Միակ խնդիրը 100 դրամանոց չունենալն է. Երեւանում նոր ավտոբուսները աշխատում են ժամը 7:00-7:30-ից մինչեւ 23:00-ն

Երեւանի որոշ երթուղիներում սկսել են շահագործվել վերջերս ներկրված նոր փոքր ավտոբուսները: Այսօր երկար ընդմիջումից հետո առաջին օրն է, որ նոր ավտոբուսները սկսեցին աշխատել նաեւ համար 38 երթուղում՝ Ծարավ Աղբյուր թաղամասից մինչեւ Երեւանի ջէկ՝ (Էրեբունի) ուղղությամբ: Այս երթուղին սպասարկելու են 11 այսպիսի ավտոբուսներ, իսկ տրանսպորտը աշխատելու է 10-12 րոպե հաճականությամբ՝ առավոտյան ժամը 07:30-ից մինչեւ երեկոյան 11:00-ն:

N38 ավտոբուսի վարորդ Զորիկ Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մեկ տարուց ավելի է՝ այս ուղղությամբ տրանսպորտ չի աշխատում. քաղաքացիներից շատերն էլ անտեղյակ են, որ նորից սկսել է աշխատել երթուղին: Վարորդը գոհ է ինչպես մեքենայի հարմարավետությունից, հերթափոխով աշխատելու հնարավորությունից, այնպես էլ վարձատրության պայմաններից, բայց ավելի շատ ուրախ է նրանից, որ հին, կեղտոտ «Գազելներից» վերջապես մայրաքաղաքը աստիճանաբար կազատվի: 

Մեքենաները նախատեսված են 17 հոգու համար, կանգնած էլ կարող են տեղափոխվել 5 մարդ: Միկրոավտոբուսներն ամեն օր ոչ միայն տեխնիկական զննություն են անցնում, այլեւ ախտահանվում են եւ լվացվում: Նոր երթուղայինները մի շարք առավելություններ ունեն. ի տարբերություն հին «Գազելների»՝ նոր ավտոբուսներն ավելի բարձր են ու ընդարձակ, ունեն տեսախցիկներ: 

«Շատ  հարմարավետ, նորաոճ մեքենաներ են. հարմարեցված են հաշմանդամություն ունեցողների համար, օրինակ ՝ անձն անվասայլակի մեջ նստած, հնարավորություն է ստանում մուտք գործել մեքենա առանց կողմնակի անձի օգնության:  Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նոր ավտոբուսներում նաեւ տեսախցիկներ կան»,- նշում է Զորիկ Ավետիսյանը։  Ի դեպ, այս ավտոբուսները հասնում են մինչեւ պրոթեզարան: Ասել է թե՝ հարմարեցված մեքենաներն այս երթուղում հատկապես են անհրաժեշտ:

Մեր զրուցակից վարորդը գոհ էր նաեւ սահմանված հստակ աշխատավարձից՝ ամսական 180 հազար դրամ: «Սա կարեւոր նախապայման է, քանի որ վարորդն արդեն չի մտածում, թե քանի հոգի կնստի, ինչքան գումար կմնա իրեն վերջում, մեքենան վարում է առանց նյարդայնանալու»,- ասաց նա:

Վարորդը կարեւորում է նաեւ սահմանված մյուս պահանջները՝ վարորդների կոկիկ տեսքը, համապատասխան համազգեստ կրելու պահանջը, չծխելու կամ հեռախոսով խոսելու արգելքը։ «Վերջապես պետք է սովորենք ըստ կարգի ապրել ու գործել»,- նշում է նա:

Թեպետ ավտոբուսի վրա փակցված է երթուղին, բայց շատ մարդիկ տեսնելով նոր ավտոբուսը՝ մոտենում եւ հարցնում էին, թե որ ուղղությամբ է ընթանալու այն: Ամեն  անգամ վարորդը համբերատարությամբ պատասխանում էր բոլորի՝ անընդհատ կրկնվող նույն հարցին: Նրանք, ում «բախտը բերում էր», միանգամից ուրախությամբ բարձրանում էին մեքենան՝ շարժելով դրսում սպասողների «բարի նախանձը»: Սկսվում էր աշխույժ խոսակցություն ուղեւորների միջեւ, որին անմասն չէր կարողանում մնալ նաեւ վարորդը, քանի որ ուղեւորներից շատերի հարցերը հենց նրան էին ուղղված՝ մինչեւ քանի՞սն է աշխատելու, ի՞նչ հաճախականությամբ, ո՞րն է երթուղու վերջին կանգառը եւ նման բազմաթիվ հարցեր: Բայց ավելի շատ մարդիկ սկսում էին ուսումնասիրել մեքենայի սրահն ու հնարավորությունները, գնահատում հարմարավետությունն ու մաքրությունը, որ միանգամից գրավում էր բոլորին: Ամենահետաքրքիր պահը, սակայն, վճարման համար անպայման 100 դրամանոց տալն էր, որը երբեմն առաջացնում էր շատերի զարմանքը, երբեմն էլ ծիծաղը, երբ իմանում էին, որ ստիպված են իրենց մոտ ունենալ միայն հարյուր դրամանոց:

Վճարումը նաեւ ամենաանհարմար պահն էր, որ մենք նկատեցինք համարյա բոլոր կանգառներում: Ուղեւորներից շատերը չգիտեին, որ բարձրանալիս մեքենայի դռան մոտ տեղադրված սարքի մեջ պետք է գցեն 100 դրամանոց ու նոր միայն առաջ գնան։ Նրանցից շատերը պահանջված 100 դրամանոցները չունեին, եւ քանի որ սարքը միայն այդ մանրադրամն է ընդունում, վարորդը ստիպված էր լինում լրացուցիչ ժամանակ ծախսել գումարը մանրելու վրա, թեպետ ամեն կանգառում ավտոբուս բարձրացող ուղեւորներին զգուշացնում էր դրա մասին: Դրանից վարորդը, սակայն, չէր նեղվում. «Կարեւրոը ուղեւորների համար լավ լինի, քիչ-քիչ կսովորեն»:

Նոր միկրոավտոբուսներից առաջին ուղևորները գոհ են, ասում են՝ միայն օգտվողները մաքուր պահեն: Ոմանք ունեն նաեւ այլ ցանկություններ, օրինակ՝ գտնում են, որ ավելի լավ կլիներ, որ քարտով կատարվեին վճարումները: Նկատենք, որ դա մտնում է քաղաքապետարանի հետագա ծրագրերի մեջ եւ վճարման այս ձեւը ժամանակավոր լուծում է: 

Ուղեւորներից մեկն էլ նշում էր, որ երթուղու բացակայության պատճառով ստիպված էր երկու տրանսպորտով երթեւեկել կամ էլ տաքսիով հասնել աշխատանքի: Քաղաքացին հույս ունի, որ նման ավտոբուսների թվաքանակը կշատանա, ու մարդիկ այլեւս կռացած չեն երթեւեկի:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ N38 երթուղին վերջին մեկ տարվա ընթացքում չէր շահագործվում, որովհետեւ սպասարկող մասնավոր ընկերությունը հրաժարվել էր շահագործումից: Հիմա այդ երթուղին շահագործում է համայնքային կազմակերպությունը:

«Առաջիկայում նախատեսվում է մոտավորապես 10-15 օր հաճախականությամբ նոր երթուղիներ շահագործել, որի մասին կտեղեկացվի հանրությանը»,- նշեց Հակոբ Կարապետյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ կոմպակտ դասի այս ավտոբուսներով սկսել է սպասարկվել 26 համարի երթուղին: Տրանսպորտն աշխատելու է առավոտյան ժամը 7-ից երեկոյան 11-ը՝ 10-15 րոպե միջակայքով: 

Նկատենք, որ թե 26 եւ թե 38 համարի ավտոբուսների վրա տեղադրված լուսատախտակի վրայի տեղեկատվական վազող տողերը հայերեն չեն. երթուղու փողոցները նշվում են լատինատառ: Հակոբ Կարապետյանը հավաստիացրեց, որ խնդիրը տեխնիկական է: Նա ուշադրություն հրավիրեց, որ ավտոբուսի ներսում բոլոր գրությունները հայերեն են, իսկ դրսի հետ կապված խնդիրը, ասաց, կլուծվի մոտակա մեկ-երկու շաբաթում:

Մարիամ Գեւորգյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
45576 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին