Ստեփանակերտի շենքերին ադրբեջանական դրոշի տեղադրման, ՊԲ-ի կազմալուծման լուրերի մասին. Վիտալի Բալասանյանի հայտարարությունը

04/02/2021 schedule09:38

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել: Այս մասին հայտնում է Արցախի հանրային հեռուստաընկերությունը:

Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Խոսակցություններ են պտտվում այն մասին, թե իբր Ստեփանակերտ քաղաքի Վերածծնդի հրապարակում՝ պետական շենքերին, տեղադրվելու է ադրբեջանական դրոշ. հարկ եմ համարում կատեգորիկ հերքել այդ լուրերը: Որոշ լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում լուրեր են տարածվում, թե Արցախի պաշտպանության բանակը կազմալուծվելու է, եւ, ըստ այդ լուրերի տրամաբանության, Արցախի սահմանների պաշտպանության կազմակերպում չի լինելու: Այս կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով՝ հենց մեր սահմանների պաշտպանության նպատակով:

Հասարակության որոշ շրջանակներում մտավախություն կա, թե, օրինակ, Ստեփանակերտի Կրկժան, Աջափնյակ թաղամասերը, կամ Ասկերանի Իվանյան գյուղը առաջիկայում կբնակեցվեն ադրբեջանական ընտանիքներով: Խոսակցություններ են շրջանառվում նաեւ այն մասին, թե մասնավորապես Ստեփանակերտի առեւտրային կետերում ադրբեջանցիները կատարում են գնումներ: Հավաստիացնում եմ, որ նման խոսակցությունները զուրկ են որեւէ հիմքից:

Սիրելի՛ արցախցիներ, Արցախի իշխանությունների անունից հավաստիացնում եմ ձեզ, որ, չնայած պատերազմական գործողությունների հետեւանքով մեզ հասցված անդառնալի կորուստների, պետությունը մշտապես հանձնառու է կատարելու բնակչության անվտանգության եւ բնականոն կենսագործունեության ապահովման իր պարտականությունները, ըստ այդմ՝ կոչ եմ անում տուրք չտալ կեղծ լուրերին եւ հավատացած լինել, որ արվել եւ արվում է ամեն ինչ արցախցու արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու եւ ընդլայնելու ուղղությամբ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1858 դիտում

Պենտագոնը մշակում է Հորմուզի նեղուցում իրանական ռազմական թիրախներին հարվածելու ծրագրեր, եթե հրադադարը խզվի

Շատ էի ուզում հենց այսօր դառնալ չեմպիոն․ հաղթանակը նվիրում եմ բոլորիս, մեր հայ ազգին․ Էմմա Պողոսյան

Ալ-Շարաան կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա

Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մուտքին հարակից տարածքը բարեկարգվել է, վնասված քարերը՝ վերանորոգվել

Հայաստանը 2025-ին աշխարհում 16-րդն է՝ տնտեսական զարգացման տեմպով․ Արժույթի միջազգային հիմնադրամ

Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն․ 2023-ին Երևանի առաջնության ժամանակ կանխատեսել էի․ Հարությունյան

Ու այս եռագլուխ աղբակույտը պետք է մասնակցի՞ հայաստանյան ընտրություններին․ Ռուբինյան

Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում կազմակերպվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակի և ոգեկոչման արարողություն

Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ին խնդրել է չճանաչել Ցեղասպանությունը. մեր վիշտը գործիք են դարձրել. Ղազարյան. տեսանյութ

Սգալով Մեծ Եղեռնի անմեղ զոհերին՝ վերահաստատում ենք մեր կոչը` պաշտպանել անմեղներին, խթանել խաղաղությունը․ Թրամփ

Ընդունելություն Փարիզի քաղաքապետարանում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին․ լուսանկարներ

«Թուրքիան մեզ կուտի» հասկացությունն անհասկանալի է. այնտեղ հարյուր հազար հայ է ապրում և աշխատում. Ղևոնդյան

Շվեյցարիան սկսել է Թեհրանում իր դեսպանատան փուլային վերաբացումը

Իսկ կարիք կա՞ վերծանելու, թե ինչու է աղմկում Զախարովան ԵՄ նոր քաղաքացիական առաքելության դեմ․ Մարգարյան

Ծանրորդ Արա Աղանյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի փոխչեմպիոն

Ավանսով ողբում էին․ Ծիծեռնակաբերդում երեքմանեթանոց լաց դնողների մասին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել

Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Երևանում ավտոմեքենան ընկել է ջրանցքը

Կիսում եմ հայ հասարակության՝ անցյալում ապրած ցավերը և հարգանքով ոգեկոչում զոհերի հիշատակը․ Էրդողանի ուղերձը

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 24-ին

Պապիկյանն ու Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով նախարարը համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

ԵԽ-ում ՀՀ դիմակայունության բարձրացմանն աջակցելուն ուղղված բանաձևի ընդունման քննարկում կանցկացվի

Պենտագոնը քննարկում է Իսպանիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կասեցնելու հարցը

ՀՀ տարածքում սպասվում են անձրև, ամպրոպ ու կարկուտ, Լոռու և Շիրակի մարզերում՝ ձյան տեղումներ

Կարևոր է հիշել բոլոր զոհերին ու տուժածներին՝ աշխատելով տարածաշրջանի խաղաղ ապագայի ուղղությամբ․ ՄԹ դեսպան

Հայաստանում Կանադայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ

ՀՀ դեսպանը և Բունդեսթագի փոխնախագահը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանում ՌԴ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը

Անցյալի ողբերգությունը պիտի դառնա ոչ թե բաժանարար պատ, այլ ծանր, բայց ուսանելի փորձառություն. Մաշալյան

Անկեղծորեն կիսում ենք հայ ժողովրդի վիշտը նախնիների կրած տառապանքների համար․ ՀՀ-ում Նիդերլանդների դեսպան

Մեր երկրները կապված են համատեղ փորձությունների հավերժական կապերով. Հունաստանի նախագահը՝ հայ ժողովրդին

Սա հնարավորություն է՝ հիշելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանի հետ. Մակրոն

Տորնադո ԱՄՆ Օկլահոմա նահանգում․ կան տուժածներ. տեսանյութ

Հայերի հետ միասին ոգեկոչում ենք 1915 թվականի Ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ վարորդը տեղում մահացել է

Կեղծ և մանիպուլյատիվ. վարչապետի խոսնակը՝ Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույցի լուրի մասին

Հալածանքներն ու ճնշումները չբուժվող վերք դարձան հայերի բազմաթիվ սերունդների համար. Պուտինի ուղերձը

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում քաղաքացու հանկարծամահության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ազատ ոճային ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում