Երևան
12 °C
Հայրենիքի փրկության շարժում անվանված 17 կուսակցությունների ֆորմատի ստեղծումից հետո առաջին անգամ Վազգեն Մանուկյանը երեկ առանձին հանրահավաք էր հրավիրել:
Սա հետաքրքրական էր մամուլի այն հրապարակումների ֆոնին, ըստ որոնց՝ այդ շարժումն արդեն պառակտվել է՝ դրա հետեւում կանգնած Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի տարաձայնությունների պատճառով:
Հիշեցնենք, որ թեեւ այս շարժումը դեմ էր արտահերթ ընտրություններին, սակայն Քոչարյանը վերջերս հայտարարեց՝ պատրաստվում է մասնակցել դրանց եւ հաղթել: Քաղաքագետները վստահեցրին՝ սա այս շարժման շրջանակներում Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած երկու անձանց ամենաակնհայտ տարաձայնությունն էր:
Հանրահավաքի մեկնարկին Մանուկյանը վստահեցրեց, շարժումը չի պառակտվել, փետրվարի 20-ի համատեղ մեծ հանրահավաքը ուժի մեջ է, այսօր ուղղակի հանդիպում էր կազմակերպել իր աջակիցների հետ՝ խոսելու պատահաբար պարզված «գաղտնի ստորագրված» փաստաթղթի մասին:
Խոսքը օրերս համացանցում հայտնված 6 կետանոց տեքստի մասին է, որն, ըստ այն տարածողների, վերաբերում է Արցախի ու Սյունիքի տարածքներին եւ ստորագրվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: Հրապարակված տեքստում, հիշեցնենք, ստորագրություն չկար:
Մանուկյանը իր ամբողջ ելույթը կառուցեց հենց այդ «փաստաթղթի» վրա՝ բոլորին վստահեցնելով, որ շատ օրհասական է իրավիճակը, «մեր հայրենիքը մեր աչքի առջեւ կործանում են մինչեւ վերջ»:
Սա ընդունելով որպես հաստատված հիմք՝ ընդդիմադիր գործիչը շարունակեց բռնության ակնարկները: Հիշեցնենք, որ նախկին ելույթներում Մանուկյանը խոսել էր ապստամբության անհրաժեշտության մասին:
Երեկ նա վերահաստատեցայդ գաղափարը. «Ես իմ կողմից միշտ էլ կխրախուսեմ ապստամբությունը: Ցանկացած միջոց, որ ֆիզիկական միջոցների չի դիմում մարդկանց նկատմամբ, բայց նպաստում է իշխանություններից ազատելուն, ես կխրախուսեմ»,- ասաց նա:
Ապա հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը ինքնակամ չի հեռանալու իշխանությունից, ուստի «պետք է կոտրենք իր ոտքերը, իր հենարանները»:
Ըստ Մանուկյանի՝ իրական հենարանը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն է: «Բոլորի վրա պետք է աշխատել: Իրենք ռիսկ պիտի չունենան դուրս գալ փողոց, որովհետեւ իրենք նպաստում են դավաճանությանը: Այն «Իմ քայլ»-ի պատգամավորը, որը դուրս չի գալիս խմբակցությունից, համարենք դավաճան: Մենք ասում ենք՝ մեր ոստիկանությունը, մեր ոստիկանությունը: Դուք տեսնում էի՞ք՝ ոնց էին ջարդում ժողովրդին: Խոսքը գնում է ոչ թե շարքային ոստիկանների մասին, ովքեր կարգադրություններ են կատարում, խոսքը գնում է նրանց ղեկավարների մասին: Բոլոր այն բարձրաստիճան զինվորականները, ոստիկանները, որոնք ծառայում են Նիկոլ Փաշինյանին, դավաճան են: Ու ժողովուրդը պիտի իրենց թույլ չտա փողոց դուրս գալ, իրենք պիտի վախենան փողոցով գնալ, իրենք պիտի վախենան սրճարան մտնել, ռեստորան մտնել»,- ասաց նա:
Շարունակելով հենարանների թեման՝ նա նկատեց՝ կան մարդիկ, ովքեր դրսից են սնվում եւ նպաստել են Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն: «Մենք կհրապարակենք անունները, այդ մարդիկ իրավունք չունեն փողոցով քայլելու»:
ՀՀ վարչապետի չորրորդ հենարանը, պարզվեց, «ծախուներն են»: «Նրանք փողի համար, արտոնություն ստանալու…երբ մենք Գյումրի էինք եկել, գնացել, փակել էին փողոցը, ես էլ բոմժ ասեցի, հետո ներողություն խնդրեցի բոմժերից: Դա այն տականքն է, որը ծառայում է ցանկացած իշխանությանը՝ իրեն ծախելով: Ագրեսիա են ցուցաբերում, նույն ագրեսիան՝ իրենց դեմ, ով ձեռք բարձրացնի մեր վրա, հարված պիտի ստանա: Ատելության դեմ՝ ատելություն, ագրեսիայի դեմ՝ ագրեսիա: Դա է մեր ճանապարհը»,- հավելեց նախկին վարչապետը:
Առանց մանրամասնելու, թե ինչ նկատի ունի՝ Մանուկյանը առաջարկեց թաղերում, բակերում ջոկատներ կազմել՝ որպես կենտրոն ընդունելով Ազատության հրապարակը:
«Մի խումբը կգա, կգնա մի պատգամավորի ետեւից, մյուս խումբը կգնա մի ոստիկանի ետեւից, բայց սա կլինի մեր կենտրոնը»,- ասաց նա:
Պետք է փչացնել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը եւ բարձրաստիճան ոստիկաններին, որոնք Փաշինյանի հենարանն են. լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց նա, սակայն վայրկյաններ անց հրաժարվեց իր այդ խոսքից:
Հարցին` փչացնել ասելով ի՞նչ նկատի ունի, Մանուկյանն արձագանքեց. «Փչացնել բառը ես չասացի, մի վերագրեք ինձ բառեր, որը չեմ ասել»:
Վազգեն Մանուկյանը վերահաստատեց՝ Փաշինյանի վարչապետության օրոք ընտրությունների չի մասնակցի.
«Մեր ծրագիրը մնաց նույնը՝ համաժողովրդական շարժումով իրեն փոխել: Նիկոլ Փաշինյանը եթե փոխվի, ժամանակավոր իշխանություն լինի, ես կլինեմ վարչապետ, ես հայտարարել եմ, որ դրանից հետո ընտրություններին չեմ մասնակցի: Եթե Փաշինյանը հայտարարեր ընտրություններ եւ իրեն հաջողվեր անցկացնել, որը ես անհնարին եմ համարում, նույնիսկ այդ դեպքում ես հայտարարել եմ, որ չեմ մասնակցի»,- ընդգծեց հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածուն:
Լրագրողները փորձեցին պարզել նաեւ, թե վարչապետ ընտրվելու պարագայում պատրաստվո՞ւմ է հրաժարվել նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարությունից: «Միանգամից՝ ոչ»,- պատասխանեց նա:
Հանրահավաքի ընթացքում փորձեցինք զրուցել մի շարք քաղաքացիների հետ: Հավաքված բազմությունը քիչ էր (ըստ Իրազեկ քաղաքացիների միավորման կատարած հաշվարկի՝ 1800 մարդ), Ազատության հրապարակում հնարավոր էր ազատ շրջել, եւ հավաքի եկածների մի մեծ մասն ուղղակի անտարբեր քայլում էր:
Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ մարդիկ չեն գալիս Մանուկյանի հավաքներին՝ արձակագիր Բակուր Կարապետյանն ասաց. «Ուղղակի մարդիկ սպասում են երրորդ ուժին, երրորդ հարթակին: Այն մարդիկ, որոնք անցյալ չեն կամ իշխանության հետ չեն: Նոր, թարմ ուժեր են պետք, որին պետք է հավատան մարդիկ»:
Հարցին՝ Վազգեն Մանուկյանին հավատալո՞վ եք եկել, թե՞ չհավատալով, Կարապետյանը պատասխանեց. «Վազգեն Մանուկյանն ինձ օտար չի, ընկեր է, ես իրեն վաղուց գիտեմ, հավատում եմ, բայց իմ հավատալը չի խնդիրը, ժողովուրդը պետք է հավատա: Երեւի թարմ ուժեր են պետք, ստեղծվում են դրանք»:
Արձակագիրը հավատի բացակայության պատճառ համարեց այն, որ Մանուկյանի վարչապետ եղած տարիների հետ կապված մարդկանց հիշողությունը դրական չի:
Մեկ այլ քաղաքացի սակայն, նկատեց՝ հուսադրված է Մանուկյանի առաջին քայլից: Նա, ըստ այդ քաղաքացու, հանրահավաք է հրավիրել առանց այս ու այն կողմ ընկնելու: Մյուսներն, ասում է, անիմաստ հետաձգում են. «Առաջին քայլը, Վազգեն Մանուկյանի, մի փոքր հուսադրող է, էսօրվա գործը վաղվան չի թողնում, թե չէ կազմակերպենք 20-ին, 30-ին, 40-ին, մինչեւ հայրենիքը փրկեն, փրկելու ոչինչ չի մնա»,- մտավախություն հայտնեց նա:
Տեր Եսայի քահանա Արթենյանին էլ Ազատության հրապարակ էր բերել մտահոգությունը, որ բախումներ չլինեն։ «Նաեւ մասնակից ենք, իհարկե, նաեւ հետաքրքիր է, թե ինչ հայտարարություն պիտի լինի»,- ասաց քահանան՝ հավելելով, որ մտահոգված է երկրում առկա իրավիճակով՝ գերիների, անհետ կորածների խնդրով։
Տեր Եսային չէր հիշում, թե վերջին անգամ երբ է հանրահավաքի մասնակցել, բայց վստահ էր, որ դա 17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքն էր։ Ազատության հրապարակ եկած քահանան վստահեցրեց՝ իր այդտեղ գտնվելը կապ չունի այն հանգամանքի հետ, որ ծառայում է Հայրենիքի փրկության շարժման աջակիցներից Նարեկ Մալյանի հոր՝ Տեր Պետրոսի հետ։
Հ.Գ. Մանուկյանի՝ բռնության կոչեր պարունակող խոսքին երեկ արձագանքեց Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։
«Վազգեն Մանուկյանին ասեք խելք հավաքի: Հայաստանում ոչ մի ջոկատ չի կազմվի ներհայաստանյան ինչ-որ հարցեր լուծելու համար, Հայաստանում բարիկադներ չեն կառուցվի. եթե էդ տարիքում գոնե սա չի հասկացել, ուրեմն հեչ լավ չի»,-ֆեյսբուքյան իր էջում գրել էր նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT