Տեսչական մարմինն ամփոփել է տրանսպորտի անվտանգության բնագավառում ստուգումների արդյունքները․ բացահայտվել է 63 խախտում

15/02/2021 schedule19:25

Տրանսպորտային անվտանգության բնագավառում ՔՏՀԱ տեսչական մարմնի 2020 թ․ գործունեության տարեկան ծրագրով նախատեսված է եղել 30 ստուգում և երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված իրականացվել է 16 ստուգում։ Արդյունքում բացահայտվել է 63 խախտում։ Առավել կրկնվող խախտումներն են.

  • երթուղու չվացուցակով սահմանված մեկնման ժամերի պահպանման պահանջի խախտումներ – 8 տնտեսավարող սուբյեկտի մոտ,
  • պարբերական և սեզոնային տեխնիկական սպասարկում իրականացնելու պահանջի խախտումներ – 4 տնտեսավարող սուբյեկտի մոտ,
  • վթարի կամ անսարքության հետևանքով ավտոբուսի դռների խափանման դեպքում ուղեսրահի ապակիներ կոտրելու  մուրճերի բացակայություն - 6 տնտեսավարող սուբյեկտի մոտ։

Ամենից շատ խախտումներ արձանագրվել են Երևանում՝ 28, ամենից քիչը՝ 1 Տավուշում։ 

Ստուգված տնտեսավարող սուբյեկտներին տրվել են 21 կարգադրագրեր։ Դրանց կատարման ընթացքի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ 4 ընկերություն վերացրել է բոլոր խախտումները, իսկ 10 կազմակերպությունում վերստուգումներ են արվել,  և  պարզվել է, որ հայտնաբերված 63 խախտումներից վերացվել են 54-ը (85.7%-ը)։

2020 թվականի ընթացքում տրանսպորտի անվտանգության մասնագետները ՀՀ 10 մարզերում և Երևանում   իրականացրել են 11122 վերահսկողություն՝ միջպետական ավտոբուսային փոխադրումների ուղետոմսերի վաճառքի, տրանսպորտային միջոցների շահագործման և տեխնիկական զննության անցկացման կայանների գործունեության նկատմամբ։ 

Կանոնավոր, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի նկատմամբ իրականացվել է 6940 վերահսկողական միջոցառում, որից 1233-ը՝ Երևանում, 1075-ը՝ Շիրակի մարզում, 970-ը՝ Կոտայքի մարզում, 800-ը՝ Արմավիրի մարզում, 633-ը՝ Լոռու մարզում, 628-ը՝ Գեղարքունիքի մարզում, 284-ը՝ Տավուշի մարզում, 276-ը՝ Սյունիքում և 247-ը՝ Վայոց ձորի մարզում։ 

Վերահսկողական միջոցառումների ընդհանուր քանակի 29,6%-ը  բաժին է ընկնում թեթև մարդատար ավտոմոբիլներով իրականացվող ուղևորափոխադրումների նկատմամբ կատարված վերահսկողական  աշխատանքին։ Ամենից շատ՝ 1197 (36,4%) վերահսկողական միջոցառում արվել է Արմավիրի մարզում։  Մյուս մարզերում և Երևանում թվային պատկերն այսպիսին է․ Գեղարքունիք՝  434 (13,2%), Սյունիք՝ 310 (9,4%), Երևան՝ 236 (7,2%), Տավուշ՝ 229 (6,9%), Կոտայք՝ 224 (6,8%), Շիրակ՝ 203 (6,2%), Վայոց Ձոր՝ 193 (5,8%), Արագածոտն՝ 170 (5,2%), Լոռի՝ 53 (1,6%) և Արարատ՝ 40 (1,2%)։ 

Մարզերի տարածքով անցնող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային միջպետական, հանրապետական և մարզային (տեղական) նշանակության ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների օրինականության նկատմամբ վերահսկողության արդյունքում գույքագրվել են միջպետական ավտոճանապարհներին ապօրինի տեղադրված 665 գովազդային վահանակներ։ Դրանցից 254-ը տեղադրված են եղել Գեղարքունիքում, 81-ը՝ Արարատում, 76-ը՝ Վայոց ձորում, 60-ը՝ Կոտայքում,  53-ը՝ Լոռիում, 34-ը՝ Սյունիքում, 33-ը՝ Արմավիրում, 26-ը՝ Արագածոտնում և 22-ը՝ Տավուշում։  

 Հաշվետու տարվա ընթացքում COVID-19-ի տարածումը կանխելու նպատակով Տեսչական մարմինը ՀՀ «Ճանապարհային Ոստիկանություն» ծառայության աշխատակիցների հետ իրականացրել է  կանոնավոր և ոչ կանոնավոր երթուղիներում շահագործվող գերբեռնված տրանսպորտային միջոցներով ուղևորափոխադրումների սահմանափակման և կանխարգելման, տրանսպորտային միջոցների ամենօրյա ախտահանման նկատմամբ վերահսկողության աշխատանքներ։ Բացահայտվել են դեպքեր, երբ երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցներն երթևեկն  իրականացրել են նստատեղերի քանակից ավելի նստեցումներով՝ ուղևորների գերծանրաբեռնվածությամբ, առանց ախտահանիչ նյութի և ուղևորի կամ վարորդի կողմից դիմակ չկրելու փաստով։ Գերբեռնված տրանսպորտային միջոցները տեղափոխվել են ՀՀ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հատուկ պահպանվող տարածք։

 Տարբեր վերահսկողական միջոցառումների արդյունքում կազմվել են վարչական պատասխանատվության 306 արձանագրություններ (Երևանում՝ 109, մարզերում՝ 197) և տրվել են պարտադիր կատարման ցուցումներ, բաժանվել են ուղեցույցեր թե՛ տնտեսվարող կազմակերպության ղեկավարներին, թե՛ վարորդներին։ 

ՀՀ պարետին ներկայացվել է 3 գրություն՝ տրանսպորտային միջոցների գործունեությունը 72 ժամով կասեցնելու վերաբերյալ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
42524 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին