Արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը և Ծառայության պետ Արթուր Գոյունյանն այցելել են «Արմավիր» ՔԿՀ

2021 թվականի փետրվարի 2-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի, ծառայության պետի տեղակալների և ՔԿԾ կենտրոնական մարմնի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ առաջնային նպատակն էր ծանոթանալ կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրելու համար համապատասխան պայմաններ ապահովելու նպատակով վերափոխված 2-րդ տեղամասում իրականացված վերանորգման աշխատանքներին: 

Արմեն Հովհաննիսյանն այցի շրջանակներում ծանոթացել է նաև ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի արդի վիճակին, մատուցվող սննդակարգին, սննդի պատրաստման եղանակներին, առանձնահատուկ ուշադրություն է դարձրել ազատազրկված անձանց պահման պայմաններին՝ հընթացս զրուցելով դատապարտյալների հետ և լսելով նրանց մտահոգությունները, բուժմասում նրան են ներկայացրել առողջության պահպանման համար ՔԿՀ-ում առկա պայմաններն ու հնարավորությունները։

Այնուհետ անձնակազմի ուղեկցությամբ փոխնախարարը եղել է ազատազրկված անձանց զբաղվածությունն ու վերասոցիալականացումն ապահովող խեցեգործության և նկարչության դասընթացների սենյակներում, գրադարանում, ազատ տեղաշարժի համար նախատեսված տարածքներում, հանձնուքների ընդունման սենյակում, որտեղ ներկայացվել են արգելված իրերի շրջանառության, թմրամիջոցների հայտնաբերման նպատակով կիրառվող անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքի տեխնիկական հնարավորությունները։

Այցելության ավարտին Ծառայության պետ Արթուր Գոյունյանի գլխավորությամբ և փոխնախարար Արմեն Հովհաննիսյանի մասնակցությամբ իրականացվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի՝ 2020 թվականի տարեկան գործունեության ամփոփում։

Խորհրդակցության ընթացքում առանձնահատուկ քննարկման առարկա են դարձել նաև կոռուպցիայի, ենթամշակույթի, արգելված իրերի և թմրամիջոցների դեմ պայքարն առավել արդյունավետ և հետևողական դարձնելու, ծառայողների կարգապահությունն ու զգոնությունն առավել բարձր նշաձողին հասցնելու, ինչպես նաև մահվան, ինքնասպանությունների և հավանական ինքնավնասումների դեպքերը հնարավորինս բացառելու, այդ ուղղությամբ սոցիալական, հոգեբանական և իրավական ոլորտների համապատասխան աշխատանքներն առավել նպատակային, թիրախավորված կազմակերպելու հետ կապված հարցերը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1471 դիտում

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը