Արցախի ՊԲ-ն ոչ թե կազմալուծվում է, այլ վերակազմավորվում. անցում է կատարվում պրոֆեսիոնալ բանակի. Վահրամ Պողոսյան

Արցախի պաշտպանության բանակը ոչ թե կազմալուծվում է, այլ վերակազմավորվում: «Հայկական ժամանակի» հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Քայլեր են ձեռնարկվում արագ անցում կատարելու պրոֆեսիոնալ բանակի: Քննարկվում է ժամկետային զինծառայողների զինծառայության ժամանակը վերանայելու եւ կրճատելու հարցը»,- հավելեց Պողոսյանը:

Այսօր ավելի վաղ հայտարարություն էր տարածել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ այդ կապակցությամբ մասնավորապես նշելով. «Որոշ լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում լուրեր են տարածվում, թե Արցախի պաշտպանության բանակը կազմալուծվելու է, եւ, ըստ այդ լուրերի տրամաբանության, Արցախի սահմանների պաշտպանության կազմակերպում չի լինելու: Այս կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ զինվորական ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով` հենց մեր սահմանների պաշտպանության նպատակով»:

Ոչ Վիտալի Բալասանյանն իր հայտարարությունում, եւ ոչ էլ Վահրամ Պողոսյանը մեր զրույցում չմանրամասնեցին, թե ինչ պրոֆեսիոնալ ստորաբաժանումների մասին է խոսքը:

Մանրամասներ իմանալ չստացվեց նաեւ Արցախի Ազգային ժողովից:

Արցախի ԱԺ Պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Միասնական Հայրենիք խմբակցության անդամ Սեյրան Հայրապետյանն, ի պատասխան մեր հարցերի, ասաց.

«Այն, որ մեր հայ զինվորը պաշտպանելու է մեր պետության սահմանները՝ դա միանշանակ է, այլ կարծիք լինել չի կարող: Իսկ որոշ հարցեր քննարկվում են, որոնց մասին այս պահին փակագծեր բացել չեմ կարող»:

Նա ընդգծեց՝ Պաշտպանության բանակը Արցախի անվտանգության գլխավոր երաշխավորն է. «Պետք է նաեւ շնորհակալ լինենք խաղաղապահ ուժերին, բայց մենք ունենք մեր պետությունը, մեր պետության շահերը եւ բոլոր հնարավոր գործողությունները կատարվում են: Կարեւորը բանակի ոգին բարձր պահելն է, աջակցելը»:

Մեր տեղեկություններով, զուգահեռաբար բանակի վերակազմավորման գործընթացներ ընթանում են նաեւ ՀՀ ՊՆ-ում: Երեկ Պաշտպանության նախարարն ու Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հետ միասին ԵԿՄ-ում էին: Ի՞նչ էին քննարկում այնտեղ, կապ ունի՞ նրանց քննարկումը բանակում տեղի ունեցող գործընթացների հետ, թե՞ ոչ՝ պաշտոնապես չհրապարակվեց:

քաղաքական

Հետպատրազմական Արցախում, ինչպես եւ Հայաստանում, քաղաքական առումով իրավիճակը չի կայունանում:

Ընդդիմադիր Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանն օրերս ներքաղաքական խնդիրները քննարկման առարկա է դարձրել մամուլի էջերում՝ նշելով, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խախտել է պայմանավորվածություններ, ինչի պատճառով էլ իշխանական ուժի հետ կոալիցիա կազմելը դարձել է անհնար: Պայմանավորվածություններից մեկը, որի մասին խոսել է Իշխանյանը՝ վերաբերում է ՀՀ իշխանություններից կտրվելուն:

Քաղաքական այս պրոցեսներին զուգահեռ ժամանակ առ ժամանակ ԶԼՄ-ների էջեր են սպրդում նաեւ բանակին, անվտանգությանը վերաբերող, հաճախ չճշտված տեղեկություններ:

Մասնավորապես, բավական ժամանակ է՝ խոսկցություններ են տարածվում ՀՀ իշխանությունների որոշմամբ կամ համաձայնությամբ Պաշտպանության բանակը լուծարելու, ՌԴ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գործունեությունը դադարեցնելու եւ այլ հարցերի մասին:

Արցախի եւ ՀՀ արտգործնախարարությունները հերքել են ՌԴ-ում Արցախի ներկայացուցչության փակման մասին լուրը:

«Օտարերկրյա պետություններում գործող Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունները շարունակում են իրենց բնականոն գործունեությունը՝ ուղղված նստավայր պետություններում Արցախի Հանրապետության եւ նրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը, տարբեր բնագավառներում փոխշահավետ կապերի զարգացմանն ու առաջմղմանը եւ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացմանը»,- ասվում էր ԱՀ ԱԳՆ հաղորդագրությունում։

Մի շարք լուրերի հերքմամբ էր հանդես եկել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

«Խոսակցություններ են պտտվում այն մասին, թե իբր Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակում` պետական շենքերին տեղադրվելու է ադրբեջանական դրոշ, հարկ եմ համարում կատեգորիկ հերքել այդ լուրերը»,- մասնավորապես ասվում էր այդ հայտարարությունում:

ԱԽ քարտուղարը որեւէ հիմքից զուրկ էր համարել նաեւ հասարակության որոշ շրջանակներում առկա մտավախությունը, թե օրինակ Ստեփանակերտի Կրկժան, Աջափնյակ թաղամասերը կամ Ասկերանի Իվանյան գյուղը առաջիկայում կբնակեցվի ադրբեջանական ընտանիքներով:

Բալասանյանը հերքել էր նաեւ խոսակցությունները այն մասին, որ Ստեփանակերտի առեւտրային կետերում ադրբեջանցիները կատարում են գնումներ:

«Սիրելի΄ արցախցիներ, Արցախի իշխանությունների անունից հավաստիացնում եմ ձեզ, որ չնայած պատերազմական գործողությունների հետեւանքով մեզ հասցված անդառնալի կորուստներին՝ պետությունը մշտապես հանձնառու է կատարելու բնակչության անվտանգության եւ բնականոն կենսագործունեության ապահովման իր պարտականությունները, ըստ այդմ կոչ եմ անում տուրք չտալ կեղծ լուրերին եւ հավատացած լինել, որ արվել եւ արվում է ամեն ինչ՝ արցախցու արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու եւ ընդլայնելու ուղղությամբ»,- ասվում էր հաղորդագրությունում:

Արվո՞ւմ է ամեն ինչ՝ արցախցու արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու եւ ընդլայնելու ուղղությամբ:

Մեզ հետ զրույցում Արցախի իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն ասաց, որ բավականին մեծ թվով Արցախի քաղաքացիներ արդեն հետ վերադարձել են իրենց բնակավայրեր:

«Այն քաղաքացիները, որոնք տեղահանվել են Ադրբեջանի կողմից օկուպացված համայնքներից, որոնք դեռ բնակարանով ապահովված չեն, այսինքն չենք կարողանում ապահովել դեռեւս, մնացել են իրենց ժամանակավոր բնակության վայրերում: Իսկ ինչ վերաբերում է սոցիալական ծրագրերին՝ բոլորը տեղյակ են, իրականացվում են եւ ՀՀ կողմից, եւ ԱՀ կողմից: Բացի դա՝ օրերս քննարկվել է հիպոթեկային, սպառողական, բիզնես վարկերի տեսքով աջակցություն տրամադրելու հարցը, այօր Ազգային ժողովում ընդունել ենք հարկային արտոնությունների սահմանման փաթեթը, որով փորձելու ենք ստեղծել այնպիսի տնտեսական միջավայր, որտեղ տնտեսությունը կարողանա զարգանալ, գործարարները կարողանան ներդրումներ կատարել: Այնպես որ բավականին մեծ աշխատանք է կատարվել, բայց դեռ ունենք ծրագրեր, որոնք առաջիկայում կյանքի են կոչվելու՝ թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական»,- ասաց խմբակցության ղեկավարը:

Հետաքրքրվեցինք՝ քաղաքական լարվածության թուլացման ուղղությամբ ի՞նչ քայլեր են արվում՝ հաշվի առնելով, որ Արայիկ Հարությունյանը չէր բացառել անհրաժեշտ պահին իր հրաժարականի եւ արտահերթ ընտրությունների հնարավորությունը:

«Պարոն նախագահն իր ուղերձում ասել է՝ երբ որ մենք հնարավորություն ունենանք որպես պետություն ընտրություններ կազմակերպելու՝ այդ ժամանակ հրաժարականը կներկայացնի եւ հետագայում չի մասնացի ընտրություններին»,- ասաց պատգամավորը՝ նորմալ համարելով յուրաքանչյուր ուժի դիրքորոշումը, որոշ հարցերում տարակարծությունները:

Կոնկրետ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանի դժգոհության մասով ասաց, որ որեւէ պայման չի խախտվել. «Նախագահի ուղերձում կար խոսք քաղաքական ուժերի հետ երկխոսություն սկսելու, հուշագիր կնքելու, կոալիցիոն կառավարություն ձեւավորելու մասին: էդ գործընթացը կար, սկսված էր: Ինչ-որ հարցերի շուրջ կարող է համաձայնություն չի եղել եւ այդ հուշագիրը իրականացնել չի ստացվել: Պարոն Իշխանյանից պետք է հարցնեք՝ ինչով է պայմանավորված իր դժգոհությունը: մենք, որպես ԱԺ-ում ներկայացված ուժ, որեւէ պայմանավորվածության խախտում չենք տեսել»,- ասաց նա:

Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերում պայմանին, որ Արցախի իշխանությունը Հայաստանի իշխանություններից պետք է կտրվեր՝ Հարությունյանն ասաց, որ նման բան լինել չի կարող.

«Արցախի Հանրապետությունը՝ որպես առանձին միավոր, պետք է համագործակցի եւ մի տեսակետ ունենա ՀՀ-ի հետ: Ի՞նչ է նշանակում կտրվել: Ես այդ մտքին հակված չեմ, որ որեւէ քաղաքական պրոցեսի պատճառով Արցախը Հայաստանից պետք է կտրվի, այդպիսի բան չի կարող տեղի ունենալ»:

Միասնական Հայրենիք խմբակցության անդամ, Արցախի ԱԺ Պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը չցանկացավ խոսել Իշխանյանի նշած այդ պայմանի մասին: Նա կարեւոր է համարում այս շրջանում միասնական լինելը, քաղաքական խնդիրների պատճառով անվտանգությանը սպառնացող ձայնագրությունների, տեղեկությունների ու հայտարարությունների  կանխումը:

«Այս նոր իրավիճակում իշխանությունները պետք է անեն հստակ քայլեր, ճիշտ քայլեր: Ոչ մեկս իրավունք չունենք անզգույշ քայլ անել, բոլորս պիտի աշխատենք 10 անգամ ավելի ակտիվ, քան աշխատել ենք»,- ասաց նա:

Մեր հարցին՝ արտաքին վտանգը իր կարծիքով շարունակո՞ւմ է լինել, պատգամավորը պատասխանեց, որ արտաքին վտանգը 1988 թվականից սկսած կա եւ այժմ էլ չի վերացել: Խնդիրն, ըստ նրա, այն է, թե  ինչպես ենք արձագանքել, ոնց ենք պատրաստ եղել, եւ էսօր ոնց ենք պատրաստվում այդ վտանգին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10626 դիտում

1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր

Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ

Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը

Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում

Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում

Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը

Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին

Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր

Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր

Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը