Երևան
12 °C
«Դուք ԿԳՄՍ նախարարն եք եւ ոչ թե ԵՊՀ-ի պաշտպանը Կառավարությունում. ԵՊՀ-ի՝ բացառիկ հաստատություն լինելու ձեր բոլոր հնչեցրած մտքերը մոտ են եթե ոչ ցնդաբանությանը, ապա գոնե ակադեմիական ռասիզմին: Պետությունը պետք է բոլոր հանրային բուհերի համար ապահովի նույն պայմանները, ոչ թե այս ամբիոնից նման խտրական մտքեր հնչեցվեն»,- այսօր ԱԺ-ում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նախարարին դիմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:
Պատգամավորի վրդովմունքի պատճառը ԿԳՄՍ նախարարի հնչեցրած արտահայտությունն էր ԵՊՀ-ի՝ բացառիկ համալսարան լինելու մասին։
Նախարարը կտրուկ արձագանքեց Գորգիսյանին եւ ասաց, որ միայն բովանդակային դաշտում է պատրաստ պատասխանել ցանկացած կնճռոտ հարցի:
«Ձեզ կոչ եմ անում կոռեկտության, զսպվածության։ Եվ հարգալից արտահայտաձեւեր ընտրեք։ Ինձ պետք չէ հիշեցնել իմ զբաղեցրած պաշտոնը. այո՛, ես ԿԳՄՍ նախարար եմ, պետք չէ ինձ հիշեցնել: Ռասիստական գնահատականներ կգնաք այլ միջազգային դատարաններում կհնչեցնեք»,- վրդովվեց նախարարը:
Ի պատասխան՝ Գեւորգ Գորգիսյանը նշեց, որ եթե նշվում է ԵՊՀ-ի բացառիկ լինելու հանգամանքը, ապա պետք է շեշտել, թե ինչով է, օրինակ, նրա մշակութային գործունեությունը ավելի բացառիկ, քան Կոնսերվատորիայի կամ Թատերական ինստիտուտի գործունեությունը, կամ ինչով է նրա գիտական գործունեությունը ավելի բացառիկ, քան Բժշկական համալսարանի կամ Ճարտարագիտական համալսարանի գործունեությունը:
«Այս բոլոր բուհերը պետության կողմից հիմնադրված կառույցներ են, եւ այս բացառիկությունը որեւէ կերպ հիմնավորված չէ, եւ, այո՛, սա խտրականություն է, որը ես կոչում եմ ռասիզմ, եւ եթե դուք այստեղ ձեզ թույլ եք տալիս մոռանալ, որ դուք նաեւ մյուս բոլոր բուհերի զարգացման պատասխանատուն եք, ապա ես ձեզ պիտի հիշեցնեմ, որ դուք ԱԺ ամբիոնից միայն ԵՊՀ -ի PR-ով չպետք է զբաղվեք»,- հայտարարեց Գորգիսյանը։
Վահրամ Դումանյանն ասաց, որ եթե ինքը ԵՊՀ -ի PR-ով է զբաղվում, ապա պատգամավորն էլ ռասիզմի PR-ով է զբաղված:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում այսօր քննարկվող «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ԵՊՀ-ին տալ հատուկ կարգավիճակ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT