Վճռաբեկ դատարանը դատախազության բողոքով պայմանավորված՝ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել է ՄԻԵԴ

 

ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ դատախազության բողոքով պայմանավորված՝ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել է ՄԻԵԴ։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Ձեզ ենք ներկայացնում Գոռ Աբրահամյանի ամբողջական գրառումը․

«ՀՀ դատախազությունը հստակ իրավական մոտեցում ունի առ այն, որ քրեական օրենսգրքի իմաստով խոշտանգումը վաղեմության ժամկետ չունի: Այդ դիրքորոշումը բխում է նաև ՄԻԵԴ նախադեպային իրավունքով ձևավորված իրավական մոտեցումներից:

Ինչպես հայտնի է, Գրիշա Վիրաբյանի գանգատի հիման վրա, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2012թ. հոկտեմբերին կայացրած վճռով ճանաչել էր Գ. Վիրաբյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ, 6-րդ և 14-րդ հոդվածներով սահմանված իրավունքների խախտման փաստը:

Ելնելով դրանից՝ ՀՀ դատախազության կողմից 2016թ. մայիսին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ Գ. Վիրաբյանի նկատմամբ բռնություն գործադրելով զորգորդված պաշտոնական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ: Եվ երկու անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ 2018թ. փետրվարին քրեական գործն ուղարկվել էր Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Դատաքննության արդյունքում 2019թ. փետրվարի 22-ի դատավճռով նշված երկու անձինք մեղավոր են ճանաչվել իրենց մեղսագրված արարքների կատարման մեջ, սակայն վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով ազատվել են քրեական պատասխանատվությունից (հանցագործության դեպքը կատարվել էր 2004թ..):

Հետագայում ՀՀ վերաքննիչ դատարանը, քննության առնելով Առաջին ատյանի դատարանի այդ որոշման դեմ ՀՀ դատախազության և պաշտպանության կողմի ներկայացրած բողոքները, այն թողել էր օրինական ուժի մեջ՝ ամբողջությամբ համաձայնելով Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման հիմքերի հետ:

Երկու ատյանների դատարանների իրավական դիրքորոշումն այն է, որ ՀՀ-ում գործող օրենսդրության իրավակարգավորումները հնարավորություն չեն տալիս խոշտանգմանը վերաբերող գործերով անմիջականորեն առաջնորդվելու՝ ՄԻԵԴ մի քանի գործերով արտահատված՝ խոշտանգման գործերով վաղեմության ժամկետ չկիրառելու իրավական դիրքորոշմամբ: Հետևաբար, ըստ դատարանների, քանի որ ՀՀ ներպետական օրենսդրությունը ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածը՝ խոշտանգումը, չի ներառում ՀՀ քրեական օրենսգրքով սպառիչ թվարկվող այն հանցատեսակների շարքում, որոնց նկատմամբ վաղեմության ժամկետները կիրառելի չեն կամ կիրառելի են սահմանափակումներով, ապա վաղեմության ժամկետների չկիրառումը կհանգեցնի ամբաստանյալների իրավունքների և օրինական շահերի խախտման, կարող է առաջացնել իրավական անորոշություն և որակվել կամայականություն:

ՀՀ գլխավոր դատախազությունը Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշումը վիճարկել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ ներկայացնելով համապատասխան բողոք այն հիմնավորմամբ, որ ստորադաս դատարանները, իրենց որոշումներով խախտել են Միջազգային քրեական դատարանի, ՄԻԵԴ-ի կողմից կայացված մի շարք որոշումներով արտահայտված մոտեցումը, որ պետության ներկայացուցիչների կողմից վատ վերաբերմունքի կամ խոշտանգման գործերով քրեական վարույթը չպետք է դադարեցվի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, ինչպես նաև՝ ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերով ամրագրված նորմերը խոշտանգման դեպքում վաղեմության ժամկետների կիրառման անթույլատրելիության վերաբերյալ:

Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 6-րդ մասի իրավակարգավորումներով նախատեսվում է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի կիրառման արգելք խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված որոշ հանցանքներ կատարած անձանց նկատմամբ:

Բացի այդ, օրենսդիրն ամրագրել է, որ վաղեմության ժամեկտներ չեն կիրառվում նաև ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ, եթե այդ պայմանագրերով վաղեմության ժամկետի կիրառման արգելք է սահմանված:

ՀՀ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Դատախազության բողոքը, սակայն 2021թ. դեկտեմբերի 27-ին որոշում է կայացրել (որը ՀՀ դատախազությունը նոր է ստացել) նշված գործով խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ՝ այն հարցադրմամբ, թե խոշտանգման կամ դրան հավասարեցված հանցանքներով միջազգային իրավունքի աղբյուրների վկայակոչմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների չկիրառումն արդյոք համահու՞նչ կլինի Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածին, եթե ներպետական օրենսդրությամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների չկիրառման պահանջ նախատեսված չէ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1772 դիտում

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները