Երևան
12 °C
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց՝ Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքի N1 ավագ դպրոցում չդադարող բողոքի ակցիաները իր համար զարմանալի են, իսկ դպրոցի անձնակազմի բողոքը՝ անհիմն, դրանք որևէ նպաստ չեն բերելու դպրոցին:
«Ես շատ զարմացա, որ Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի անձնակազմն ու աշակերտները եկել էին ԿԳՄՍ նախարարության մոտ և բողոքում էին. ինչի՞ց են բողոքում, մամուլից հասկացա, որ ասում են՝ եկել ենք՝ պայքարենք անարդարության դեմ»,- տարակուսեց նախարար Դումանյանը՝ հավելելով, որ դպրոցի առաքելությունը աշակերտին կրթություն տալն է։ «Դպրոցում ամենաբարձր պաշտոնը տնօրենը չէ, այլ լավ ուսուցիչն է, և այսօր այդ անհիմն շահարկումները որևէ նպաստ չեն բերում աշակերտների կրթությանը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Աբովյանի համար 1 ավագ դպրոցի կառավարման խորհուրդն անցկացրել է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ, որին մասնակցող երկու թեկնածուներն էլ հաղթող են ճանաչվել: Այսինքն՝ ձայները բաժանվել են նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանի և նոր թեկնածու Քարմիլե Առաքելյանի միջև։ Այս դեպքում, ըստ գործող օրենքի, տնօրենի ընտրությունը պետք է կատարեր ԿԳՄՍ նախարարը։ Նախարարը փետրվարի 3-ին տնօրենի պաշտոնում նշանակել էր Քարմիլե Առաքելյանին:
Ըստ Վահրամ Դումանյանի՝ երբ պարզվել է, որ թեկնածուները հավասար ձայն են ստացել, ինքը ցանկացել է անվավեր ճանաչել մրցույթը, բայց գործող կարգը այլ բան է սահմանում. «Երբ ծանոթացա խնդրին, իմացա, որ երկու թեկնածուներն էլ 4–ական ձայն են ստացել, ասացի, որ այս մրցույթը պետք է ճանաչել անվավեր, չկայացած, բայց ինձ ասացին, որ գործող կարգը դա թույլ չի տալիս, և պետք է երկուսից մեկին պարտադիր հրամանագրել»:
Նախարարը պարզաբանեց, որ իր ընտրությունը եղել է բացառման սկզբունքով՝ հաշվի առնելով մյուս կողմի ներկայացուցիչների պահվածքը, կանխակալ վերաբերմունքը և քաղաքականացված հայտարարությունները: «Ընդամենը հասկացա, որ այդ կողմը, այսինքն՝ այդ պնդումների ներկայացուցիչը, տեղ չպետք է ունենա դպրոցական հանրության մեջ»,- ընդգծեց Վահրամ Դումանյանը:
Դիտարկմանը, որ նոր տնօրենին կապում են Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի հետ, մասնավորապես ասում են՝ կնոջ ընկերուհին է, նախարարն ասաց. «Ես տեղյակ չեմ՝ ով ում հետ ինչ է կապում։ Դուք ասում եք՝ այս տնօրենը կապվում է այս գործչի հետ, այն օրը լրագրողներից մեկն ինձ հարց տվեց, իսկ մյուս տնօրենն էլ կապվում է այլ գործչի հետ, նման տեղեկություն ես չունեմ, ու դա ինձ պրոֆեսիոնալ տեսանկյունից հետաքրքիր էլ չէ, բացարձակ: Անձնական հարաբերությունների դաշտն ինձ հետաքրքիր չէ»։
Նախարարը հավաստիացրեց, որ դպրոցներում չկան հովանավորչություն և կոռուպցիոն սխեմաներ։ Իսկ հարցին, թե ինչու են այդ դեպքում աղմկում, պատասխանեց․ «Չկան ոչ հովանավորչություններ, ոչ էլ կոռուպցիոն սխեմաներ: Ես չեմ կարող աղմկողների անունից խոսել, հավանաբար նրանց աղմկացնում են: Բայց եթե կան մարդիկ, որ համարում են՝ ինչ-որ բան եղել է անօրինական, անօրինականությունը պարզելու իրավական մարմիններ կան, թող դիմեն պարզեն: Բայց գալ, փորձել ճնշում գործադրել նախարարության, աշակերտների վրա, հավաքվել ինչ-որ տեղ բողոքներ անել, դա չի կարելի»:
Անդրադառնալով այն հարցին, թե նախարարը անձամբ հետաքրքրվո՞ւմ է խնդրով, գնացե՞լ է դպրոց, թե՞ ոչ՝ Դումանյանը պատասխանեց. «Չեմ գնացել: Ես եմ որոշում թե ինչ ձևով բավարարեմ հետաքրքրությունս: Այդ հարցով տեսչական մարմին է գնացել դպրոց: Հիմա գործը ընթացքի մեջ է»:
Ինչ վերաբերում է նրան, որ արդեն քանի օր դասադուլ է այդ դպրոցում, Դումանյանն ասաց, որ իրենք ամեն ինչ կանեն, որ աշակերտներն ստանան իրենց կրթությունը, բաց թողած գիտելիքները. «Իսկ դասադուլի կազմակերպիչները կրում են պատասխանատվություն այդ ամենի համար: Շատ անհասկանալի, ոչ օրինական ոճ են ընտրել»:
Հավելենք, որ այսօր էլ դպրոցի անձնակազմը բողոքի ցույց էր անում դպրոցում: Նրանք շարունակում են պահանջել, որ նոր տնօրենը հեռանա: Բողոքող ուսուցիչները նշում էին. «Մենք երկար տարիներ է՝ աշխատում ենք մեր նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանի հետ, և նրա կենսափորձը ու մարդկային հատկանիշները շատ բարձր ենք գնահատում ու դա չենք պատրաստվում կիսել նոր տնօրենի հետ»:
Քիչ անց նաև դպրոցի մանկավարժական խորհուրդը արձագանքեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին՝ նշելով՝ «ԿԳՄՍ նախարարը իր ճեպազրույցում խիստ քաղաքականացրեց նշանակման պատճառը. աշակերտները, ուսուցիչները և ծնողները եկել էին ԿԳՄՍՆ բացառապես խնդրանքով և ոչ թե բողոքի ակցիա անցկացնելու նպատակով»,- ասված է դպրոցի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ։
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT