեռք է բերում բացառապես օրենքով սահմանված կարգով․ պարզաբանում
Գավառի Արծվաքար թաղամասում մտել ենք պանիր գնելու․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մի խումբ մարտունեցիներ շնորհավորեցին Անահիտ Ավանեսյանի տարեդարձը և ծաղիկներ նվիրեցին Ուրախ ավտոբուսի կանանց
«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է
Դաունի համախտանիշով անձինք մեր հասարակության լիիրավ անդամներն են՝ իրենց երազանքներով ու ներուժով․ ՄԻՊ
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարձակում է եղել Նաթանզի ուրանի հարստացման համալիրի վրա
Կտրիճ Ներսիսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը չի բավարարվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT