Խնդիրը փնտրեք այնտեղ, որտեղ կա. ԿԳՄՍ նախարարը՝ Սլավոնական համալսարանի ռեկտորին

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը իր ֆեյսբուքյան էջով օրերս բաց նամակ էր հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարելով, թե նա իրեն հետապնդումների է ենթարկում։

Այսօր Կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը խնդրեց պարզաբանել, թե Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի կողմից ինչ հիմքերով են նման կոշտ գնահատականներ ու մեղադրանքներ հնչեցվել Կառավարության եւ ԿԳՄՍ նախարարության հասցեին:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, պատասխանելով հարցին, նշեց, որ ինքն էլ է ցանկանում այդ հարցն ուղղել Արմեն Դարբինյանին:

«Ափսոսանք եմ հայտնում նման գրառման համար, որովհետեւ այնտեղ ԿԳՄՍ նախարարության մասով էլ կա որոշակի պնդում, եւ ես չեմ կարծում, որ մեր նախարարությունում կան ստվերային ուժեր, որ այդ ամենը, ինչ, որ նկարագրված է, կատարում են, եւ ես տեղյակ չեմ»,- նշեց նախարարը:

Նախարարը միանշանակ հերքեց նաեւ Կառավարության մասնակցությունը՝ նշելով, որ անհնար է Կառավարությունն առանց նախարարության իմացության նման գործունեություն ծավալեր:

«Սլավոնական համալսարանը, իրոք, մեր լավագույն բուհերից է. մենք երկար տարիներ շարունակում ենք համագործակցությունը: Գաղտնիք չէ, որ սլավոնական համալսարանի ուսանողները պատշաճ  մակարդակով հանդես են եկել միջազգային մրցույթներում, երբեւիցե խնդիր չի եղել: Ռեկտորի հետ առհասարակ նույնիսկ հեռախոսազրույց չի եղել: Մեծ ափսոսանք եմ հայտնում եւ կարծում եմ, որ պարոն Դարբինյանը կբացի փակագծերը ու կասի, թե ինչ է նկատի ունեցել: Ես ընդամենը կարող եմ ասել՝ պարոն Դարբինյան, խնդիրը փնտրեք այնտեղ, որտեղ կա, մի փնտրեք այնտեղ, որտեղ չկա: Իսկ Կառավարություն-նախարարություն օղակում, պնդում եմ, չկա խնդիր, եթե կա, ու հավանաբար ինքը գիտի այդ մասին, թող անկեղծ ասի՝ ինչ խնդիր է եւ որտեղ»,- պատասխանեց նախարարը:

Արձագանքելով նախարարի խոսքին՝ պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նշեց.

«Ես էլ եմ կարծում, որ նման գնահատականներ եւ մեղադրանքներ հնչեցնելու հիմքում պետք է բացվեն փակագծերը, ու հրապարակվեն եղած փաստական տվյալները, եթե, իհարկե, այդպիսիք կան: Ես մեծ հույս ունեմ, որ գործընթացը հենց այդ տրամաբանությամբ էլ կնթանա»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1916 դիտում

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը