Տնտեսական տարին սկսել ենք շատ ուժեղ դրական ազդակով. վարչապետ

Այսօրվա նիստը ուզում եմ սկսել տնտեսական բնույթի շատ կարեւոր նորությամբ: Հայաստանի կառավարությունը հաջողությամբ իրականացրել է եվրոբոնդերի թողարկում: ՀՀ կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք թողարկել ենք 750 մլն դոլարի պարտատոմս, եւ շատ կարեւոր է արձանագրել, որ թողարկումը տեղի է ունեցել մեր հանրապետության պատմության ամենանպաստավոր պայմաններով, ամենացածր տոկոսով, ու սա, իհարկե, շատ կարեւոր ազդակ է մեր տնտեսության համար: Առաջինը, իհարկե, մակրոտնտեսական կայունության երաշխիք է ձեւավորվել, երկրորդը, ըստ էության, կարող ենք ասել, որ հետպատերազմյան տնտեսական շոկի հաղթահարման առաջին լրջագույն ազդակն է, ինչը նաեւ վկայություն է, որ միջազգային ներդրողները վստահություն են տածում Հայաստանի տնտեսական ապագայի եւ Կառավարության կողմից վարվող քաղաքականության նկատմամբ»,- ասաց վարչապետը:

Անդրադառնալով այս թեմայի վերաբերյալ որոշակի քննարկումներին՝ նա նշեց, որ այս թողարկումը ամենեւին էլ արտահերթ, արտառոց կամ արտակարգ երեւույթ չէ, որովհետեւ նախատեսված է 2021 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման գործիքակազմում. «Այս առումով կարող ենք արձանագրել, որ տնտեսական տարին սկսել ենք շատ ուժեղ դրական ազդակով եւ հույս ունենք, որ այս դրական ազդակն իր հետ կառաջացնի շղթայական ռեակցիա: Արձանագրեմ, որ թողարկման տոկոսը 3.8 է, ուզում եմ հիշեցնել, որ 2019 թվականի թողարկումը, որը նույնպես շատ հաջող էր գնահատվում եւ էլի աննախադեպ ցածր տոկոսով էր տեղի ունեցել, 4.2 տոկոս էր»:

Փաշինյանի խոսքով՝ այս արձանագրումը եւ նորությունը չափազանց կարեւոր են, եւ կարեւոր է նշել, որ պահանջարկը եղել է շատ ավելի մեծ: Շուրջ 3 մլրդ դոլարի պահանջարկ է եղել մեր պարտատոմսերի, բայց Կառավարությունն այս պահին որոշել է ներգրավվել 750 մլն դոլար:

Վարչապետը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե ինչ ունի ավելացնելու այս հարցի վերաբերյալ, ի պատասխան՝ վերջինս ասաց. «Ես կուզեի մի փոքր մանրամասնել ու մինչ բովանդակությանն անդրադառնալը՝ ուղղակի հետեւյալ արձանագրումն անել, որ այս քննարկումն որեւէ հրապարակային առաջարկ ներդրողներին չի պարունակում եւ բացառապես ՀՀ իրավական համակարգի տիրույթում է»:

Նախարարն ընդգծեց՝ կարեւոր է այն արձանագրումը, որ 2021 թվականին այսպիսի թողարկում ունեցել են ոչ թե պահային գնահատման արդյունքում, այլ դա եղել է մինչ այժմ վարված համապարփակ քաղաքականությունների գնահատականը միջազգային կապիտալի շուկայում ներդրողների համայնքի կողմից:

«Շատ կարեւոր է, որ երբ մենք պետական պարտքի մասին ենք խոսում եւ դատողություններ ենք անում, թե աճել է կամ նվազել, մի փոքր բովանադակությանն անդրադառնանք այդ փոփոխությունների: Առաջին հայացքից բացարձակ թվով աճը ընկալվում է որպես բացասական երեւույթ, բայց պետք է հաշվի առնել, որ պետական պարտքի վարքագիծը հետեւանք է հարկաբյուջետային քաղաքականության եւ պետական բյուջեի»,- ասաց Ջանջուղազյանը:

Նրա խոսքով՝ երկիրը, որն ունի դեֆիցիտ իր պետական բյուջեում, չի կարող մտածել բացարձակ թվով պարտքի նվազման մասին: Որովհետեւ որեւէ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորվում է ներգրավվող փոխառու միջոցների ճանապարհով. «Միակ դեպքը, որը կարող է քննարկվել բացարձակ թվով պարտքի նվազման հարցով, այն է, երբ որ նպատակադրում արվի դեֆիցիտը հասցնել 0-ի, ինչ-որ ժամանակի ընթացքում դա կդառնա հնարավոր: Բայց մենք այդպիսի քաղաքականություն չենք ունեցել, չունենք եւ մեծ հավանականությամբ չենք ունենա, որովհետեւ դա զարգացմանը նպաստող քաղաքականություն չի կարող համարվել»:

Նախարարն ասաց, որ քանի դեռ մենք ունենք պետական բյուջեի դեֆիցիտ, անխուսափելի է պետական պարտքի բացարձակ մեծության աճը: Ըստ նրա՝ սա պատմության մի մասն է:

«Բացարձակ մեծությունից բացի՝ նաեւ հաշվի են առնվում հարաբերական ցուցանիշները: Համախառն ցուցանիշը, որն օգտագործվում է պարտքի բեռի գնահատման համար, պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունն է: Այս դեպքում բացահայտվում է, թե որ չափի բեռ է պետական պարտքը հանդիսանում տվյալ տնտեսության համար: Բայց սա նույնպես ընդամենը ինտեգրալ 1 ցուցանիշ է, որովհետեւ բազմաթիվ այլ ցուցանիշներով ներդրողները որոշում են կայացնում, թե որքանով է ռիսկային տվյալ պարտքը ներգրավվելու մտադրություն ունեցող թողարկողը»,- նշեց Ջանջուղազյանը:

Հարցին անդրադարձավ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ պետությունը, եվրոբոնդեր թողարկելով, բացահայտել է երկրի ռիսկերը եւ սրանով ճանապարհ է բացվել, որպեսզի խոշոր ընկերությունները եւ բանկերը նույնպես հնարավորություն ունենան եվրոբոնդերի տեղաբաշխմամբ միջոցներ ներգրավվել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2939 դիտում

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է