Կառավարման խորհուրդների առաջարկվող 5+4 ձեւաչափը վտանգում է բուհի ինքնավարությունը․ Անի Սամսոնյան

Այսօր ԱԺ-ում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում է բուհերի կառավարման խորհուրդները ձեւավորել 9 հոգանոց կազմով, որից 5-ը կլինեն Կառավարության եւ լիազոր մարմնի կողմից նշանակված, 4-ը՝ դասախոսներ կամ ուսանողներ: Գործող օրենքի համաձայն՝ կառավարման խորհուրդները բաղկացած էին 24 կամ 32 ներկայացուցիչներից:

Օրենքի նախագծի  քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, թե ինչու են կանգ առել այն համոզման վրա, որ կառավարման խորհուրդները պետք է լինեն 9  հոգանոց կազմով եւ արդյոք՝ գերակշիռ մաս կազմող լիազոր մարմնի, եւ Կառավարության ներկայացուցիչները կկարողանան ապահովել բուհի ինքնավար կառավարումը: Այդ ինքնավարությունն, ինչպես նկատեց պատգամավորը, ամրագրված է Սահմանադրությամբ։

Վահրամ Դումանյանը նշեց, որ 9 թիվը շատ բարդ է հիմնավորել, ինչպես, օրինակ, շատ բարդ է գիտականորեն հիմնավորել ԱԺ պատգամավորների սահմանված թիվը:

«Կարող եմ ասել, թե ինչն է դրդել վերանայել թվերը եւ կրճատել այն. այսօրվա գործող կազմից շատ բարդ է ապահովել 50 տոկոս հիմնադիրի եւ լիազոր մարմնի ներկայացուցիչ, որովհետեւ մեր բուհերի քանակը բավականին մեծ է: Իսկ մեր փոքրիկ հանրապետության համար «ճոխություն» է այդքան բուհ ունենալը: Իմ անձնական տեսակետից եթե ասեմ, իրականում լավ լիներ, որ լիներ 9/0: Եթե բուհի հիմնադիրը պետությունն է, պետությունը պետք է կրի 100 տոկոս պատասխանատվություն բուհի գործունեության համար, սակայն հաշվի առնելով բազում հանգամանքներ՝ այդ որոշումը բացարձակ ընկալելի չէր լինի մեր հանրության կողմից»,- ասաց նախարարը:

Պատգամավորին չգոհացրեց նախարարի պատասխանը, եւ նա նշեց, որ այս փոփոխությամբ ակադեմիական շրջանակին տրված է շատ սահմանափակ ներկայացվածություն, որը ոտնահարում է բուհերի ինքնավարության սահմանադրական իրավունքը:

«Շատ պարզ հաշվարկ է արվել. կառավարման խորհրդում ունենալ հնարավորինս շատ մարդիկ լիազոր մարմնի եւ Կառավարության կողմից»,- ընդգծեց Անի Սամսոնյանը:

Արձագանքելով դիտարկմանը՝ Վ. Դումանյանը նկատեց, որ բուհի ինքնավարությունը հաճախ ոչ ճիշտ է մեկնաբանվում։ Այդ ինքնավարությունը, ըստ նախարարի, սկսվում եւ ավարտվում է բուհի առաքելությունը իրականացնելու գործունեության մեջ: Բուհն ինքնավար է իր կանոնադրական նպատակները եւ խնդիրները իրականացնելու գործում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2934 դիտում

Ինչ վիճակում է հոսպիտալացված Տեր Վրթանես քահանան

Մի ամբողջ ընդդիմություն ուժերի գերլարումով ընդամենը 2200 մարդ էր հավաքել՝ ի պաշտպանություն Կտրիճի. Չախոյան

Ես հեռացող նախագահն եմ, չեմ կարող հավերժ լինել Բելառուսի ղեկավարը, և ինձ դա պետք չէ. Լուկաշենկո

«ՎԱԶ 2106»-ը մխրճվել է կայանված «ՊԱԶ»-ի մեջ․ վիրավորներին դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ

Մահացել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանը

Իջևանի Գետահովիտ բնակավայրում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի

Հայ Առաքելական եկեղեցին չի կարող ունենալ սրբապղծություն հովանավորող կաթողիկոս ու չի ունենալու. Չախոյան

Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը

Բավարար չէր Գալստանյանի արկածախնդրությունը, հիմա էլ Կտրիճը Մայր Աթոռն է վերածել քաղաքական պայքարի թատերաբեմի

Այսպիսի խայտառակության արժանի էին միայն Կտրիճը և աստվածամերժի հետ նրա քաղաքական կոալիցիայի անդամները

Մեր հետագա գործողությունները պայմանավորված են Կտրիճ Ներսիսյանի որոշմամբ, կմնա թե կհեռանա նամակը կարդալուց հետո

Մայր Աթոռի տարածքից սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ է հեռացվել. ՆԳՆ

Եկեղեցին Կտրիճի ժամանակ այնպիսի խայտառակության է հասել, որ 10 սրբազան ասում են՝ հեռացիր, ինչը նախադեպը չունի

ՀՀ-ն շարունակում է ժողովրդավարական զարգացմանն ուղղված հավակնոտ բարեփոխումները. Միրզոյանը՝ Մանտաս Ադոմենասին

Մայր Աթոռի բակում վատացել է տեր Վրթանես քահանայի ինքնազգացողությունը

Կոշ գյուղի հարակից հատվածից մինչև Ներքին Բազմաբերդ հատվածը կբացվի երկկողմանի երթևեկության համար

Կայացել է վաշինգտոնյան պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը

Ռուբեն Հախվերդյանն այս տարի նշում է ծննդյան 75-ամյակը. Ժաննա Անդրեասյանն ընդունել է սիրված երգչին

ՆԱՏՕ-ն պատրաստակամ է շարունակել գործընկերությունը. Սուրեն Պապիկյանն ընդունել է Ռադմիլա Շեկերինսկային

Կայացել է մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների լուծման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը

ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության նոր ծրագրի հաստատմամբ հարաբերությունները կզարգանան առավել հավակնոտ օրակարգով

Վեհափառի հրաժարականի պահանջով նամակ ենք հանձնել քարտուղարություն. 10 եպիսկոպոսների հայտարարությունը

Պետք է սրանց ականջներից բռնել դուրս շպրտել, ՌԴ ագենտ Գարեգինին նույնիսկ ուժային եղանակով հեռացնել. տեսանյութ

Մայր Աթոռի տարածքում իրավիճակը լարված է. այնտեղ են նաև 10-ը եպիսկոպոսները

Ձերբակալվել է Մալաթիայի «Ոսկու շուկայի» տնօրենը

Մայր Աթոռի բակում քաղաքացիները վանկարկում են՝ «Կտրիճ, հեռացի՛ր». տեսանյութ

Արսենյանը ՄԱԿ անդամ երկրների համաժողովում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում կատարված աշխատանքը

Արմեն Գրիգորյանն ու Սթիվեն Դաութին քննարկել են Հայաստանի ՄԹ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Դավիթ Առուշանյանը խորհրդակցություն է անցկացրել. ինչ հանձնարարականներ է տվել Շիրակի մարզպետը

Հայաստանի դիվանագիտական դպրոցի և ՀՀ-ում Ֆրանսիական համալսարանի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Կառավարության օժանդակությամբ են տրամադրվել բնական եղևնու ճյուղերը, որոնցով զարդարվում է «պատմական» տոնածառը

Մայր Աթոռը բոլորինս է, ժողովուրդն էլ է մերը և իրավունք չունի այս տարածքում լարվածություն առաջացնել. Ղազարյան

Վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին. բարձր է գնահատվել Հայաստանի հետ գործընկերությունը

Հատուկ դիմակավորված օպերացիա Երևանում․ ոստիկանություն են տեղափոխվել «Լեդի Հակոբի» ազգականները

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել դեկտեմբերի 18-ին

Հերքում եմ. նման հարց որևէ մեկի հետ չեմ էլ քննարկել. Փաշինյանը՝ Կճոյանին Կաթողիկոսի տեղապահ նշանակելու մասին

Պատրաստ եմ Կտրիճ Ներսիսյանին ընդունել միայն մեկ՝ իր արժանապատիվ հեռացումն ապահովելու օրակարգով. Փաշինյան

Ողջունում եմ. վարչապետը՝ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի ներմուծման մասին

Հայերեն է թարգմանվել Կարլ Ֆլեշի մոնումենտալ և շրջադարձային «Ջութակ նվագելու արվեստը» աշխատությունը

Նախարարի հրամանով՝ ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ