Իմքայլականները շաբաթ-կիրակին կանցկացնեն Աղվերանում. նրանց կմիանա նաեւ վարչապետը

Մեր տեղեկություններով, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները առաջիկա շաբաթ-կիրակի օրերին Աղվերան են մեկնում: Պատգամավորները «Բեսթ ռեզորթ Աղվերան» հյուրանոցում կքննարկեն ԱԺ էթիկայի հանձնաժողով ձեւավորելու հարցը: Կիրակի քննարկումներին կմիանա նաեւ վարչապետը:

Խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ նման հանձնաժողով ձեւավորելու հարց է քննարկվում. «Այո, շրջանառության մեջ նախագիծ կա դրված»,- պատասխանեց պատգամավորը: Հարցին՝ դա քննարկելու եք Աղվերանո՞ւմ, Կարապետյանը պատասխանեց. «Ես նման հարց չեմ կարող մեկնաբանել»:

Շրջանառության մեջ դրված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծում նշվում է, որ նախագծի ընդունման պարագայում Էթիկայի հանձնաժողով կձեւավորվի յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստում:

7-րդ գումարման ԱԺ-ում դեռ էթիկայի հանձնաժողով չի ձեւավորվել, չնայած որ պարբերաբար տեղի են ունեցել պատգամավորական էթիկայի կանոնների առնվազն առերեւույթ խախտումներ:

Որպես համապատասխան նախաձեռնությամբ հանդես չգալու պատճառ նշվել են օրենսդրական կարգավորումները՝ համաձայն որոնց էթիկայի հանձնաժողով կարող է ձեւավորվել, եթե որեւէ խմբակցություն կոնկրետ դեպքի առիթով հանդես գա էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: 

«Էթիկայի հանձնաժողովի ձեւավորման պրակտիկայի փաստացի բացակայությունը պայմանավորված է էթիկայի հանձնաժողով նախաձեռնելու կարգավորումների սահմանափակող եւ գերքաղաքականացված բնույթով: Ընդ որում առկա չեն անհրաժեշտ մանրամասնությամբ կարգավորումներ, թե ինչ չափանիշներով եւ ընթացակարգերով պետք է սկսվի, ընթանա եւ ավարտվի հարցի քննարկումը: Վերջիվերջո գործող կարգավորումներով հանձնաժողովի եզրակացությունը որեւէ կարգապահական միջոցի կիրառման չի հանգեցնում: Այն անգամ Ազգային ժողովի նիստում չի հրապարակվում եւ ընդամենը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում»,- ասվում է Իմ քայլի պատգամավորների հեղինակած նախագծի հիմնավորման մասում:

Ազգային ժողովի նախագահը էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա կկիրառի առաջարկվող կարգապահական միջոցը: Այդպիսի միջոցներ են հրապարակային նկատողությունը, մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկումը, ԱԺ նիստերի օրերին դահլիճում ներկա լինելու իրավունքից զրկումը մինչեւ յոթ օրով: Էթիկայի հանձնաժողովի եզրակացությունները կհրապարակվեն Ազգային ժողովի նիստում:

Փոփոխությունների արդյունքում էթիկայի հանձնաժողովում կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունները կունենան հավասար անդամներ: Էթիկայի հանձնաժողովը հաջորդաբար կղեկավարեն կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունների առաջարկած նախագահները: Հանձնաժողով կկարողանա դիմել յուաքանչյուր ոք:

Նախագծից հասկացվում է, որ իշխանական խմբակցությունը մտադիր է էթիկայի հանձնաժողովը մշտական դարձնել: Գործող Սահմանադրությամբ դա արգելվում է: Ուստի, խմբակցությունը Ազգային ժողովում էթիկայի մշտական հանձնաժողով ունենալու սահմանադրական սահմանափակումները վերանայելու առաջարկը արդեն ուղարկել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9353 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ